пятница, 10 августа 2018 г.

Տեսություններ, որոնք բացատրում են, թե ինչու են մարդիկ երազներ տեսնում



Երազատեսության հարցը միանշանակ պատասխան չի կարող ունենալ: Հողինակները տարբեր տեսանկյունից են ուսումնասիրել այս հարցը և հետքրքիր վարկածներ ու մոտեցումներ են առաջադրել:

  1. Երազը՝ որպես թաքնված ցանկությունների արտահայտություն (Զ. Ֆրեյդ): Զ. Ֆրեյդը, վերլուծելով իր այցելուների երազները, եկել է այն եզրակացության, որ վերջիններս արտահայտում են մարդկանց ճբշված ցանկություններն ու ձգտումները: Ֆրեյդի համոզմամբ՝ երազում մարդիկ կարող են տեսնել այն, ինչի ցանկանում են հասնել՝ բառացիորեն կամ սիմվոլիկ:

  2. Ալան Հոբսոնի ուղեղի էլեկտրական ակտիվության երկրորդային էֆֆեկտի տեսության տեսանկյունից երազներն իրենց մեջ ոչ մի իմաստ չեն կրում, ընդամենը պատահական էլեկտրական ազդակների արդյունք են, որոնք առաջանում են ուղեղի՝ հույզերի, ընկալման և հիշողությունների համար պատասխանատու բաժիններում: Հոգեբույժ Ալան Հոբսոնի տեսության համաձայն՝ ուղեղը պարզապես փորձում է մեկնաբանել պատահական ազդակները, ինչը հանգեցնում է գունավոր կամ պակաս գունավոր սյուժետների առաջացմանը: Այս տեսության տեսանկյունից՝ կարելի է նաև բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հակված ստեղծել գեղարվեստական-գրական ստեղծագործություններ, որոնք ըստ էության ոչ այլ ինչ են, քան ինչ-որ տեսակի «արթմնի երազներ»:

  3. Կարճատև հիշողությունների ուղարկում տևական պահպանման (Չժան Ցզե): Հոգեբույժ Չժան Ցզեի «անընդհատ ակտիվացիայի տեսության համաձայն»՝ ուղեղն անընդհատ իր մեջով անցկացնում է բազմաթիվ հիշողություններ՝ անկախ նրանից մարդը քնած է, թե արթուն: Այն պահին, երն կարճատև հուշերը տեղափոխվում են տևական պահպանման երկարատև հիշողության բաժիններում, առաջանում են երազները:

  4. Հետադարձ ուսուցման տեսության համաձայն՝ երազները մարդկանց օգնում են ազատվել ոչ անհրաժեշտ զուգորդումների և կապերի որոշակի քանակությունից, որոնք առաջանում են մարդու ուղեղում ողջ օրվա ընթացքում: Կարելի է ասել, որ երազները ծառայում են որպես «աղբի դուրս բերման» յուրատիպ մեխանիզմ՝ անցանկալի և անպիտան մտքերից մաքրում: Դա թույլ է տալիս խուսափել ամեն օր ուղեղ թափանցող ինֆորմացիայի մեծ քանակության ծանրաբեռնվածությունից:


  5. Օրվա ընթացքում ստացված տեղեկությունների համակարգում: Երազն ինֆորմացիայի կարգավորման և մտապահման գործընթաց է: այս գաղափարի օգտին են խոսում այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ մարդն ավելի լավ է հիշում քնելուց անմիջականորեն առաջ ստացած տեղեկությունները: Այս ուղղության ներկայացուցիչնեչը ևս վստահեն, որ երազներն օգնում են մարդկանց իմաստավորել և համակարգել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան: Այս վարկածի հաստատման օգտին են խոսում նաև այն ուսումնասիրությունները, որոնց ընթացքում բացահայտվել է, որ եթե մարդը քնում է որևէ տհաճ դեպքից անմիջապես հետո, ապա արթնանալով նա շատ լավ կհիշի ամեն ինչ, կարծես թե դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի րոպե առաջ:

    Այդ պատճառով, եթե կան հոգեբանական տրավմայի կասկածներ, ապա ավելի լավ է տուժածին թույլ չտալ քնել ժամանակի մաքսմիալ քանակ. երազների բացակայությունը կօգնի հիշողությունից ջնջել տհաճ տպավորությունները:

  6. Կենդանիներից փոխանցված ձևափոխված պաշտպանական բնազդ: Որոշ գիտնականներ ուսումնասիություններ են անցկացրել, որոնք հստակ նմանություն են արձանագրել «մահացած»՝ ձևացող կենդանիների վարքի և երազ տեսնելիս մարդու վիճակի միջև: Երազ տեսնելիս ուղեղն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես արթնության վիճակում՝ բացառությամբ մարմնի շարժողական ակտիվության:

    Միաժամանակ գրեթե նունն է նկատվում կենդանիների մոտ, որոնք դիակ են ձևանում, որպեսզի գազաններն իրենց չվնասեն: Այդ պատճառով, լիովին հնարավոր է, որ երազները մարդուն փոխանցվել են կենդանական նախնիներից՝ էվոլյուցիայի ընթացքում կրելով որոշ փոփոխություններ


  7. Ֆին փիլիսոփա և նևրոլոգ Անտտի Ռեվոնսուոն ենթադրել է, որ երազների կենսաբանական գործառույթը կայանում է տարբեր վտանգավոր իրադրությունների մոդելավորման մեջ՝ օրգանիզմի ռեակցիաների մշակման և «փորձարկման» նպատակով: Մարդը, որն իր երազներում հաճախ հանդիպում է ինչ-որ վտանգների հետ, ռեալ վտանգների առաջացման դեպքում ավելի վստահ լգործի, քանի որ իրադրությունն իրեն արդեն «ծանոթ» է: Այդպիսի մարզումներն ըստ հեղինակի բարենպաստ են ազդում կոնկրետ մարդու և ընդհանրապես տեսակի պահպանման վրա: Այս վարկածի դիրքերից անհասկանալի է և չեն բացատրվում դրական երազները, որոնք իրենց մեջ ոչ մի վտանգ և կանխազգուշացումներ չեն կրում:

  8. Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեյդրա Բարրետի առաջարկած վարկածի համաձայն՝ երազները մարդու համար յուրատիպ թատրոն են ծառայում, որի բեմին կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ և որոշ խնդիրների լուծումներ, ընդ որում քնած ժամանալ ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ ընդունակ է ավելի արագ կազմավորել զուգորդային կապեր: Դեյդրան եզրակացություններ է անում իր ուսումնասիրությունների հիման վրա, որոնց ընթացքում բացահայտվել է, որ եթե մարդու առջև քնելուց առաջ որոշակի խնդիր դնեն, ապա արթնությունից հետո նա ավելի արագ է լուծում նրանց համեմատ, ու պարզապես առաջարկել են այն լուծել:

  9. Մարկ Քլենչերն առաջարկել է մտքերի բնական ընտրության տեսությունը: Ըստ նրա՝ երազները պատահական պատկերների հոսք են, որոնցից որոշները ընտրում և պահպանում է, որպեսզի օգտագործի հետագայում: Երազները կազմված են զգացմունքների, հույզերի, մտքերի և որոշ այլ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների բազմաթիվ տարբերակներից, որոնց որոշ մասն անցնում է յուրատիպ բնական ընտրություն և ընկնում է պահպանման հիշողության մեջ: Հոգեբան Ռիչարդ Կոուտսն իր հերթին վստահ է, որ երզում ուղեղը մոդելավորում է տարբեր իրադրություններ, որպեսզի ընտրի առավել հարմար հուզական ռեակցիաները: Հենց այդ պատճառով առավոտյան մարդի սովորաբար չեն անհանգստանում տագնապային և սարսափելի պատմությունների առիթով, քանի որ տեսել են երազում, ուղեղը հնարավորություն է տալիս հասկանալ, որ այդպիսով նա ընդամենը «փարձարկվում է»:

  10. Ըստ երազատեսության ժամանակակից տեսության հեղինակ, երազների բնույթի ուսումնասիրող, հոգեբույժ Էռնեստ Հարթմանի՝ երազը նեգատիվ ապրումների հարթեցում էսիմվոլային զուգորդումների միջոցով: Այս տեսության կողմնակիցները համոզված են, որ երազը պատահական պատկերների հոսք չէ կամ տարբեր հուզական ռեակցիաների իմիտացիա, այլ ավելի շուտ թերապևտիկ սեանս է: Էռնեստ Հարթմանը գրում է. «Եթե մարդու մոտ գերակայում է ինչ-որ վառ հույզ, նրա երազներն առանձնանում են պարզությամբ, եթե ոչ պրիմիտիվությամբ; Ինչ-որ հոգեբանական տրավմա ապրած մարդը հաճախ երազում տեսնում է. «Լողափում պառկած էի, հանկարծ ինձ վրա եկավ հսակայական ալիք...»: Սա բավականին տարածված եղանակ է, երազում մարդը տեսնում է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ միատեսակ բարդ հույզ, օրինակ՝ վախ: Եթե քնած մարդուն անհանգստացնում են միանգամից մի քանի բաներ, ապա նրա երազները կունենան ավելի բարդ կառուցվածք: Որքան բարձր է մարդու հուզական դյուրագրգռվածությունը, այնքան վառ կլինեն երազները, որ նա կտեսնի»: Հարթմանը ենթադրում է, որ երազը էվոլյուցիոն մեխանիզմ է, որի միջոցով ուղեղը հարթեցնում է հոգենականա տրավմաների բացասական հետևանքները՝ մարդու դրանք ներկայացնելով երազում ինչ-որ սիմվոլների և զուգորդային պատկերների տեսքով:

Նյութը պատրաստեց հոգեբան Աննա Առաքելյանը

Комментариев нет:

Отправить комментарий