понедельник, 6 августа 2018 г.

Մասնագիտական կողմնորոշում



Թրեյնինգի արդիականությունը կայանում է նրանում, որ մասնակիցը (դեռահասը) հասկանում է հոգեբանական կոմպետենտության դերը և տեղը կենսական ճիշտ ուղի կառուցելու և նպատակներին հասնելու գործում: Ինքնաճանաչումը և ինքնաիրացումը յուրաքանչյուր մարդու կարևորագույն նպատակներից են: Մասնակիցների հետաշխատանքի ակտիվ մեթոդների համակարգը կոչված է նրանց ներգրավել սեփական մասնագիտական ապագան կանխատեսելու և պլանավորելու գործում:
Նպատակն է դպրոցականի մոտ զարգացնել ընտրելու, անձնային և մասնագիտական ինքնորոշման պատրաստվածություն:

Խնդիրները՝
  • բարձրացնել մասնագիտական ինքնորոշման մոտիվացիայի մակարդակը,
  • ակտիվացնել ինքնաճանաչման գործընթացը,
  • ձևավորել ադեկվատ ինքնագնահատական,
  • մշակել և ձևավորել սեփական մասնագիտական ապա
  • ան պլանավորելու ունակություն,
  • ծանոթանալ մասնագիտությունների աշխարհին, արդի աշխատաշուկայի հետ,
  • ուսումնասիրել մասնագիտության ընտրության գործոնները,
  • կազմել անհատական մասնագիտական պլան:

Մեթոդները՝

  • հոգեախտորոշիչ թեսթեր
  • դերային խաղեր
  • ինքնագիտակցումը և ռեֆլեքսիան ակտիվացնող վարժություններ:

Արդյունքում մասնակիցները կծանոթանան «մասնագիտական ինքնորոշում/կողմնորոշում»«մասնագիտություն»«գործունեության ոլորտներ», «մասնագիտությունների դասակարգում» հասկացություններին, կտիրապետեն մասնագիտությունների պահանջներին, կծրագրեն սեփական մասնագիտական ուղին, կծանոթանան աշխատանքի պայմաններին, բժշկական հակացուցումներին, կհամեմատեն սեփական կարողությունները մասնագիտության պահանջների հետ, կկարողանան կանխատեսել և պատրաստել պահուստային ծրագիր:

Комментариев нет:

Отправить комментарий