Կոլեկտիվ անգիտակցականի արխետիպերի իր տեսության մեջ Կ.Գ. Յունգը խոսում է ինֆորմացիայի մասին, որը պահպանվում է
մեր հոգեկանի որոշակի տարածության մեջ և իրենից ներկայացնում է
որոշակի նմուշներ, որոնք արտացոլվում են իրական կյանքում որոշակի աշխարհընկալման, վարքի և նրան համապատասխան կյանքի սցենարի տեսքով:
Կանանց միշտ գրավել է
աստվածուհիների կերպարը և մինչ այսօր նրանք ձգտում են վերակենդանացնել
նրան, որը, իրենց կարծիքով, համապատասխանում է իդեալին: Ժամանակակից աշխարհում կինը կարող է իրեն թույլ տալ լինել բացարձակ տարբեր: Այսօր յուրաքանչյուր կին իր վարքով և
ոճով կարող է արտահայտել սեփական էությունը և
դառնալ իր արխետիպի վառ ներկայացուցչուհի:
Արխետիպերում ներկայացված յուրաքանչյուր մոդել համարվում է
վարքի և, հետևաբար, ճակատագրի սցենար: Միայն հենց կինը կարող է ընտրել կկայանա այն կամ ոչ: Յուրաքանչյուր արխետիպ ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Դրանք անհրաժեշտ է
իմանալ, այլ ոչ թե աչք փակել կամ ավելի վատ, փորձել թաքցնել և ճնշել սեփական անհատականությունը:
Յուրաքանչյուր կնոջ մեջ, որպես կանոն, առկա են երեք-չորս արխետիպեր, որոնք լրացնում են միմյանց: Նաև անհրաժեշտ է
չմոռանալ, որ արխետիպերը դրսևորում են իրենց տարբեր կողմերը՝ կախված միջավայրից և մարդկանցից, որոնք ընդունում են կամ չեն ընդունում կնոջը՝ որպես անձ: Կինը, որը հետևում է
իր ներքին ազդակներին, արխետիպերին, զարգանում է որպես ամբողջական անձ, և հասնում է
հենց իր, այլ ոչ թե ուրիշների նպատակներին: Սովորել զգալ սեփական անձը, նշանակում է լինել երջանիկ և հասնել ներդաշնակության սեփական անձի, մյուսների և բնության հետ:
Արտեմիս(Սելենա Դիանա)-հոգու ուժի արխետիպ: Արտեմիսը բավականին նպատակասլաց է և միշտ գիտի, թե ինչ է ցանկանում և, որպես կանոն, հասնում է իրենին՝ թեկուզ ամեն գնով:
Նա կին է, որը զգում է իր ներքին ամբողջականությունը և անկախությունը ցանկացածի կարծիքից: Նա կարող է ընտրել տղամարդկային մասնագիտություն և հասնել դրանում մեծ արդյունքների: Կին-Արտեմիսը միշտ փնտրում է ինչ-որ նոր բան: Նրա համար գլխավորը ամբողջական ազատության մշտական զգացողությունն է:
Արտեմիսը չի հանդուրժում սահմանները և իր ազատության համար կարող է շատ ճանապարհորդել, զբաղվել սպորտով, որպեսզի իրացնի մրցակցության բնածին զգացումը. վիճել, քանի որ նա չի սիրում զիջումներ և հաճախ պաշտպանում է իր կարծիքը:
Արտեմիսին նաև հատուկ է արդարության և սկզբունքայնության զգացումը: Նա կին է, որը հետևում է իր սկզբունքներին անգամ ի վնաս սեփական զգացմունքներին: Կանայք, որոնց մոտ ուժեղ է Արտեմիսի արխետիպը, գիտեն, թե ինչ են ցանկանում կյանքից և նպատակի իրականացման ճանապարհին նրանք հույսը դնում են միայն իրենց վրա: Արտեմիսը միշտ պատրաստ է օգնել համախոհին պաշտպանել սեփական հետաքրքրությունները:
Այս դրական որակները ունեն նաև իրենց մութ կողմերը: Արտեմիսը ներքնապես ազատ է, սակայն նույնքան էլ միայնակ է: Նա չի կարողանում մտերիմ հարաբերությունների մեջ լինել ինչ-որ մեկի հետ, չնայած նրա համար կարևոր են հարաբերությունները այլ կանանց հետ: Արտեմիսին չեն բավականացնում հույզերն ու անկեղծ զգացմունքները: Նա չգիտի, թե ինչ է նշանակում ապրել առանց նպատակների, նրա համար բարդ է պարզապես ուրախանալ կամ տխրել ինչ-որ բանի համար: Արտեմիսը միշտ գիտի, թե ինչի համար է նա սիրում, հարգում կամ ատում: Նրան չի բավականացնում զգացմունքայնությունն ու զգացմունքային հարաբերությունների թեթևությունը: Նա բարեհաճ է ընկերական հարաբերությունների նկատմամբ, սակայն որոշակի հոգեկան տարածության վրա: Երբեմն նաև կարող է պաշտպանել այլ մարդու, ինչպես եղբորը կամ քրոջը:
