понедельник, 6 августа 2018 г.

Ինչպե՞ս դառնալ երջանիկ



Քանի՞անգամ ենք ինքներս մեզ ասել, որ պետք է դառնանք երջանիկ, իսկ ինչե՞ր ենք արել մենք երջանիկ դառնալու համար: Անկախ այն ամենից, թե մարդն ինչ մասնագիտություն ունի, կամ ինչ դիրք հասարակության մեջ,նա մշտապես փորձում  է բարելավել սեփական կյանքը, դառնալ ավելի երջանիկ: Սա մի անվերջանալի գործընթաց է, չկա մի պահ,երբ մարդը դադարում է ցանկանալ երջանիկ լինել: Սակայն հաճախ մենք այդպես էլ ոչինչ չենք անում մեր կյանքի որակը բարելավելու նպատակով, կամ կարծում ենք, որ մեկ ուրիշը պետք է երջանկությունը բերի մեր կյանք:

Որքան էլ հակասական թվա այս հարցը, այնուամենայնիվ մեզանից յուրաքանչյուրը կյանքում տասնյակ անգամներ ինքն իրեն հարցրել է«Ինչպե՞ս դառնալ երջանիկ»
Մենք տարբեր տեղերում կարող ենք մշտապես հանդիպել երջանիկ դառնալու բազմաթիվ բաղադրատոմսեր, բազմաթիվ խորհուրդներ, որոնք այսպես ասած կոչված են մեկընդմիշտ փոխելու մեր կյանքը, բայց նախ պետք է հասկանալ կարևորագույնը ՝ ի՞նչ եմ ուզում ես ինձ համար:  Եթե մարդն իսկապես նպատակ ունի երջանիկ լինելու, ապա հրաշքի կամ պատրաստի բաղադրատոմսերին սպասելը կլինի ժամանակի կորուստ, որը կհանգեցնի հիասթափության: Մենք պետք է լրջորեն աշխատենք մեզ վրա, քանի որ երջանիկ դառնալը կախարդական փայտիկով չի լինում:

Մոլորությունը նրանում է, որ հաճախ հեռուստատեսությամբ, ֆիլմերում, գրքերում մեզ երջանկությունը հրամցնում են անկողին մատուցվող սուրճի կամ կատարած գնումների մեջ, կամ ասենք աշխատանքային բնագավառում պաշտոնի բարձրացման և այլն:  Այս ամենը խիստ նյութական է. Մարդն ով ունի այս ամեն ըկարող է ուրախանալ մի քանի ժամ կամ մի քանի օր, հետո նա էլի վերադառնում է իր սովորական կյանքին և մինչև չկատարի հաջորդ գնումը կամ մինչև նորից հաջողություն չունենա աշխատանքում չի կարողանում երջանիկ լինել: Իսկ եթե նույնիսկ որոշ տեղերում մեզ հրամցնում են ներքին երջանկությունը, ապա դա արվում է էյֆորիկ ձևով՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող, ուստի մարդը, որը տեսնում է այդ ամենը ընկնում է հուսահատության գիրկը, սեփական կյանքը համարելով դժբախտ և անհետաքրքիր: Նրանք երբեմն փորձում են նմանակել այն, ինչ տեսել են հեռուստատեսությամբ կամ կարդացել են գրքերում: Բայց ժամանակովոր երջակությունը վերանում է և մարդը կրկին ընկնում է դեպրեսիայի մեջ, այս անգամ արդեն ոչինչ չի անում ենթադրելով, որ կլինի այն ինչ պիտի լինի: Հենց այս պահին էլ երջանկությունը լքում է մեզ, որովհետև մենք ոչինչ չենք անում երջանիկ լինելու համար:

Մոլորություն է նաև ուրիշների բաղադրատոմսերից օգտվելը: Մենք հաճախ նման բնույթի հոդվածներ կարդալիս կարող ենք հանդիպել մի այսպիսի բանի: Երջանիկ լինելու համար խորհուրդ են տալիս, ասենք գնալ այլ երկիր հանգստանալու, կամ նոր կապեր հաստատել և նոր ընկերներ ձեռք բերել, ցրվել և մոռանալ ամեն ինչի մասին: Բայց, չէ՞ որ մարդը կարող է մշտապես փախչել ուրիշներից, բայց ոչ ինքն իրենից, ուստի նման փախուստը երբեք չի կարող հաջողությամբ պսակվել: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ ցրվելու համար նման հոդվածներն ու հաղորդումները մեզ խորհուրդ չեն տալիս տրվել ալկոհոլին կամ թմրադեղերին, չէ՞ որ դրանք նույնպես մարդուն օգնում են ցրվել առօրյա հոգսերից

Նման խորհուրդները ոչ միայն չեն օգնում, այլ նաև շատ հաճախ ավելի են խճճում մարդուն: Եվ եթե մեկ կամ երկու ժամով շոփինգի գնալը կամ մեկ գավաթ գինին նույնիսկ որոշ  ժամանակով «օգնեն» քեզհարցրու ինքդ քեզ. Որքա՞ն դեռ պիտի փախչես ինքդ քեզնից, հավատա, եթե դու երջանիկ չես քեզ ոչ մի Եգիպտոս կամ Հավայան կղզի չի փրկի: Դու պիտի սովորես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար, պիտի սովորես նայել դժվարությունների աչքերին, պիտի ճանաչես ինքդ քեզ: Իսկ փախուստներում դու ժամանակ ես կորցնում, որը ցավոք քեզ էլ ոչ ոք չի վերադարձնելու:

