воскресенье, 5 августа 2018 г.

Ընտանեկան դաստիարակության 4 ոճերը ըստ Բաումրինդի






1. Հեղինակավոր(դեմոկրատական):Հեղինակավոր ոճը ենթադրում է երեխայի հանդեպ ջերմ հույզեր և բարձր աստիճանի վերահսկողություն ծնողի կոցմից: Հեղինակավոր ծնողներն ունեն կյանքի մեծ փորձ և պատասխանատվություն են կրում երեխայի դաստիարակության համար: Նրանք չեն պահանջում երեխայից ավելին, քան նա կարող է անել. ավելի շուտ՝ ուշադրություն են դարձնում զավակի կարգապահությանը:Ծնող-երեխա շփումը կառուցվում է դեմոկրատական սկզբունքով: 
2. Ավտորիտար (լատիներեն՝ auctoritas- իշխանություն): Ավտորիտար դաստիարակության ոճը տարբերվում է երեխայի հանդեպ դրսևորվող մերժողականությամբ , կամ ցածր հուզականությամբ, իչպես նաև ենթադրում է բարձր վերահսկողություն երեխայի նկատմամբ: Ավտորիտար ծնողների դաստիարակությունը հիմնված է հետևյալ կանոնների վրա. 
  • Հեղինակություն 
  • Ծնողների իշխանություն 
  • Երեխաների լուռ (առանց ծնողին հակառակվելու) հնազանդություն
  • Ցածր աստիճանի վերբալ հաղորդակցում 
  • Պատժի լայն կիրառում ՝ և հոր, և մոր կողմից 
  • Կոշտ և դաժան արգելքներ, պահանջներ: 
3. Լիբերալ: Լիբերալ ոճի դաստիարակության առանձնահատկությունները կայանում են երեխայի հանդեպն ջերմ հուզական և ցածր աստիճանի վերահսկողության դրսևորմամբ: Դաստիարակության այս ոճը գրեթե չի ենթադրում որևէ պահանջ կամ օրենք: 

4. Ինդիֆերենտ: Դաստիարակության ինդիֆերենտ ոճը բնութագրվում է երեխայի հանդեպ ցուցաբերվող հուզական սառնությամբ ծնողների կողմից: Երեխայի նկատմամբ վերահսկողությունը ցածր մակարդակի է, կարծես թե ծնողն ամեն կերպ 
«
ետ է մղում իրենից երեխային
», չի հետաքրքրվում երեխայի ցանկություններով և հետաքրքրություններով: Քիչ են նաև երեխայի հանդեպ պահանջները: 

Յուրաքանչյուր դաստիրակության ոճ իր կնիքն է դնում երեխայի անհատից դեպի անձ ձևավորման գործընթացում: Չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր: Ամեն մի դաստիրակության ոճ կարող է ունենալ և դրական, և բացասական ազդեցություն երեխայի անձի ձևավորման վրա, հետևաբար անհրաժեշտ է զգույշ մոտենալ այս կամ այն դաստիրակության ոճի ընտրության ժամանակ:

 Յուրաքանչյուր դաստիրակության ոճի ուրճացումը, ծայրահեղացումը կամ չափից դուրս լայն կիրառումը կարող է բացասաբար ազդել երեխայի անձի ձևավորման և զարգացման գործընթացի վրա: Օրինակ, հեղինակավոր ծնողներն ունենալով կյանքի մեծ փորձ, երբեմն խորհուրդներ են տալիս իրենց երեխաներին, կամ այդ փորձը դարձնում են «Կարելիների» և «Չի կարելիների» շարք, որով էլ առաջնորդվում եմ երեխային դաստիարակելիս: Կարելի է սեփական փորձը ցույց տալ երեխային, բայց այդ փորձը դարձնել դաստիրակության ոճ, և առաջնորդվել դրանով, կնշանակի զրկել երեխային ունենալ իր սեփական կարծիքն ու կյանքի փորձը: Ինչ վերաբերվում է ավտորիտար դաստիրակության ոճին, ապա կարելի է նկատել, որ հենց ավտորիտար ծնողներ են շատ հաճախ երեխաներին ենթարկում բռնության:
  Այս ոճով դաստիարակող ծնողները ըստ էության կարող են լինել այն անձինք, ովքեր ևս իրենց մանկության տարիներին ենթարկվել են բռնության իրենց ծնողների կամ այլ անձանց կողմից: Ավտորիտար դաստիրակության ոճը կարող է հանդիպել նաև անբարենպաստ ընտանիքներում, որտեղ չարաշահվում են ալկոհոլը, թմրամիջոցները, կան մարմնավաճառներ: Ինչ խոսք՝ նման պայմաննրում այս դաստիրակությունն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Լիբերալ դաստիրակության ոճը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ամենաթող գերխնամքի, որի պարագայում, ծնողները բավարարում են երեխայի բոլոր պահանջմունքները՝ նրան տալով կուռքի դեր: 
Լավ է, երբ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը արտահայտում է իր կարծիքն ընտանեկան այս կամ այն հարցերի շուրջ, հաճելի է երբ հայրն և մայրը կարևորում են երեխայի կարծիքը, տվյալ պարագայում երեխան իրեն կարևոր և նշանակալից է զգում ընտանիքում, սակայն ոչ բոլոր որոշումները պետք է ընդունել երեխայի ցանկությամբ:

 Ինդիֆերենտ դաստիրակության ոճի դեպքում, երեխան կարող է ունենալ անպետքության զգացում, որ ինքը պետք չէ իր ծնողներին, ինչն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի ինքնագնահատականի վրա: Եվ այս նույն անլիարժեքության, անպետքության զգացումներն երեխան կարող է վերագրել նաև այլ մարդկանց, որ «եթե ես պետք չեմ իմ ծնողներին, ուրեմն ոչ մեկի էլ պետք չեմ», և այստեղից արդեն կարող են բխել տարբեր հոգեբանական խնդիրներ, օրինակ թերարժեքության բարդույթ, խրոնիկ դեպրեսիա, ընդուփ մինչև ինքնասպանության մասին մտքեր: Դաստիրակության այս ոճի ծայրահեղացումն ևս ոչ մի լավ բանի չի հանգեցնի: 

Կրկնենք, որ չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր, կարևորը, որ կարողանանք ընդունել մեր երեխաներին այնպիսին ինչպիսին, որ նրանք կան, փորձենք ջերմությամբ պատել նրանց, խորհուրդներ տանք, սակայն չմոռանք, որ կյանքը իրենն է, և իր համար կարևոր որոշումները հենց ինքը պետք է կայացնի:

Հոդվածի հեղինակ՝ Անդրանիկ Բաբայան, Հոգեբան, 2015թ.

Комментариев нет:

Отправить комментарий