Կանանց հետ Արտեմիսը շփվում է խորը համերաշխության զգացումով: Նա մյուսներից հաճախ մասնակցություն է ունենում կանանց կազմակերպությունների մեջ՝ պայքարելով գենդերային հավասարության համար: Նա, որպես կանոն, նման սոցիալական խմբերի լիդերն է, դրանցում նա գտնում է համախոհներ, որոնց հետ ընկերությունը կարող է տևել տարիներ:
Տղամարդկանց հետ իր հարաբերություններում Արտեմիսն իր բոլոր որակները թողնում է անփոփոխ. նա թույլ չի տալիս սիրո մեջավելորդ
<<թուլություն>>, կանացիություն կամ խաղեր: Նա չի ձգտում ամուսնության, իսկ որոշ դեպքերում անգամ խուսափում է դրանից: Նրան գրավում են ընկերական հարաբերությունները: Տղամարդը նրա համար ընկեր է և զինակից, նրանց մոտ, որպես կանոն, ընդհանուր հետաքրքրություններ են և հայացքներ կյանքի վերաբերյալ, երբեմն նրանց մոտ համընկնում են նաև նպատակները: Նրան հետաքրքիր են ստեղծագործական խառնվածքով, ինտելեկտուալ զարգացած և բազմակողմանի տաղանդներով տղամարդիկ:
Նաև կարող են հարաբերություններ հաստատվել ավագ տարիքի տղամարդու հետ, որը կարող է նրան սովորեցնել ոչ միայն գործնական մոտեցումներ, այլ նաև նոր հույզեր և առավել զգայուն հարաբերություններ:
Կին-արտեմիսը ամենից ավելի գնահատում է սեփական ամբողջականությունը և լրացուցիչ արխետիպերի և սեփական զգացմունքների, հույզերի և ցանկությունների գիտակցման օգնությամբ նման կինը կարող է ինտեգրվել իրական ամբողջական անձի մեջ:Համապատասխանում է հայկական դիցաբանության մեջ Անահիտ աստվածուհուն:
Աթենաս(Միներվա)-արխետիպ, որի խորհրդանիշն է համարվում ինտելեկտը, ռազմավարական մտածողությունը և գործնականությունը: Աթենասի արխետիպով կանայք չեն տրվում հույզերին և ունակ են հանգիստ, ռացիոնալ և գործնականորեն լուծել կոնֆլիկտները, նրանք նաև ներքնապես ամբողջական են:
Նման կանանց դուր է գալիս նպատակի նվաճման կենտրոնացված և լարված մթնոլորտը, դրա հետ մեկտեղ նպատակը միշտ կոնկրետ է, իրական և նրա համար ունի կարևոր նշանակություն: Աթենասը հուզական չէ և դա թույլ է տալիս նրան պլանաչափորեն հասնել սեփական նպատակին ինչպես ինքնուրույն, այնպես էլ գործընկերների հետ:
Աթենասին դուր է գալիս համագործակցել տղամարդկանց հետ, նրան հետաքրքրում է նրանց կոնկրետ և տրամաբանական միտքը: Նա չի հասկանում այլ, ավելի հուզական արխետիպերի կանանց հուզական ցայթքերը:
Աթենասը գործնական է և հանգիստ, չնայած նաև ակտիվորեն գործող կին է, որը կարողանում է գնահատել սեփական հնարավորությունները, սովորել անցյալի սխալների վրա:
Կին-Աթենասը ունի բազմազան հետաքրքրություններ և ձգտում է միշտ լինել լավը կամ գոնե նույնական: Նա սիրում է, երբ ամեն ինչ հստակ է և հասկանալի, այդ պատճառով հաճախ վերլուծում է իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, և ընթացիկ գործերը, ակտիվորեն կիրառում է այդ սովորությունները իր կյանքը կառավարելու համար: Սակայն, սեփական հույզերի մշտական ճնշման պատճառով, տպավորություն է ստեղծվում, որ նա կարծես հետևում է իրավիճակին կողքից՝ անտարբեր մնալով:
