понедельник, 20 августа 2018 г.

Ինքնաներկայացման հմտություններ



Ինքնաներկայացման դերն անգնահատելի է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում հաջողության հասնելու համար: Աշխատանքային շուկայում մրցունակ լինելու, համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցներին լավագույնս ներկայանալու, ինչպես նաև անձնական կյանքում ես-կերպարի ադեկվատ դրսևորման և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տիրապետել ինքնաներկայացման հմտություններին:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները պատկերացում կկազմեն, թե ինչ է ինքնաներկայացումը, կտեղեկանան նրա անհրաժեշտության ու նպատակայնության մասին, կծանոթանան անձնային և մասնագիտական ինքնաներկայացման նրբություններին, կիմանան նրա ձևավորման փուլերի, արդյունավետ կառավարման առանձնահատկությունների և մարտավարությունների մասին: Թրեյնինգի ընթացքում տարբեր իրավիճակներում հայտնվելու շնորհիվ` կստուգվեն նրանց ես-կերպարի կառավարման, հաղորդակցման, աշխատանքի ընդունվելու ռազմավարության ընտրության հմտությունները, ինչի շնորհիվ կապահովվի նրանց ինքնաներկայացման հմտությունների ու դրա բաղադրիչների արդյունավետության բարձրացումը:

Նպատակն է նպաստել`
  • նպատակային ինքնաներկայացմանը,
  • դրական տպավորության ստեղծմանն ու կառավարմանը,
  • ինքնաներկայացման և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը,
  • հաղորդակցման հմտությունների զարգացմանը,
  • փոխըմբռնման ու հաջողության ձեռքբերմանը:

Մեթոդներ` հոգեբանական, ինտերակտիվ և ակտիվ մասնակցային:

Արդյունքներն են`
  • ինքնաներկայացման հմտությունների ստուգում,
  • ինքնաճանաչման հնարավորության ձեռքբերում,
  • հարցազրույցին ճիշտ ներկայանալու հմտությունների մշակում,
  • ինքնաներկայացման հմտությունների զարգացում,
  • պիտանելիության զգացման ապահովում:

Թիրախային խումբ` ուսանողներ, աշխատանք փնտրողներ, աշխատանքի տեղավորման գործակալությունների ներկայացուցիչներ:

Վարողհոգեբան, թրեյներ Սոնա Գրիգորյան:

Աշխատանքային լեզու` հայերեն:

Մասնակիցների քանակը` 15-20 հոգի:

Ամսաթիվ` ըստ խմբի հավաքագրման:

Տևողությունը` 6 ժամ:

Արժեքը՝ 8 000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ

Комментариев нет:

Отправить комментарий