Յատրոգենիա հունարենից թարգմանաբար նշանակում է «iatros բժիշկ + gennao ծնունդ եմ տալիս»՝ նշանակում է
հիվանդագին վիճակ, որն առաջանում է բժշկի և բուժանձնակազմի կողմից հիվանդի նկատմամբ թույլ տրված սխալ արտահայտությունից, անզգույշ խոսքից, վարվելաձևից։ Հատկապես հեշտությամբ է
առաջանում ներշնչվող անձնավորությունների
շրջանում։ Այն կարող է
արտահայտվել կպչուն վախերի, դեպրեսիվ վիճակների առաջացմամբ: Այլ կերպ ասած, յատրոգենիան, դա հիվանդի հոգեկան անբարենպաստ փոփոխություններն են, որոնք ծագում են բժշկի սխալ խոսքից, մասնավորապես բժշկական տերմինների սխալ օգտագործումից, այսինքն, երբ հիվանդն առաջին անգամ լսում է
ինչ-որ բժշկական մի տերմին, որն իր կյանքում երբեք չէր լսել և
որն իրեն վախեցնում է:
Կարևոր է նշել այն փաստը, որ անգամ մեկ խոսքը հիվադին ասված, կարող է ճակատագրական լինել ոչ միայն հիվանդի, այլ նաև հիվանդի հարազատների համար: Նման իրավիճակում, հիվանդի մոտ կարող է
նկատվել խուճապային գրոհներ, որոնց բնորոշ են իռացիոնալ վախերը, օրինակ, խելագարվելու վախը: Իդեպ չի բացառվում, և երբեմն էլ այդպես պատահում է,
որ յատրոգենիայի պատճառով, խուճապային գրոհները կարող են գլուխ բարձրացնել նաև հիվանդի հարազատների մոտ, ինչպես որ վերը նշվածներից յուրաքանչյուրը՝ օրինակ, դեպրեսիվ վիճակն և այլն:
Բուժանձնակազմի նման վարքը կարող է լինել ցինիզմի դրսևորում, որը ձեռք է բերվել հուզական մոխրացման էֆեկտի հետևանքով:
Յատրոպատիան, դա այն է,
երբ հիվանդի մոտ կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ՝ բժշկի սխալ բուժումների կամ սխալ նշանակումների արդյունքում:
Նյութը պատրաստել է հոգեբան Անդրանիկ Բաբայանը
Комментариев нет:
Отправить комментарий