Որքան էլ, որ ահռելի է պայքարը նարկոմանիայի դեմ, այնուամենայնիվ չենք կարող հերքել այն հանգամանքը, որ դեռ պալեոլիթյան ժամանակաշրջանից էլ մարդկությանը հայտնի և կիրառելի են եղել առաջին խոտաբույսերը կամ առաջին թմրանյութերը:
Ֆրեյդը ևս որոշ ժամանակ օգտագործել է թմրանյութը իր բուժման մեջ: Նա կարծում էր, որ կոկայինի փոքր չափաբաժինները կարող են օգնել մարդուն կտրվել առօրյա խնդիրներից և զգալ աննկարագրելի թեթևություն:
Ըստ կախվածության աստիճանի մարդկանց կարելի է բաժանել
2 խմբի՝ սիրողական և պրոֆեսիոնալ: Սիրողականները իրենց չեն համարում թմրամոլ, նրանք
կարծում են, որ կարող են թողնել դա, երբ իրենք ցանկական: Չնայած իրենց պնդումներին,
նրանց մեծամասնությունը արդեն իսկ չի կարող հրաժարվել դրանից: Մյուս խումբը՝ պրոֆեսիոնալները,
օգտագործում են թմրանյութ մշտապես և որքան էլ, որ ցանկանան գիտակցում են, որ հրաժարվելն
արդեն անհնար է:
Փորձը ցույց է տալիս, որ կախվածությունից ազատվելը
մեծ դժվարություն է իրենից ներկայացնում: Նման խնդրի դեպքում չկան հրաշքներ կամ պատահականություններ:
Եթե անձի ներաշխարհը մասնատվում է, ապա՝ գումարը, ծանոթություններն ու բժիշկները անզոր
են դառնում: Կարծես մեկ մարդու մեջ միաժամանակ ապրի և՛ դահիճ, և՛ զոհ:
Լավագույն դեպքում կախվածությունը կարող է որոշ ժամանակով
անհետանալ, սպասելով նոր սթրեսային իրավիճակի, որից մարդը ելք չի տեսնում: Մարդը ընկնում
է հուսահատության գիրկը և վերջ, նա արդեն թակարդում է:
Ինչու՞ են դեռահասները հաճախ տարվում թմրանյութերով: Պատճառները բազմաթիվ են: Խոցելի դեռահասը, որը դեռ չգիտի թե ինքն ինչ է ուզում, ով հաճախ է տրվում կյանքում հանդիպած քամիներին, ով ունենում է բազմաթիվ դժվարություններ ընտանիքի և հասակակիցների հետ շփումներում,
անասաելի թեթևություն է զգում, երբ փորձում է թմրանյութ: Տպավորություն է, որ դա մի հրաշք դեղահաբ է ցանկացած ցավի դեպ, և եթե կարելի է լուծել խնդիրները այդպես, ապա ինչու՞ ոչ: Արդյունքում՝ դեռահասը, որը համոզված է, որ կարող է ցանկացած պահի հրաժարվել դրանից, հայտնվում է կախվածության մեջ, որից ազատվել ցավոք ինքնուրույն չի կարող:
Կարևոր է, որ յուրաքանչյուրը կարողանա իմանալ թմրամոլի
հետ շփման նրբությունները: Բայց մինչ նրբությունները յուրացնելը յուրաքանչյուրը պետք
է գիտակցի, որ դեռահաս թմրամոլին հայտնաբերելու և բուժման տանելու միջև ընկած ժամանակահատվածից
է կախված կախվածության աստիճանը և դեռահասի ցանկությունը դրանից հրաժարվելուց:
Ինչպե՞ս վարվել շրջապատում գտնվող թմրամոլի հետ.
