Անձնային աճն անձի դրական փոփոխություններն են, անձնային առանցքի ամրակայումը և ներուժի մեծացումը:
Անձնային աճն ընկալվում է
որպես որևէ գործընթացի արդյունք և որպես հատուկ գործընթաց, հար և նման աճին` մարդու մեջ բնական կերպով դրսևորվում է
այն, ինչ բնությունից է
տրված կամ նրա երկրորդ էությունն է դարձել:
«Անձնային աճ» տերմինն ի հայտ է եկել
1960-ական թվականներին և
կապված է հումանիստական հոգեբանության նշանավոր անունների հետ` Ռոջերս, Մասլոու և այլք: Նրանց համար անձնային աճը ճանապարհ է, որը տանում է դեպի անձի զարգացման գլխավոր նպատակը:
Ա. Մասլոուն այդ նպատակն անվանեց ինքնաիրացում` սեփական հնարավորությունների ամբողջական բացահայտում: Ինքնաիրացման պահանջն առաջանում է
մարդու մոտ, երբ նրա հիմնական պահանջմունքները (պաշտպանվածություն, սնունդ, պատկանելիություն որևէ սոցիալական խմբի) բավարարված են: Ըստ Մասլոուի` ինքնաիրացումն անձի զարգացման իդեալն է: Այն հնարավորություն է
տալիս նման մարդկանց լինել անկախ, ստեղծագործ բոլոր ոլորտներում (հոգեկան, ֆիզիկական, հոգևոր), արդյունավետ, իրականությունը փիլիսոփայորեն ընկալող:
Մեկը նրանցից, ով վերցրել է ինքնաիրացման և դրան տանող անձնային աճի դրոշը, Կառլ Ռոջերսն է:
Համաձայն նրա պատկերացումների,
ինքնաիրացման ճանապարհին կան մի շարք առանձնահատկություններ՝
- ընդունել և հասկանալ ինքդ քեզ: Այսինքն, գիտակցել սեփական պահանջները, հասկանալ իր զգացմունքները և դրդապատճառները, վստահել սեփական ուժերին և բավարար ինքնագնահատական ունենալ:
- արժեքների հումանիստական համակարգ: Այսինքն, ուղղվածություն դեպի ճշմարիտը-բարին-գեղեցիկը` հավելած հետաքրքրասիրության և նոր տպավորությունների հանդեպ հակվածություն:
- հարազատների և անծանոթների հանդեպ վերաբերմունք՝ ինքնաիրացվող մարդը վստահում է մարդկանց, միտված է համագործակցելու, հակված չէ կիսել սոցիալական կարծրատիպերը:
- այսպիսի մարդու կյանքի հանդեպ վերաբերմունքն անկախ է, իր արարքների պատասխանատվությունը նա չի գցում ոչ մեկի վրա, ստեղծագործ է, «ներկա կյանքը» չի թողնում ապագային, բավարարված է իր կյանքով:
Ինքնաիրացվող մարդը հասուն անհատականություն է` անընդհատ աճի, զարգացման, ինքնակատարելագործման ընթացքի մեջ և շարժվում է դեպի սեփական անձնային հնարավորությունների
բացահայտման ուղով` խորը զգալով իր առաքելությունը:
Եթե ամփոփենք մեր պատկերացումները հասուն անձի մասին, կստացվի, որ հասուն անձն իր մեջ ներառում է
հետևյալ որակները, հատկությունները և հմտությունները՝
- բավականին բարձր ինքնագնահատական.
- հարաբերական անկախություն և ինքնուրույնություն.
- ակտիվ կյանքի և նպատակների առկայություն.
- կենսական դժվարությունները հաղթահարելու ունակություն.
- սեփական զգացմունքներրը համարժեք ընդունելու և դրանց զարգացմանը հնարավորություն տալու կարողություն.
- տարբերզգացմունքների ընդունման կարողություն` ուրախություն, ցավ, թախիծ.
- մենակ լինելու կարողություն.
- սեփական մարմնի հանդեպ դրական վերաբերմունք
- ազատություն մանկության զարգացման չհաղթահարված փուլերի ախտաբանական սևեռումներից, պարտադրված կոմպլեքսներից և կարծրատիպերից: Դրանցից ազատվելն ուղղակի անհրաժեշտություն է:
- զարգացման նախորդ փուլերում պակասորդի բացակայություն (սնունդ, ուշադրություն, սեր, գիտելիք և այլն): Դրանք համապատասխան եղանակով պետք է փոխհատուցվեն և հարթվեն.
- այլ մարդուն հարգելու ընդունակություն
- ապրումակցելու՝ դիմացինի դրության մեջ մտնելու և կարեկցելու ընդունակություն.
- այլ մարդու հետ մասնակի նույնականացման ընդունակություն (այլ մարդու «մաշկի» մեջ մտնելու, ցանկացած իրավիճակում նրա դիրքում կանգնելու կարողություն).
- այլ մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատելու, պաշտպանելու և պահպանելու ընդունակություն:
Անձնային աճ է համարվում ներքին ազատության ընդլայնման գործընթացը` անձի արդիականացումը;
Արդիականացման հետևանքներն են՝
- սուպեր-էգոյի (ներքին գրաքննիչի) ճնշող ներգործության համահարթում
- ստեղծագործական կարողությունների աճ.
- սեփական անձի և իրականության (այնպիսին, ինչպիսին կա) խորքային ընդունում.
- հանդուրժողականության աճ (այլոց համոզմունքների հանդեպ համբերատարություն)
- անկախություն սոցիալական միջավայրից, օտար կարծիքներից և բարոյագիտական պատկերացումներից
- ձգտում դեպի նորույթն և բացվածություն նոր փորձին ընդառաջ
- անմիջական և բնական վարք.
- դասային տիպի փոխհարաբերություններից անցում փոխլրացնողի
- խորին ինքնավստահության զգացում.
- ինքնաիրականացումն անհրաժեշտ է մարդկանց, ովքեր իրենց առջև լուրջ նպատակներ են դնում և ցանկանում են հասնել դրանց:
Ինքնաիրացման գործընթացն ենթադրում է խորը համակարգային աշխատանք սեփական անձի վրա, ինչպես հոգեկան, այնպես էլ մտավոր մակարդակներում: Դրա համար անհրաժեշտ են բավական դրդապատճառներ և ռեֆլեքսիայի (անձի կողմից սեփական ներքին հոգեկան վիճակների ճանաչման գործընթաց) ընդունակություն:
Комментариев нет:
Отправить комментарий