Մենք այնքան տարբեր ենք՝ Տղամարդիկ և Կանայք: Մենք աշխարհին այլ կերպ ենք նայում, ինչը հանգեցնում է
տարընկալումներին և խնդիրների: Մեր ներսում բավականին ցավ է կուտակվում, վիրավորվում ենք, վիճում, հեռանում, միայնակ մնում: Իրականում՝ ցանկանում ենք սիրել և սիրված լինել: Երջանկության համար անհրաժեշտ է մեր կողքին լինի ՆԱ:
Թրեյնինգ «Տղամարդ և կին՝ ինչպես հասնել ներդաշնակության» թրեյնինգը թույլ է տալիս մեզ հասկանալ ու իմանալ՝
- ինչով են տարբերվում Տղամարդկանց և Կանանց աշխարհները,
- ինչպես ստեղծել ներդաշնակ և վստահելի հարաբերություններ,
- ինչպես գտնել ընդհանուր լեզու և բանակցել կոնֆլիկտների դեպքում,
- որոնք են Տղամարդկանց և Կանանց դերերն ընտանիքում:
Ինչպես նաև՝
- վերլուծել անցյալի փորձը,
- նորովի տեսնել, ընկալել անձնական կյանքի կարևոր պահերը, գիտակցել մտերիմ հարաբերություններում անհաջողությունների պատճառները,
- և այլն:
Նպատակներ՝
- դառնալով խմբի անդամ՝ մյուս մասնակիցներից լսել, ինչն է հարաբերություններում իրենց համար կարևոր ու արժեքավոր, կիսվել սեփական փորձով, ականջ դնել այլոց փորձին,
- իմանալ Տղամարդկանց և Կանանց փոխգործակցության գաղտնիքները և հասկանալ, թե ԻՆՉ Դուք կարող եք անել նորովի, որպեսզի Ձեր կյանք մուտք գործի այն ՄԻԱԿԸ,
- գտնել նոր շարժառիթներ նոր արարքների համար, որոնք կամրապնդեն և կթարմացնեն առկա հարաբերությունները,
- սովորել ավելի լավ լսել ու հասկանալ մեր սիրելիներին, ընկերներին և զուգընկերներին:
Թրեյնինգը բաղկացած է 3 մոդուլներից:
- «Ինչպե՞ս գրավել հակառակ սեռի ուշադրությունը,
- «Հույզերը և զգացմունքները փոխհարաբերություններում»,
- «Ընտանիք»:
Մեթոդներ՝ մինի-դասախոսություններ,
գործնական վարժություններ, թեսթեր, քննարկումներ:
Արդյունքում՝
- հասկանալ սեփական անձը և այլոց,
- լուծել անձնական բնույթի հարցեր,
- գրավել հակառակ սեռի ուշադրությունը,
- ճիշտ հասկանալ և մեկնաբանել հակառակ սեռի ներկայացուցիչների զգացմունքները և վարքը,
- հաղթահարելմիջ և ներընտանեկան կոնֆլիկտները և այլն:
Նպատակային խումբ՝ 18-35 տարեկան չամուսնացած անձինք:
Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:
Տևողություն՝ 3 ամիս, շաբաթական 4 ժամ (48 ժամ):
Վարող՝ ԱրմինեԱվագյան:
Արժեք՝ յուրաքանչյուր մոդուլի համար 25 000 դր.:
Ուշադրություն՝ հատուկ զեղչ ծրագրի բոլոր 3 մոդուլների մասնակիցների համար. 3 մոդուլների ամբողջական գինը 60 000 դրամ, ամսական 20 000 դրամ վճարով:
Աշխատանքային լեզու՝ հայերեն և ռուսերեն ըստ խմբի նախընտրության:
Կոնտակտային տվյալներ
Комментариев нет:
Отправить комментарий