вторник, 21 августа 2018 г.

Թրեյնինգ-սեմինար «Իմ տեղը մասնագիտությունների աշխարհում»



Տվյալ ծրագրի արդիականությունը կայանում է նրանում, որ սովորողը հասկանում է հոգեբանական կոմպետենտության դերը և տեղը կենսական ճիշտ ուղի կառուցելու և նպատակներին հասնելու գործում: Ինքնաճանաչումը և ինքնաիրացումը յուրաքանչյուր մարդու կարևորագույն նպատակներից են: Մասնակիցների հետ աշխատանքի ակտիվ մեթոդների համակարգը կոչված է ներգրավել նրանց սեփական մասնագիտական ապագան կանխատեսելու ու պլանավորելու գործում:

Նպատակը՝ դպրոցականի մոտ զարգացնել ընտրելու, անձնային և մասնագիտական ինքնորոշման պատրաստվածություն:

Խնդիրները՝
  • բարձրացնել բարձրացնել մասնագիտական ինքնորոշման մոտիվացիայի մակարդակը,
  • ակտիվացնել ինքնաճանաչման գործընթացները,
  • բարձրացնել հոգեբանական կոմպետենտությունը,
  • ձևավորել ադեկվատ (համարժեքինքնագնահատական,
  • մշակել սեփական մասնագիտական ապագան պլանավորելու ունակություն,
  • ծանոթացնել մասնագիտությունների շուկայի հետ:

Մեթոդներ՝ հոգեախտորոշիչ թեստեր, դերային խաղեր, ինքնագիտակցումը և ռեֆլեքսիան ակտիվացնող վարժանքներ:

Արդյունքում մասնակիցները՝
  • կծանոթանան «մասնագիտական ինքնորոշում», «մասնագիտություն», «գործունեության ոլորտներ», «մասնագիտությունների դասակարգում» հասկացություններին,
  • կտիրապետեն մասնագիտությունների պահանջներին, աշխատանքի պայմաններինբժշկական հակացուցումներին,
  • կանցկացնեն ինքնահետազոտություն, կհամեմատնլ սեփական կարողությունները մասնագիտության պահանջների հետ,
  • կծրագրեն սեփական մասնագիտական ուղին, կարողանան կանխատեսել և պատրաստել պահուստային ծրագիր:

Հեղինակ և վարող՝ Արմենուհի Խաչատրյան:

Մասնակիցների քանակը՝ մինչ 15 հոգի:

Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:

Տևողություն՝ 10 հանդիպում x 2 ժամ:

Արժեք` 15 000 դրամ

Անցկացվում է նաև անհատական: Այս դեպքում մասնակցության արժեքն է 25 000 դրամ:

Թե թրեյնինգին, թե անհատական խորհրդատվությանը մասնակցելու դեպքում կգործի հատուկ ԶԵՂՉ` 33 000 դրամ:

Կոնտակտային տվյալներ

Մասնագիտական կողմնորոշում


Комментариев нет:

Отправить комментарий