ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍԻՄՏՈՄԱՏԻԿԱՅՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱԶԴՈՒՄՆԵՐԸ, ԵՐԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հոգեբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում, առանձնացրել են չորս հիմնական փուլեր.
1. Շոկային վիճակ, մոլորություն, երբն էլ վախի զգացումներ:
2. Նշանակված ախտորոշման հերքում, չընդունում:
3. Ախտորոշման ընդունում և դրա հետ կապված դեպրեսիա:
4. Ծնողների կողմի ինքնուրույն, ինքնակամ և գիտակցաբար դիմում մասնագետների:
Երեխայի հատուկ կարիքները հաճախ ծնողների մոտ առաջացնում են խորը հոգեբանական հոգեցնցում: Մասնավորապես, որպես ուժեղ է
երկարատև սթրեսի ազդեցությունը ծնողների վրա: Ծնողների մեծամասնության մոտ առաջանում են մեղքի, ամոթի զգացումներ: Հաճախ ծնողների մոտ ընկնում է ինքնագնահատականը,
ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ:
ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ.
1. Լուսավորչական բնույթի աշխատանքներ:
2. Հոգեբանական խորհրդատվություն և
աջակցություն:
3. Ընտանեկան խորհրդատվություն և
աջակցություն:
Լուսավորչական բնույթի աշխատանք` դա այն դասընթացներն ու սեմինարn են, որոնց նպատակն է
լուսաբանել և տալ համապատասխան գիտեելիքների և,
միգուցե նաև, հոգեբանական խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին ավելի իրազեկված լինեն աուտիիզմի մասին; Առօրյա կյանքում, ծնողները, ունենալով համապատասխան գիտելիքներ, մասնագետի կողմից տրված, կկարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերել իրենց երեխաներին, և
դրանով իսկ կշարունակեն մասնգետների կատարված աշխատանքները նաև տան պայմաններում, որը շատ կարևոր է
և անհրաժեշտ: Նմանատիպ լուսավորչական բնույթի աշխատանքներ պետք է նաև իրականացվեն հասարակության լայն զանգվածների համար, և ոչ միայն ծնողների, որպեսզի հասարակությունն ևս փոխի իր դիրքորոշումն այս երեխաների նկատմամբ, դրանով իսկ հեշտացնելով ներառման գործընթացը:
Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և
բերել նրան այն «կետին», որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և, վերջապես, կարողանա արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված իրավիճակներում և պատասխանատվություն
կրել իր որոշումների համար: Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է
մեծ թվով վերբալ (խոսքային) և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչն ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և
միջավայրի հետ, հաշվի առնելով մշակութային առանձնահատկություններն ու փոփոխվող իրավիճակները:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ցանկացած դասակարգում, բաժանում, որպես կանոն, պայմանական է և կատարվում է ուսումնասիրման հարմարավետության նպատակով: Այդ իսկ պատճառով հոգեբանական խորհրդատվությունը բաժանում են երկու մեծ խմբերի`
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն,
2. Խմբային հոգեբանական խորհրդատվություն:
Անհատական հոգեբանական աշխատանքը` հոգեբանի մասնակցությամբ հատուկ աշխատանքի ձև է,
որի նպատակն է բարելավել այցելուի կյանքի որակը: Հոգեբանի հետ զրույցի ընթացքում այցելուն ավելի լավ է սկսում հասկանալ ինքն իրեն`սեփական ապրումներն ու տրամադրությունը, այս կամ այլ իրավիճակներում իր կողմից հակազդման բնույթն ու էությունը, ցանկություններն ու կարիքները: Որպես կանոն հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է
հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, որտեղ քննարկվում են այցելուին հուզող թեմաներ և իրավիճակներ: Այդ հանդիպումներն այցելուին հնարավորություն են տալիս բարելավել իր կյանքի որակը` հետզհետե տեսանելի փոփոխություններ
մտցնելով իր որոշումներում և
վարքի դրսևորումներում: Հոգեբանական խորհրդատվությունը կարող է օգտակար լինել բոլոր այն անձանց համար, ովքեր տվյալ պահին ունեն հոգեբանական խնդիրներ.
- անվստահություն
- բարդ հարաբերություններ և կոնֆլիկտներ,
- անհարմարություն հաղորդակցվելիս,
- տագնապ, սթրես, ընկճախտ,
- հոգնածություն և անտրամադիր վիճակ,
- անբավարարվածություն սեփական կյանքով,
- անլիարժեքության զգացում,
- հարաբերությունների խզում,
- հարազատների և սիրած անձանց կորուստ և այլն:
Անհատական հոգեբանական խորհրդատվության բնորոշումները բավականին շատ են: Ուշագրավ է այցելուակենտրոն
փիլիսոփայության հենքի վրա ձևավորված հոգեբանական աջակցման ուղղությունը: Այցելուակենտրոն թերապիայի հիմնադիր ամերիկյան հոգեթերապևտ Կ.
Ռոջերսը առանձնացրել է
այս ուղղությամբ երեք հիմնական սկզբունքները.
1. Ամեն անձ անկասկած և
անվերապահորեն իրենից արժեք է
ներկայացնում, ինչը կարևորման և
հարգանքի է արժանի:
2. Ամեն անձ ի վիճակի է պատասխանատվություն
վերցնել իր վրա:
3. Ամեն անձ իրավունք ունի ընտրել արժեքներ և
նպատակներ, ինքնուրույն որոշումներ կայացնել:
Խմբային հոգեբանական խորհրդատվություն.
Խմբային հոգեբանական խորհրդատվությունը մասնագիտական գործունեություն է, որի նպատակն է խմբի անդամների մասնակցությամբ, խմբային գործունեության մեթոդների (T-խմբեր, գեշտալտ խմբեր, հանդիպման խմբեր, հոգեմարմնային կողմնորոշման) և
օրինաչափությունների (խմբային դինամիկա) կիրառմամբ մասնակիցների մոտ ապահովել խմբի մասնակիցների հոգեբանական խնդիրների կանխարգելումը, շտկումը, լարվածության լիցքաթափումը, գործնական հարաբերություններին
նպաստող հմտությունների ձևավորումը խմբերի (կոլեկտիվների, կազմակերպությունների) ներուժի զարգացումը ներխմբային և միջխմբային խնդիրների բացահայտումն ու շտկումը՝ հետևյալ հմտությունների զարգացման միջոցով.
- որոշումներ կայացնելու,
- խնդիրներ լուծելու,
- վերլուծաբար մտածելու,
- ստեղծագործաբար մտածելու,
- արդյունավետ հաղորդակցվելու,
- ինքնաճանաչման, դրական ինքնագնահատականի
և միջավայրի կարևորման ապրումակցման,
- սթրեսներին դիմակայելու,
- զգացմունքներին տիրապետելու և
այլն:
Ընտանեկան խորհրդատվություն և
աջակցություն
Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական աշխատանքի մի յուրահատուկ ձևաչափ է, որը նպատակ ունի կանխարգելել, վերականգնել և
զարգացնել խաթարված միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խանգարումները: Այն ուղղված է ընտանիքի բոլոր անդամների համար անձնային աճի հնարավորության ստեղծմանը, ընտանեկան դերերի, դիրքերի վերաիմաստավորմանը: Խորհրդատվության այս տեսակը կիրառվում է նաև ամուսնալուծության շրջանում, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների շրջանակներում: Ինչքան որ խորն են և անկանխատեսելի աուտիզմով երեխաների խնդիրները, այնքան ավել շատ կարող են խնդիրներ ունեննալ հենց նրանց ծնողները: Հետևաբար, նույնքան օգնություն և
աջակցություն պետք է ցուցաբերվի նաև աուտիզմով երեխաների ծնողներին, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների նկատմամբ: Սա անընդհատ զարգացող գործընթաց է, աշխատանքը ծնողների հետ, քանզի չենք կարող ասել, թէ երբ և
ինչպես կընթանա աուտիզմով երեխաների զարգացումը:
Հոդվածը պատրաստել է հոգեբան Անդրանիկ Բաբայանը,
2018 թ.:
Комментариев нет:
Отправить комментарий