понедельник, 20 августа 2018 г.

Թիմի կառուցում



Արդյունավետ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար շատ կարևոր է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքը և արդյունավետությունը: Դրան խոչընդոտող գործոններն առաջանում են ակտիվ և ծանրաբեռնված աշխատանքային միջավայրում, երբ թիմի անդամները չեն հասցնում իրականացնել իրենցից սպասվող բոլոր գործառույթները, հստակեցնել իրենց սահմաններն ու դերերը, ինչպես նաև միջանձնային փոխհարաբերություններում դժվարությունների են հանդիպում:

Սա իր հերթին հանգեցնում է ժամանակի և այլ ռեսուրսների կորստին ու վատնմանը: Նման անձանց աշխատանքը բարելավելու, այն ավելի դյուրին ու որակյալ դարձնելու, նրանց ադապտիվության և թիմի արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար մենք առաջարկում ենք հատուկ մշակված թրեյնինգ «Թիմի կառուցում» թեմայով:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները պատկերացում կկազմեն, թե ինչ է թիմը, կիմանան թիմի ձևավորման փուլերի, դերակատարների և արդյունավետ թիմի առանձնահատկությունների մասին: Թրեյնինգի ընթացքում տարբեր իրավիճակներում հայտնվելու շնորհիվ` կստուգվեն նրանց հաղորդակցվելու, թիմային աշխատանքի, որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու /կատարելու, ռազմավարություն ընտրելու, կենտրոնանալու հմտությունները, ինչի շնորհիվ կապահովվի նրանց թիմի միասնականությունն ու դրա արդյունավետության բարձրացումը:

Նպատակներն են`
  • թիմի մասին պատկերացման ձևավորում,
  • հաղորդակցման հմտությունների զարգացում,
  • փոխըմբռնման և փոխհամագործակցության զարգացում,
  • աշխատանքի արդյունավետության բարձրացում,
  • դրական հույզերի և հոգեկան ներդաշնակության ապահովում:

Մեթոդները` հոգեբանական, ինտերակտիվ, ակտիվ մասնակցային:

Արդյունքներն են`
  • թիմի ստեղծում,
  • թիմում փոխըմբռնման բարձրացում,
  • թիմային ներդաշնակության ապահովում,
  • սեփական դերի և ակնկալվող գործառույթների հստակեցում,
  • պիտանելիության զգացման ապահովում:

Նպատաակյին խումբ` ավագ դպրոցի աշակերտներ և սպորտային ակումբների, կազմակերպությունների, փոքր ու միջին ձեռնարկությունների  ներկայացուցիչներ:

Վարող` հոգեբան, թրեյներ Սոնա Գրիգորյան:

Մասնակիցների քանակը`15-20 հոգի:

Ամսաթիվ` ըստ խմբի հավաքագրման:

Տևողությունը` 9 ժամ:

Աշխատանքային լեզու` հայերեն:

Կոնատակտային տվյալներ


Комментариев нет:

Отправить комментарий