1.Առաջին հերթին պետք է դադարել մեղադրել ինքդ քեզ և նրան նման իրավիճակի մեջ հայտնվելու համար:
Դա արդեն անօգուտ է և ոչնչով չի կարող նպաստել կախվածությունից ազատվելուն: Բացի սա՝ նարկոմանիան համընդհանուր և բազմապատճառ խնդիր է, այսինքն պատճառները պետք չէ փնտրել միայն թմրամոլ դեռահասի ներսում: Հաճախ դեռահասները ընտրում են այս ուղին, քանի որ ունեն խնդիրներ՝
- Ընտանիքի ներսում բարդ են փոխհարաբերությունները
- Սխալ են դաստիարակության մեթոդները
- Հարաբերությունները դպրոցում լարված են
- Հարաբերությունները հասակակիցների հետ ևս նպաստող գործոն են
- Սթրեսը և ճնշումը շրջապատի կողմից
Մեծահասակի առաջնային խնդիրն է հաշտեցնել դեռահասին աշխարհի, ընտանիքի
և ինքն իր հետ, առանց թմրանյութերի կիրառման:
2. Չվիճել դեռահասի հետ և չմեղադրել նրան այն ամենի մեջ, որ դժբախտ են մեծահասակները,
քանի որ մեղքի զգացումը բացում
է թմրանյութ տանող ճանապարհը: Երբեք ոչ մի թմրամոլ չի թողել թմրանյութը մեղքի զգացումից դրդված: Այնպես որ սա անտեղի քայլ է, որը կարող է
ունենալ ավելի վատ հետևանք:
3.Ոչ մի պարագայում չի կարելի ընդմիջել կապը դեռահասի հետ նրա թմրանյութ ընդունելու և վերականգնողական բուժումներ ստանալու ընթացքում: Դեռահասը պետք է գիտակցի, որ իրեն սիրում են և որ նա թանկ է իր հարազատների համար: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել այն իրավիճակը,
որում նրա թմրանյութերից ազատվելը ձեզ համար ավելի կարևոր է, քան հենց իր՝ դեռահասի:
4.Մի ենթարկեք դեռահասին անհարկի տնային կանոնադրության
և մի զրկեք նրան այն ամենից, ինչ նրա համար թանկ է: Նա այդպես հաստատ չի թողնի թմրանյութը:
5. Մի փնթփնթացեք և ձեռք մի բարձրացրեք ձեր երեխայի վրա: Դա նյարդայնացնում
է դեռահասին, կամ արագ դադարում է նշանակություն ունենալ: Ծնողի վատատեսությունն ու դեպրեսիան դեռահասին դեպի թմրանյութը տանող
ևս մեկ պատճառ է: Հաջողության հասնելու և հոգեկան առողջությունը պահպանելու բանալին լավատեսությունն ու ակտիվությունն
է:
6. Կարիք չկա ամաչեցնել կամ կշտամբել դեռահասին:
Ե՛վ առաջինը և՛ երկրորդը կարող են դրդիչ հանդիսանալ դեպի թմրանյութը:
7.Կախվածություն ունեցող դեռահասը փոխում է իր հարաբերությունների ձևը հարազաատների հետ: Նա մշտապես սպասում
է, որ ինչ-որ մեկը պիտի փրկի իրեն, նրանք սովորում են լինել դժբախտ, անհասկանալի կամ նույնիսկ մեղավոր: Պետք չէ դառնալ ո՛չ փրկիչ, ո՛չ դահիճ:
8.Չկա հետևանք առանց պատճառի, այսպիսով, եթե դեռահասը սկսել է թմրանյութեր օգտագործել, ապա դա ունի իր ավելի խորքային պատճառը, և խնդիրը չի լուծվի, եթե չվերացնենք պատճառը: Պետք է աշխատել նաև հոգեբանի, հոգեթերապևտի և այլ բժիշկների հետ ևս:
9.Թմրանյութերի ստաբիլ կիրառումը
բերում է որոշակի վարքագծի: Նա մշտապես համոզում է իր հարազատներին, բժիշկներին, բուժքույրերին, որ ցանկանում է զբաղվել ինչ-որ լուրջ գործով՝ դասերով, աշխատանքով, սպորտով կամ այլ որևէ հոբիով: Դրան զուգահեռ նա կարող է թվալ բավական համոզիչ և էմոցիոնալ: Մարդիկ հաճախ են տարվում այս խաղով, բայց որքան մենք ավելի շատ են քուրախանում նրա խանդավառությամբ, այնքան նա իրեն ավելի ու ավելի հաղթանակած է համարում: Բայց ինչ էլ ասի թմրամոլը, գալիս է մի պահ, երբ ծնողները իրենց խաբված են համարում, իսկ դեռահասը կարծում է, որ ոչինչ չի կարող անել, փոխարենը նրան տանջում է մեղքի
զգացումը, որն էլ, էլ ավելի է
տանում դեպի թմրադեղը: Թմրամոլի խոսքերը միշտ պետք է լսել հանգիստ, հավասարակշռված, սակայն մշտապես պետք է վերաբերվել
դրան վերապահումով:
10.Թմրամոլի բուժման կարևորագույն
փուլը նրա հոգեկանում շտկողական աշխատանքների իրականացումն է: Պետք է շտկել նրա մտածողության, ապրումների, զգացմունքների ձևը: Այդ պատճառով հարկավոր չէ հավատալ դեռահասին, ով խոստանում է ինքնուրույն դուրս գալ իրավիճակից, պետք է օգնել նրան գիտակցել խնդրի լրջությունը և դիմել մասնագետներին:
Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են թմրանյութ՝
ազատություն են փնտրում առօրյա, անձնական խնդիրներից, սակայն ազատվելով դրանցից, նրանք
ընկնում են թմրանյութի թակարդը: Թմրանյութը ինքն է սկսում կառավարել մարդու կյանքը
ուստի երանելի ազատությունը, որն այդքան փնտրում են դեռահասները, հօդս է ցնդում: Մարդն
ազատ չէ,եթե կախված է թմրանյութից:
Այն հարցին, թե ի՞նչ կառաջարկեք դուք թմրանյութի փոխարեն,մի
այցելու պատասխանելէ.
-Ազատություն դրանցից:
Комментариев нет:
Отправить комментарий