Այն ինչ այլ մարդիկ անում են երջանիկ լինելու համար սովորաբար ակտուալ է միայն իրենց կյանքում, ուստի որքան էլ քեզ համար հեղինակություն է մեկը, ով հաստատ գիտի քեզ դեպի երջանկություն տանող «ճանապարհը» այնուամենայնիվ նա չգիտի և երբեք էլ չի կարող իմանալ, թե իրականում ինչը քեզ իսկապես կդարձնի երջանիկ կամ թե ընդհանրապես ինչ է կատարվում քո կյանքում և ինչպե՞ս է դա ազդում քեզ վրա: Այնպես որ, սեփական երջանկության ճանապարհին նման 1000 ու մի խրատները կարող են ոչ միայն չօգնել, այլ դեռ ավելի մոլորեցնել քեզ:

Նախ պետք է մաքրել սեփական մտքերը, վերանայել սեփական արժեհամակարգը, ներաշխարհը, ցանկությունները, ինքնագնահատականը, պետք է ազատվել վախերից և բարդույթներից, պետք է մաքրել սեփական մտքերը ուրիշներին հաջողության տանող առասպելներից: Դրանք մեզ խանգարում են լինել այնպիսին, ինչպիսին մենք իսկապես ուզում ենք լինել, անել այն, ինչ ուզում ենք անել, վարել այնպիսի կյանք, ինչպիսին երազել ենք: Եթե մենք մեր կյանք ենք ներքաշում բացասական հույզեր և ապրումներ, բացասական մարդկանց և բացասական հարաբերություններ, ապա դա ընդամենը հետևանք է և անիմաստ է փոփոխել հետևանքները: Անհրաժեշտ է փնտրել և բացահայտել ձեզ հետ կատարվելիքի պատճառը:

Մինչև երջանիկ դառնալու փորձեր կատարելը ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչն է ձեզ խանգարում լինել երջանիկ, տվեք ձեզ հետևյալ հարցերը.
  • Ի՞նչ կփոխվի իմ կյանքում այսօրվանից հաշված 5 տարի անց, եթե ես չփոփոխեմ ոչինչ սկսած այսօրվանից:
  • Ի՞նչ կփոխվի իմ կյանքում այսօրվանից հաշված 5 տարի անց, եթե ես գտնեմ և  կատարեմ համապատասխան փոփոխությունները այժմ:
  • Պատրա՞ստ եմ արդյոք բաց թողնել ներկայիս վախերն ու կասկածները և կատարել քայլեր հանուն այն ամենի, ինչ ես կարող եմ և ուզում եմ անել:
Երջանկությունը, դա ներքին հարմոնիան է, ներքին հավասարակշիռ վիճակը , ինքդ քեզ հետ հաշտ ապրելը, ինքաբավ լինելը, ընդունելը կյանքն ու մարդկանց այնպիսին ինչպիսին կան, այլ ոչ թե այն, ինչ մենք հաճախ հանդիպում ենք ներկայացված «երջանկություն» անվան տակ :

Երջանկությունը դա հոգեպես բավարարվածության զգացումն է:
Երբ մարդը հասնում է ներքին ազատության, երբ նա կախված չի լինում արտաքին փոփոխություններից և «պիտի-ներ»-ից , երբ ճանաչում է ինքն իրեն, հստակ գիտի ինչ է ուզում և ինչ՝ ոչ, միայն այդ մի շարք թված և չթված գործոնները հաղթահարելուց հետո միայն մարդը կարողանում է գտնել ներքին հարմոնիան ինքն իր, այլ մարդկանց և շրջապատող աշխարհի հետ: Եվ այդ ժամանակ շրջապատող աշխարհն ու մարդիկ պատասխանում են նույն կերպ, իսկ եթե անգամ չեն պատասխանում մարդն այլևս չի հուսահատվում, քանի որ նա կախվածության մեջ չէ նրանցից:

Անհրաժեշտ ինֆորմացիայով զինվելը, մշտապես հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելը, մշտական մտածմունքները, վիզուալիզացիան ոչնչի չեն հասցնի, եթե դու իսկապես չես աշխատում քեզ վրա, չես նայում հոգուդ խորքը: Սկսելով դրանից հավատացած եղիր, որ արդյունքը իրեն սպասել չի տա:

Այս հոդվածում դուք չեք գտնի պատրաստի դեղատոմսեր երջանկության համար, բայց կարող եք հասկանալ այն ամենը, ինչ նախապես պետք է անել երջանկությանը տանող ճանապարհին հասնելու համար: Ինչպես նաև հույս ունենք, որ հոդվածը կօգնի ձեզ տարբերել իրական երջանկությունը կեղծ երջանկությունից, որը հաճախ դառնում է համար մեկ խոչընդոտը:

Հիշեք՝ Երջանկությունը նման է արեգակի, որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։ (Լյուդվիգ)

Երջանիկ եղեք:

Ալիսա Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий