понедельник, 27 августа 2018 г.

Բնաթերապիա



Եթե դուք աշխատանքում և ընտանիքում ամենօրյա սթրես եք ապրում, որն աստիճանաբար սպառում է օրգանիզմի ռեսուրսները և Ձեզ անհրաժեշտ է դրանք լրացնել ֆիզիկական և հոգեկան խնդիրների զարգացումը կանխարգելելու համար, ապա առաջարկում ենք մասնակցել բնաթերապիայի մեր ծրագրին:

Թերապիան իրականացվում էբնության գրկում, քաղաքից դուրս: Բնության մեջ գտնվելը և դրան ձուլվելը կուժեղացնի և կարագացնի հոգեբանական ներգործության էֆեկտը: Թարմ օդը, շարժողական ակտիվությունը, միջավայրի փոփոխությունը, ինչպես նաև նոր, վառ տպավորությունները, գեղեցիկի, ներդաշնակության, ազատության զգացողությունը բուժիչ ազդեցություն են թողնում:

Նպատակներ՝ ընդհանուր լիցքաթափում, հոգեֆիզիոլոգիական առողջացում, ինքնաճանաչման խորացում, հոգեբանական խնդիրների լուծում:

Արդյունքում՝ մասնակիցները կհասնեն ամբողջականության, լարվածության թոթափման, կլուծեն էքզիստենցիալ խնդիրներ, կակտիվացնեն հոգե-ֆիզիոլոգիական ռեսուրսները:

Նպատակային խումբ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շփվել բնության հետ և հանդիպել սեփական ներաշխարհը: Կախված հայցից հնարավոր է ծրագրի փոփոխություն:

Մասնակիցների քանակ՝ 1-12 մարդ:



Անցկացման լեզուն՝ հայերեն և ռուսերեն:

Արժեքը՝
  • (ներառյալ տրանսպորտի ծախսերը)՝ 1 մասնակից – 36 000 դր., 3 մասնակից – 20 000 դր., 12 մասնակից – 12 000 դր.
  • (առանց տրանսպորտի)՝ 1 մասնակից – 22 000 դր., 3 մասնակից – 15 000 դր.
  • մեկամսյա աբոնեմենտ (ներառյալ տրանսպորտի ծախսերը)՝ 1 մասնակից – 135 000 դր., 3 մասնակից – 72 000 դր., 12 մասնակից – 40 000 դր.:

Ամսաթիվ՝ ըստ մասնակիցների հավաքագրման:

Տևողություն՝ 4 ամիս, շաբաթական 1 անգամ: Ընդամենը 16 հանդիպում բնության  լանդշաֆտների փոփոխությամբ:



Комментариев нет:

Отправить комментарий