Հոգեշտկում - հոգեբանական օգնության տեսակ, միջոցառումների համակարգ, ուղղված հոգեպես առողջ անձի հոգեբանության կամ վարքագծի թերությունները շտկելուն, հոգեբանական հատուկ միջոցների կիրառմամբ:
Սա գործունեություն է,
ուղղված մարդու անհրաժեշտ հոգեբանական որակների ձևավորմանը՝ սոցիալականացումը և կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվողականությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հոգեբանական զարգացման առանձնահատկությունների ուղղում, եթե դրանք խանգարում են մարդուն հասնելու իր առջև դրված նպատակներին:
Հոգեշտկումն անհատի կյանքի ընթացքում կայունացած բնութագրերի հոգեբանական փոփոխումն է, որի նպատակն է անհատի «Ես»-ի
ներքին պոտենցիալի դրսևորումը, նրա հոգեկանի ամբողջական երևույթների վերլուծության ճանապարհով` հոգեկանի գիտակցական և
անգիտակցական ասպեկտների համատեքստում: Հոգեշտկումը նպատակ չունի բուժել հիվանդությունը, այն նպաստում է
անհատի ներքին պոտենցիալի, իր հոգեկանի թաքնված հնարավորությունների ու ռեսուրսների բացահայտմանը: Այն կիրառվում է
հոգեկան առողջ մարդկանց հետ, ովքեր ընդունակ են ինքնավերլուծության և
վերափոխման:
Հոգեբանական շտկումը որոշակի առումով կարելի է մեկնաբանել որպես մեծահասակ մարդու «դաստիարակության բացը լրացնող» գործընթաց: Դաստիարակչական գործընթացը կապված է անհատի վրա ներազդեցության հետ, իսկ հոգեբանական շտկումը նախատեսում է
փոխգործակցություն անհատի հետ և
դիրքերի հավասարություն: Հոգեշտկում երևույթը նաև կապված է զարգացման հասկացության հետ: Այն նախատեսում է
ակտիվ ուղղորդված ազդեցություն մարդու կենսագործունեության
անձնային, վարքային և ինտելեկտուալ մակարդակների վրա:
Հոգեշտկումը տարբերվում է
հոգեբանական խորհրդատվությունից և
հոգեթերապիայից նրանով, որ այն չի միտված փոխելու անձի հայացքներն ու ներաշխարհը և
կարող է իրականացվել նույնիսկ այն դեպքում, երբ այցելուն չի գիտակցում իր խնդիրները և
շտկիչ վարժությունների հոգեբանական բովանդակությունը:
Հոգեթերապիան ենթադրում է համալիր բուժական ազդեցություն անհատի վրա բազմաթիվ հոգեկան, հոգեսոմատիկ և
նյարդային խանգարումների ժամանակ, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ, թե հոգեշտկումը և
թե հոգեթերապիան ուղղված են անհատի հոգեկան և հուզական վիճակի բարելավմանը, իսկ որոշակի անձնային խանգարումներ կարող են հայտնվել հոգեշտկման և
հոգեթերապիայի ներգործության ոլորտներում:
Հոգեշտկումը դիտարկվում է
նաև որպես այցելուի այս կամ այն գրգռիչներին հակազդման դիապազոնը ընդլայնող գործընթաց, հմտությունների ձևավորում, որոնք վարքագիծը դարձնում են ավելի ճկուն, բարձրացնում անձի հարմարվողական կարողությունները: Հոգեշտկման արդյունքն է անհատի հոգեկան բարեկեցության բարելավումը: Խորը հոգեշտկիչ գործընթացն ենթադրում է մասնակիցների հոգեկան առողջություն, որն որոշվում է օբյեկտիվ իրականության աղճատման գործոնի միջոցով՝ որքան շատ է անհատն աղճատում ինֆորմացիան, սեփական անձի և ուրիշի ընկալումը, այնքան առավել արտահայտիչ է
հոգեկան անբարեկեցությունը, տկարությունը:
Առանձնացնում են հոգեշտկիչ գործընթացի յուրատեսակ հատկություններ, որոնք զատում են այն հոգեթերապիայից՝
- հոգեշտկումն ուղղորդված է դեպի առողջ մարդիկ, ովքեր առօրյա կյանքում ունեն հոգեբանական դժվարություններ, խնդիրներ, նևրոտիկ բնույթի բողոքներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում, սակայն ցանկանում են փոխել իրենց կյանքը կամ իրենց առջև անձի զարգացման նպատակ են դրել,
- շտկումը կենտրոնանում է անձի առողջ կողմերի վրա, անկախ խախտման աստիճանի.
