суббота, 18 августа 2018 г.

Տոնավորում



Տոնավորումն որոշակի հնչյունների, հիմնականում ձայնավորների, երկար ժամանակ արտաբերելն է:

Տոնավորումն ունակ է ձերբազատել սթրեսից, նվազեցնել արյան ճնշումը և շնչառության ռիթմը, լավ օգնում է անքնության և քնի այլ խանգարումների ժամանակ: Սեփական ձայնը խաղաղեցնում է, նպաստում լավ կենտրոնացմանը, ձերբազատում վախից և այլ բացասական հույզերից, թուլացնում կամ բուժում ֆիզիկական ցավը:
Տոնավորումը հագեցնում է օրգանիզմը թթվածնով, խորացնում շնչառությունը, թուլացնում մկանները և խթանում էներգիայի հոսքը: Եթե մարդ ունի ձայնի հարուստ տեմբր, ապա իր ձայնի տատանումները ունակ են մերսող ազդեցություն թողնել ամբողջ օրգանիզմի վրա:

Այսպիսով, տոնավորումն ուղեղը հանգստացնելու, օրգանիզմի ռիթմերը կայունացնելու և ձայնի որակը բարելավելու ամենահեշտ միջոցններից է: Եթե Դուք այն կատարեք ամեն օր, ապա շատ շուտով կզգաք դրա դրական արդյունքը:

Օր առաջին` «մ-մ-մ»
Հարմարավետ տեղավորվեք բազկաթոռի մեջ, փակեք աչքերը և հինգ րոպե փորձեք «բառաչել»: Մի փորձեք որևէ երաժտություն վերարտադրել, ուղղակի տոն, որը ձեզ հարմար է: Թուլացրեք ծնոտները և զգացեք «բառաչի» էներգիան օրգանիզմում: Ձեռքերը այտերին դրեք և հետևեք, թե ինչ կարգի տատանում է առաջանում Ձեր բերանում: Հինգրոպեանոց վարժությունը կօգնի ձերբազատվել սթրեսից և հնարավորւթյուն կտա լիովին հանգստանալ:     


Օր երկրորդ` «ա-ա-ա»
«Ա» հնչյունն արագ հանգստացնում, թուլացնում է : Այն մեզ մոտ ամենից բնական է ստացվում, երբ մենք տնքում ենք, սակայն այն նաև օգնում է արթնանալ և քնել: Եթե Դուք ուժեղ սթրես կամ լարվածություն եք ապրում, մի քանի րոպե հատկացրեք ծնոտի թուլացմանը և արտաբերեք ոչ բարձր «ա-ա-ա»: Ամենևին հարկ չկա երգելու: Պարզապես հնարավորություն տվեք հնչյունին մեղմորեն ձուլվել Ձեր շնչառությանը: Արդեն րոպե անց կնկատեք, որ արտաշունչը բավականին երկարել է, և Ձեզ ավելի հանգիստ կզգաք:

Օր երրորդ` «ի-ի-ի»
Սա առավել խթանող ձայնավոր հնչյունն է; Այն օգնում է «արթնացնել» ոգին ու մարմինը, ազդում է ձայնային կոֆեինի նման: Եթե Դուք հոգնել և լարված եք, ուժասպառ եք, հնչեցրեք «ի-ի-ի» երեք-հինգ րոպե` օրգանիզմի ակտիվությունը բարձրացնելու համար:


Օր չորրորդ` «օ-օ-օ»

«Օ» հնչյունը համարվում է ամենահարուստը: Ձեռքը դրեք գլխին, այտին կամ կրծքավանդակին և արտաբերեք «օ-օ-օ»: Կնկատեք, որ «օ» հնչյունն առաջացնում է ամենաուժեղ տատանումը մարմնի վերին հատվածում: Այս հնչյունը հինգ րոպե արտաբերելուց հետո փոփոխվում են մաշկի ջերմաստիճանը, ուղեղի ակտիվությունը, շնչառության և սրտի կծկումների ռիթմերը: Այն օրգանիզմի ակնթարթային կարգավորման շատ հզոր միջոց է:


Օր հինգերորդ` փորձարարական:
Տոնավորումը սկսեք Ձեր ձայնի ամենացածր դիապազոնից և թույլ տվեք նրան աստիճանաբար բարձրանալ, ասես բարձրանում եք շարժասանդուղքով: Տոնավորեք ձայնավորները, որոնք ամենից շատ են Ձեզ հանգստացնում և կոկորդից դուրս են գալիս առավել բնականորեն, առանց լարվածության: Թող ամբողջ օրգանիզմում ռեզոնանս առաջացնի, իսկ Դուք հետևեք Ձեր զգացողություններին:

Փորձելով ձայնով «մերսել» գլխի, կոկորդի և կրծքավանդակի առանձին հատվածներ` դանդաղ ձեռքով նրանց վրայով անց կացրեք և Դուք կհասկանաք, թե որ ձայնավոր հնչյունն է հանգեցնում ամենահզոր թուլացմանը, հանգստին, էներգիայի դուրս բերմանը:


Комментариев нет:

Отправить комментарий