четверг, 2 августа 2018 г.

Արտ-թերապիա




Արտ-թերապիան առաջացել է մեր դարի 30-ական թթ.: Արտ-թերապիայի կիրառման առաջին դասը վերաբերում է այն երեխաների անձնական-հուզական խնդիրների շտկման փորձերին, որոնք Գերմանիայից արտագաղթել էին ԱՄՆ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 «Արտ-թերապիա» (տառացիորեն՝ արվեստով թերապիա) տերմինը կիրառության մեջ մտցրեց Ադրիան Հիլլը (1938)՝ առողջարաններում տուբերկուլյոզով հիվանդների հետ իր աշխատանքի նկարագրության ժամանակ: Այս բառակապակցությունը կիրառվում է արարվեստով զբաղվելու բոլոր տեսակների նկատմամբ, որոնք անցկացվում էին հիվանդանոցներում և հոգեկան առողջության կենտրոններում:

Արտ-թերապիայի հիմնական նպատակն անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաարտահայտման և ինքնաճանաչման կարողության զարգացման միջոցով: Դասական հոգեվերլուծության ներկայացուցիչների տեսանկյունից՝ արտ-թերապիայի մեջ շտկողական ներգործության հիմնական մեխանիզմն է համարվում սուբլիմացիայի մեխանիզմը: Կ.Յունգի կարծիքով, արվեստը, հատկապես լեգենդներն ու առասպելները, և արտ-թերապիան, որը կիրառում է արտ-թերապիան, նշանակալիորեն հեշտացնում է անձի ինքնազարգացման անհատականացման գործընթացը՝ անգիտակցական և գիտակցական «Ես»-ի միջև հասուն հավասարակշռության հաստատման հիման վրա:

Արտ-թերապևտիկական ներգործության կարևորագույն տեխնիկա է համարվում ակտիվ երևակայության տեխնիկան, որն ուղղված է գիտակցականի և անգիտակցականի դեմ առ դեմ բախմանն ու հաշտեցմանը՝ աֆֆեկտիվ ներգործության միջոցով:

Հումանիստական ուղղության ներկայացուցիչների կարծիքով արտ-թերապիայի շտկողական հնարավորությունները կապված են այցելուին՝ արվեստի արարումներում ինքնաարտահայտման և ինքնաիրացման, սեփական «Ես»-ի հաստատման ու ճանաչման համար գործնականորեն անսահմանափակ հնարավորություների ներկայացման համար: Այցելուի կողմից ստեղծված իրերը, առարկայնացնելով նրա զգայուն վերաբերմունքն աշխարհի նկատմամբ, հեշտացնում են հաղորդակցման և նշանակալի անձանց հետ հարաբերությունների հաստատման գործընթացը: Շրջապատողների կողմից ստեղծագործության արդյունքների նկատմամբ հետաքրքրությունը, նրանց կողմից ստեղծագործությունների ընդունումը բարձրացնում են այցելու իինքնագնահատականն և նրա ինքնընկալման և ինքնարժեքի աստիճանը:

Իր զարգացման սկզբում արտ-թերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքները, որոնց համաձայն այցելուի գեղարվեստական գործունեության վերջնական արդյունքը (լինի դա նկար, քանդակ) համարվում էր անգիտակցական հոգեկան գործընթացների արտահայտություն:



Արտ-թերապիայի նպատակներն են.

1. Տալ սոցիալապես ընդունելի ելք ագրեսիվությաին և այլ բացասական զգացմունքներին:

2. Հեշտացնել բուժման գործընթացը: Անգիտակցական ներքին կոնֆլիկտներն և ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական կերպարների օգնությամբ, քան արտահայտել դրանք վերբալ շտկման գործընթացում:

3. Նյութ ստանալ մեկնաբանության և ախտորոշիչ եզրակացությունների համար:

4. Վերամշակել այն մտքերն ու զգացմունքները, որոնք այցելուն սովոր է ճնշել: Երբեմն ոչ խոսքային միջոցները համարվում են միակ հնարավորն ուժեղ ապրումների և համոզմունքների արտահայտման համար:

5. Կարգավորել հարաբերություններն այցելուի և հոգեբանի միջև: Գեղարվեստական գործունեության մեջ համատեղ մասնակցությունը կարող է նպաստել ապրումակցման և փոխադարձ ընդունման հարաբերությունների ստեղծմանը:

6. Զարգացնել ներքին վերահսկողության զգացումը:

7. Կենտրոնացնել ուշադրությունը զգացողությունների և զգացմունքների վրա:

8. Զարգացնել գեղարվեստական կարղությունները և բարձրացնել ինքնագնահատականը: Արտ-թերապիայի հետևանքային արդյունք է համարվում բավարարվածության զգացումը, որն առաջանում է թաքնված տաղանդների և դրանց զարգացման բացահայտման արդյունքում:

Խնդիրների ոլորտը, որի լուծման ժամանակ կարող են կիրառվել արտ-թերապիայի տեխնիկաները, բավականին լայն է.
  • ներ- և միջանձնային կոնֆլիկտներ,
  • ճգնաժամային վիճակներ,
  • էկզիստենցիալ և տարիքային ճգնաժամեր,
  • տրավմաներ,
  • կորուստներ,
  • հետսթրեսային խանգարումներ,
  • նյարդային խանգարումներ,
  • հոգեմարմնական խանգարումներ,
  • ստեղծագործնականության զարգացում,
  • անձի ամբողջականության զարգացում,
  • անձնական իմաստների հայտնաբերում ստեղծագործելու միջոցով,
  • շատ այլ բաներ:



Արտ-թերապիայի տեսակներն են.


  • հեքիաթաթերապիա,
  • դիմակաթերապիա,
  • դրամաթերապիա,
  • աշխատանք կավով,
  • ավազաթերապիա,
  • պարային թերապիա,
  • երաժշտաթերապիա,
  • գունաթերապիա,
  • ֆոտոթերապիա,
  • վիդեոթերապիա,
  • թղթային աշխատանքներ,
  • խաղաթերապիա,
  • նկար:

Комментариев нет:

Отправить комментарий