- շտկումն առավել կողմնորոշված է դեպի այցելուների ներկան և ապագան,
- հոգեշտկումը սովորաբար իրենից ներկայացնում է միջնաժամկետ օգնություն (ի տարբերություն կարճաժամկետ օգնության՝ մինչև 15 հանդիպում
- խորհրդատվության պարագայում և երկարաժամկետ օգնության` հոգեթերապիայի դեպքում մինչև մի քանի տարի),
- հոգեշտկմանմեջ ընդգծվում է հոգեբանի արժեքային ներդրումը, սակայն մերժվում է այցելուին որոշակի արժեքների պարտադրումը,
- հոգեշտկիչ ազդեցությունը ուղղված է այցելուի վարքագիծը փոխելուն և անձի զարգացմանը:
Կախված նպատակներից և
բովանդակությունի, հոգեբանական շտկմանը ենթակա են՝
- ճանաչողականոլորտը,
- անձը,
- հուզա-կամային ոլորտը,
- վարքագծային ասպեկտները,
- ներխմբային փոխհարաբերությունները (ընտանեկան, ամուսնական, կոլեկտիվ),
- ծնող- երեխա հարաբերությունները:
Չնայած շտկիչ աշխատանքի տեսությունների, նպատակների, ընթացակարգերի և ձևերի տարբերությանը, հոգեբանական ազդեցության էությունն այն է,
որ մի մարդ փորձում է օգնել մյուսին:
Շտկիչ իրավիճակը ներառում է
5 հիմնական բաղադրիչներ՝
- այցելու՝ մարդ, ով ունի որոշակի խնդիրներ և փնտրում է լուծումներ,
- հոգեբան՝ մարդ, ով օգնում է, և, իր կրթության կամ փորձառության շնորհիվ, ընկալվում է որպես ընդունակ` օգնություն ցուցաբերելու,
- տեսություն, որն օգտագործվում է այցելուի խնդիրները բացատրելու համար,
- միջոցառումներիշարք (տեխնիկա, մեթոդներ), որոնք կիրառվում են այցելուի խնդիրներին լուծումներ տալու համար,
- հատուկ սոցիալական հարաբերություններ այցելուի և հոգեբանի միջև, որոնք օգնում են մեղմել այցելուի խնդիրները:
Հոգեբանը ձգտում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն է
տալիս այցելուին լավատեսությամբ նայել իր խնդիրների լուծմանը: Նման հատուկ վերաբերմունքը գործոն է` բնորոշ հոգեբանական ներգործության բոլոր ձևերին:
Հոգեբանական շտկումը կարող է
լինել անհատական և խմբային: Անհատականի դեպքում հոգեբանն աշխատում է
այցելուի հետ երես առ երես, առանց կողմնակի մարդկանց ներկայության: Իսկ խմբային աշխատանքը կատարվում է միանգամից նմանատիպ խնդիրներ ունեցող այցելուների խմբի հետ, որտեղ արդյունքի են հասնում մարդկանց փոխգործակցության
եւ փոխազդեցության շնորհիվ:
Հոգեշտկման ենթակա են բնավորության հետևյալ թերությունները՝
դյուրագրգռություն, զայրացկոտություն, կռվարարություն, բռնկվողություն, հոռետեսություն, թեթեվամտություն, համառություն, անտարբերություն, փնթիություն, հեշտասիրություն, գերակտիվություն կամ իներտություն, ինքնամփոփություն, հիվանդագին ամաչկոտություն, գողության հակում, անհնազանդություն, թափառամոլություն, ստախոսություն և այլն:
Այս թերությունները կարող են դիսկրետ լինել և վերաբերել հուզա-կամային ոլորտի միայն որոշակի ասպեկտներին կամ ունենալ ընդհանուր բնույթ և կապված լինել բնավորության շեշտվածության, առկա ապրումների, հարաբերությունների և արժեքային կողմնորոշումների համակարգի հետ:
Հոգեբանական շտկման միջոցները և
մեթոդները կարող են տարբերվել`կախված այն մոտեցումից, որի շրջանակներում աշխատում է հոգեբանը: Այսպես օրինակ, հոգեբանական շտկումը հոգեվերլուծության
շրջանակներում միտված կլինի մեղմել հակամարտությունը «Ես»-ի և «Նա»-ի միջև: Հումանիստական ուղղության տեսանկյունից շտկիչ աշխատանքի նպատակն է ստեղծել առավել նպաստավոր պայմաններ այցելուի ինքնաիրականացման և
անձնային աճի համար:
Комментариев нет:
Отправить комментарий