четверг, 2 августа 2018 г.

Հոգեթերապևտիկ խորհրդակցությունների ժամանակ տրվող տիպիկ հարցերը





  1. Ասացեք, թե ի՞նչ եմ ուզում:
  2. Ինչպե՞ս դավաճանեմ ամուսնուս, որ խիղճս չտանջի:
  3. Բացատրեք թե ինչպե՞ս թեթևանամ, բայց հաշվի առեք, որ ոչ մի բանի ժամանակ չունեմ:
  4. Պետք է բաժանվեմ տղայից բայց այնպես, որ շարունակի սիրել ինձ:
  5. Ինչպե՞ս թողնեմ մարդուն, որին չեմ ուզում թողնել:
  6. Ինչպես տականքների այս աշխարհում վստահություն ձեռք բերեմ:
  7. Ինչպես բացատրեմ ընկերոջս, որ եթե ինձ թողնի, դա իր համար լավ կլինի:
  8. Ինչպես դադարեմ զգալ ու սկսեմ վերջապես նորմալ ապրել:
  9. Ուզում եմ չուզել ուզել:
  10. Վախենում եմ ամուսնուցս: Ուզում եմ, որ ինքն էլ ինձանից վախենա:
  11. Ցույց տվեք, ինչպես եք աշխատում: Բայց ոչ ինձ վրա: Ես պետք է դեռ որոշեմ, ձեզ ընտրել որպես թերապեվտ թե ոչ:
  12. Ես նյարդայնանում եմ, երբ ամուսինս սպառնում է սպանել ինձ: Ինչ անել, որ չնյարդայնանամ:
  13. Ասացեք, ձեր սոցիալական կարգավիճակն իրոք կարող է օգնել ինձ:
  14. Ես ուժեղ ու ինքնավստահ կին եմ: Երբեք չեմ դժգոհում ոչ մի խնդիրներից: Ինչու՞ են բոլորն ինձ անխնդիր համարում ու չեն ուզում օգնել:
  15. Հոգեբանական շատ գրքեր եմ կարդացել: Ամբողջն անհեթեթություն է: Ապացուցեք, որ իրոք այդպես է:
  16. Ջանք չեմ խնայում, որ կարողանամ հասցնել թե աշխատանքում թե տանը: Էլ որտեղ պետք է ներդնեմ ջանքերս, որ վերջապես սկսեմ ամեն ինչ հասցնել:
  17. Ես միշտ շտապում եմ, չափից ավելի շտապեցնում եմ իրադարձությունները... Թեև, ինչպես ինձ է թվում, դուք այստեղ չեք օգնի:
  18. Երեխաս վատ է սնվում, կակազում է, վախենում այլ երեխաներից ու էնուրեզ ունի: Ինչպես ստիպեմ լավ սնվել:
  19. Մի տղայի շատ եմ սիրում, իսկ ինքն ինձ ոչ... Ինչպես նրանից վրեժ լուծեմ դրա համար:
  20. Նա ինձ ծեծում է, հեգնում ու անընդհատ սպառնում է բաժանվել: Կարող եք բացատրել նրան, որ բաժանում արդեն չափն անցնել է:
  21. Ես շատ – շատ – շատ բարդ խնդրի առաջ եմ կանգնած: Շատ հոգեբանների եմ դիմել... Ոչ ոք չօգնեց... Դուք ինչո՞վ եք լավ:
 «Աճ»ե՛նք միասին: 

Комментариев нет:

Отправить комментарий