Կին-աթենասը, որպես կանոն, չունի ընկերուհիներ, քանի որ չափազանց իրատեսորեն է նայում աշխարհին: Նա պարզապես չի հասկանում ավանդական հայացքներով կանանց շատ խնդիրեր: Աթենասը չի երազում, նա պարզապես հասնում է դրան, բացի դրանից, նա բարձր է գնահատում ինտելեկտը և առողջ միտքը: Նման վարքն իր ուժով վախեցնում է այլ կանանց:
Աթենասը միշտ մի փոքր սառն է և հեռու է պահում իրեն: Նա հուզական չէ, սակայն չի ներում վիրավորանքն ու վրեժ է լուծում այնպես նրբամտորեն, որ կողքից կարող է թվալ, որ ամեն ինչ ինքնաբերաբար է տեղի ունենում:
Աթենասը ուժեղ կին է, որը գնահատում է նման ուժը տղամարդկանց մեջ, որոնք գնում են դեպի իրենց նպատակը՝ անկախ ցանկացած խոչընդոտների, ուժեղ, հնարամիտ և երջանիկ հաղթողներին իշխանության համար ժամանակակից պայքարում:
Նրան հետաքրքիր են ուժեղ տղամարդիկ, որոնք շատ բաների են հասել իրենց կյանքում: Այս կինն ունի նուրբ ինտուիցիա և զգում է հաղթողի ուժը: Նրան հետաքրքիր չեն երազողներն ու նրանց զգացմունքները: Աթենասը միշտ ինքն է ընտրում հաջողակ տղամարդուն և ճարպկորեն ուղղորդում է նրան իրեն անհրաժեշտ ուղղությամբ:
Աթենասն ունակ է ստեղծել բավականին հաջողված կարիերա և ամբողջությամբ կառավարել սեփական կյանքը, սակայն, հասնելով բարձրունքների, նա միշտ մենակ է մնում, քանի որ անգամ անձնական հարաբերությունները կառուցում է որպես գործնական: Նրան չեն բավականացնում ներքին ազատությունը, զգացմունքայնությունը և հույզերը: Հնարավոր ներանձնային կոնֆլիկտներից խուսափման համար կին-աթենասին անհրաժեշտ է ոչ միայն վերլուծել իրավիճակները, այլ նաև սովորել հասկանալ և արտահայտել սեփական զգացմունքները, հույզերը՝ չվախենալով թույլ երևալ:
Աթենասին համապատասխանում է հայկական Նանե աստվածուհուն:
Հեստա(Հեստիա,Վեստա)-Այս արխետիպում ամբողջականությունը առավելագույն է ներկայացված: Այս կինն ունի այնքան զարգացած ներաշխարհ, որ նրան անհրաժեշտ չէ արտահայտել այն նպատակի նվաճման կամ կարիերայի մեջ, այն կա և դա բավարարում է նրան:
Կին-հեստան այն <<իր է իր մեջ>>, ներքնայնացված ինքնաբավարարման խորհրդանիշ, նա հուզականորեն փակ է առօրյա աշխարհից: Տիրապետում է ապրումակցման և կարող է զգալ մարդկանց, հասկանալ նրանց դրդապատճառները, գիտակցել իրավիճակը, որը տեղի է ունենում, սակայն նա դրա կարիքը չունի, նրան հարմարավետ է լիովին մենակության մեջ կամ ծանոթների նեղ շրջանակում, որտեղ նա իր շուրջը ստեղծում է հանգստի լուսապսակ: Նա հանգիստ կին է, որը ներգրավված է իր ապրումների մեջ և ինքն էլ համարվում է դրանց նախաձեռնողը: Նրան քիչ բան է հետաքրքրում, և տարբեր հետաքրքրությունները կամ ծանոթությունները, որպես կանոն, տեղի են ունենում այլ արխետիպերի ազդեցության տակ:
Հեստան կարող է ունենալ մի քանի ընկերուհիներ, որոնք նույնպես չունեն հաճախակի շփման պահանջմունք: Հեստան յուրահատուկ է շփվում, նա չի քննարկում և չի պլանավորում ինչ-որ բան: Հեստան պարզապես կարողանում է լսել և ընդունել մյուսների զգացմունքները՝ տալով իր ջերմությունը, քնքշանքը և սիրալիրությունը հյուրերին: Լսելու նման կարողության դեպքում, նրա ներքին հանգստությունը և մեկուսացումը շրջապատողներից նրան հանգիստ ու ամբողջական է թողնում: Ոչինչ նրա վրա չի ազդում: Նրա զգացմունքները պատկանում է միայն իրեն, և միայն նա է ազդում դրանց վրա. ոչինչ արտաքին աշխարհից չի կարող խանգարել նրա անդորրը:
Նման ինտրովերտ կինը, որպես կանոն, ինքը չի կառուցում հարաբերությունները տղամարդկանց հետ, սովորաբար նրա անդորրությունը գրավում է էքստրովերտ տղամարդու, որը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը: Հեստայի համար կարևոր են տունն ու հարմարավետությունը, այս կինը դասական տնային տնտեսուհի է, նրան դուր է գալիս ստեղծել հարմարավետություն, մենակության մեջ նա կարող է ընկղմվել սեփական աշխարհի մեջ: Նրան բավարարում են հարաբերությունները, որտեղ հստակորեն բաշխված են պարտականությունները, նա չի հետաքրքրվում տղամարդու գործերով և պահանջմունք չունի տնային հարցերում նրա մասնակցության մեջ:
Նման կինը կարող է դեռևս վաղ տարիքում նվիրել իրեն ինչ-որ հավատքի և հավատարիմ մնալ դրան ողջ կյանքի ընթացքում: Սակայն լիարժեք կյանքի համար Հեստայի առօրյա կյանքում անհրաժեշտ է զարգացնել սոցիալական հմտություններ և էքստրովերտի որակներ:
Հերա (Յունոնա)-հակասական արխետիպ: Նման կինը շատ անկայուն է, բռնկվող և խանդոտ, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ կախված է նրանից, ում հետ ամուսնացած է կամ ոչ:
Կին-հերան տղամարդուն դարձնում է իր աշխարհի կենտրոնը, եթե նման հնարավորություն չկա, նա ընկնում է հուսահատության մեջ: Հերան ապրում է ամուսնությամբ, դա ամբողջն է, ինչ նրան անհրաժեշտ է, նա այլևս ոչ մեկին չի թողնում իր կյանք, անգամ երեխաները նրա համար երկրորդ պլանում են գտնվում: Նա հեռու է մնում շրջապատողներից և փորձում է հեռու պահել ավելորդ շփումից նաև իր ընտրյալին: Նման կնոջ համար ամբողջ աշխարհը կենտրոնացած է <<նրանում>>. դա նրա կյանքի և բովանդակությունն է, և նպատակը: Տղամարդու հետ մտերիմ հարաբերությունները նրա համար հուզական պաշտպանություն են:
Կին-հերան շատ հստակորեն նշում է իր համար սահմաններ. լինելով առանց տղամարդու՝ նա կարող է ունենալ ծանոթներ կամ անգամ ընկերուհիներ, սակայն, հենց իր կյանքում հայտնվում է տղամարդ, նա միանգամից փոխում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, և կորցնում է անցյալ կյանքի նկատմամբ ցանկացած հետաքրքրություն: Նա ամբողջությամբ տրվում է ամւոսնությանը, նման կանայք հաճախ ամենուր ուղեկցում են իրենց տղամարդկանց, հետաքրքվում են նրանց բոլոր գործերով, երբեմն անգամ աշխատում են նրանց հետ միասին:
Կանանց հետ շփումը, որպես կանոն, տեղի է ունենում զույգերի կոնտեքստում: Կին-հերան կարող է տևական ժամանակ շփվել ամուսնացած կանանց հետ և ընկերանալ ընտանիքների հետ, սակայն դա ամենից առաջ դերային ընկերություն է, քանի որ եթե ընկերուհու ամուսնությունը ինչ-որ պատճառով խզվել է, Հերայի համար այդ կինը մեխանիկորեն արժեզրկվում է և վտանգի է վերածվում իր ամուսնության համար: Հերայի համար կանայք պոտենցիալ սպառնալիք են, եթե նման կինը իմանում է ամուսնու դավաճանության մասին, ապա ավելի շուտ կմեղադրի կնոջը, որը նրան գրավել է, քան իր <<կատարյալ>> ամուսնուն:
Տղամարդու մեջ Հերան փնտրում է վստահություն և ուժ, որը հաճախ արտահայտվում է նրա սոցիալական ստատուսի մեջ: Նման կանայք մեծ ուշադրություն են դարձնում կյանքի արտաքին կողմերին, այդ պատճառով հաճախ սխալվում են: Տղամարդուց նա սպասում է հուսալիություն և ուժ, սակայն հաճախ ընտրում է միայն արտաքնապես հաջողակ տղամարդու, սակայն որի մեջ առկա են ոչ հասունություն, հավակնություն և անտարբերություն ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերան իմանում է նրա նման որակների մասին չափազանց ուշ, սակայն ընդունում է դրանք, քանի որ նրա համար ամենասարսափելին մենակ մնալն է, այդ պատճառով նա հաճախակի պահանջում է իր
<<Զևսից>> հավատարիմ լինելու խոստումներ՝ ենթագիտակցորեն հասկանալով, որ դա անհնար է, և որ նա նրան չի թողնի ոչ մի դեպքում:
Կին-հերային անհրաժեշտ են մյուս աստվածուհիները ամուսնության և մենակության մեջ ամբողջական կյանքի համար, Հերան ինքը շատ կախված է կնոջ իր ստատուսից:
Դեմետրա (Ցերերա)-համապարփակ հոգատարության և մշտական ջերմության արխետիպն է: Այն իրականանում է մտերիմ մարդկանց մասին մշտական հոգատարության միջոցով:
Եթե հոգատարության բնազդը չի կարող իրականանալ ինչ-որ պատճառով, դա մեծ ցնցում է բերում արխետիպը կրողին:
Դեմետրայի առաջատար արխետիպով կնոջ համար կյանքում ինքնաիրացման միջոց է համարվում ուրիշների նկատմամբ հոգատարությունն ու օգնությունը: Եթե այս կինը մայր է դառնում, ապա նրա երեխաները իր շարունակությունն են, նա նրանց մեջ սերմանում է այն, ինչը անհրաժեշտ է նրանց, երբեմն նույնացնելով իրեն երեխայի հետ՝ նրա հետ մեկ ամբողջություն դառնալով: Եթե նման կինը աշխատում է, ապա, որպես կանոն, այն կազմակերպություններում, որոնք կապված են մարդկանց օգնության հետ:
Մարդկանց հետ հարաբերություններ կառուցելիս՝ Դեմետրան դառնում է նրանց մայրը, և ձգտում է աջակցել յուրաքանչյուրին, այլասեր է, համառության աստիճանի հավատարիմ է մարդկանց և համոզմունքներին: Դեմետրան չի ձգտում հասարակության մեջ դիրքի կամ անկախության, նրա համար ամենակարևորը համերաշխ ընտանիքի և մտերիմ հուզական հարաբերությունների ստեղծումն է:
Կանանց հետ Դեմետրան ունակ է հաստատել անգամ ավելի մտերիմ հարաբերություններ, քան տղամարդկանց հետ; Նման կանանց ընկերությունը կառուցվում է նրան ընդհանուր հետաքրքրությունների վրա, այդ պատճառով, որպես կանոն, ընկերուհիների մոտ առկա են Դեմետրայի կամ Պերսեֆոնայի արխետիպը: Նման հարաբերությունները կարող էին առաջանալ, երբ նրանք նորաթուխ մայրեր էին, և երկար տարիների ընթացքում կիսվել են իրենց ապրումներով՝ պահպանելով սերտ հուզական կապ: Այս ընկերությունը պահպանվում է միմյանց նկատմամբ մշտական հոգատարությամբ, երբեմն նման հոգատարությունը վերածվում է փոխկախվածության, և դա կարող է վնասել նրանց երկուսին: Դեմետրաները փորձում են համախմբել ընտանիքը և ծանր են տանում, երբ նրանց երեխաները առանձնանում են ընտանիքից և նրանք հազվադեպ են տեսնվում: Կին-դեմետրային հատուկ չէ նախանձը մյուսների հաջողությունների նկատմամբ: Միակ բանը, որի պատճառով նա կարող է նախանձել այլ կանանց, նրանց մտերիմ հարաբերություններն են իրենց երեխաների հետ:
Տղամարդկանց Դեմետրան չի ընտրում և հազվադեպ է սիրահարվում, ավելի շուտ նրանց վերաբերվում է որպես տղաների, որոնք նրա օգնության կարիքն ունեն: Նա արձագանքում է և դառնում մայր նման տղամարդու համար: Հաճախ դա ստեղծագործական խառնվածքի տղամարդ է, որն իրեն չհասկացված և ոչ բավարար ընդունված է համարում, կարող է իրեն անպատասխանատվություն և ստեղծագործական անկարգություն թույլ տալ: Նման տղամարդը հուզականորեն չի հասունացել և ունակ չէ իրական մտերիմ հարաբերությունների: Դեմետրան ընդունում է նման տղամարդուն, խղճում է և գնահատում նրա տաղանդները, ներում է նրա քմահաճ և արհամարհական վերաբերմունքը, եթե նա ասի, որ գնահատում է իր բարությունը, հոգատարությունը և հասկացումը: Դեմետրան գտնում է, որ աշխարհն անարդար է նրա նկատմամբ, և իր պարտականությունն է օգնել նրան:
Տղամարդու հետ հարաբերությունների զարգացման երկրորդ տարբերակը դա ընտանիքի մայրն է: Նման հարաբերությունները առաջանում են, եթե տղամարդը մեծ է նրանից և տեսնում է Դեմետրայի մեջ իր երեխաների մորը: Նման հարաբերություններում Դեմետրան դառնում է իր երեխաների բարի մայրը, իսկ նրա տղամարդը ընտանիքի հայրը, որը հսկում է այն և ուղղորդում է Դեմետրային՝ բոլորի մասին, անգամ նրանց, ովքեր արժանի չեն, հոգատարություն դրսևորելու նրա պահանջմունքը:
Կնոջը, ումմոտ ուժեղ է Դեմետրայի արխետիպը, անհրաժեշտ է ժամանակին սովորել մտածել ոչ միայն ինչ-որ մեկին օգնելու մասին, այլ նաև այն մասին, թե ինչ է հարկավոր հենց իրեն:
Պերսեֆոնա(Պրոզերպինա)-արխետիպ, որը ձևավորում է անձը այլ մարդկանց ազդեցության տակ: Կին-պերսեֆոնան կարող է բոլորովին տարբեր լինել, քանի որ այս արխետիպի հիմնական գիծն է համարվում պասիվությունը, զիջողականությունը և հպատակությունը օտար մտքին:
Մեր մշակույթում աղջիկներին հաճախ դաստիարակում են որպես համեստ և հանգիստ, այդ պատճառով այս արխետիպը կարող է հեշտությամբ զարգանալ անձի մեջ: Կին-պերսեֆոնան նաև ունի ևս մեկ արխետիպային կերպար՝ Իշխանուհի: Որպես կանոն, անձի այս կողմը առաջանում է տարիքի հետ միասին կամ առկա է կնոջ կյանքի որոշակի կողմում՝ չարտահայտվելով այլ իրավիճակներում: Որպես կանոն, ինքնորոշման շրջան անցնում է յուրաքանչյուր աղջիկ, ընտրելով մասնագիտություն կամ ամուսնանալով, սակայն Պերսեֆոնան կարող է ապրել ողջ կյանքը, այդպես էլ չիմանալով, ինչ է նա ցանկանում:
Պերսեֆոնան հավերժ անվճռական աղջիկ է, որը միայն հետևում է, թե ինչպես ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ազդում է իր կյանքի վրա, նա չունի նպատակներ, մտքեր և անգամ որոշակի ցանկություններ,ապրում է շրջապատողների մտքերով՝ չզարգացնելով սեփական զգացմունքները:
Նման որակները հաճախ զարգանում են ընտանեկան հարաբերություններում, երբ ծնողներից մեկը խնամում է աղջկան այնքան, որ նրանց մոտ սիմբիոզ է առաջանում և մեկի զգացմունքները անբաժանելի է մյուսից: Նման հարաբերությունները միայն ուժեղացնում են Պերսեֆոնայի բնական պասիվությունը և չեն թողնում զարգանալ այլ արխետիպերին:
Կին-պերսեֆոնան միշտ երիտասարդ է մնում և հոգատարություն պահանջող, ցանկացած տարիքում իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի: Նա հեշտությամբ է հարմարվում շրջապատող միջավայրի պահանջներին և դառնում է այնպիսին, ինչպիսին ցանկանում են նրան տեսնել: Հետաքրքիր է, որ ինքը՝ Պերսեֆոնան, անհարմարավետություն կամ այլ զգացմունքներ չի ունենում: Պերսեֆոնան չի կարողանում որոշումներ կայացնել, վախենում է փորձության ենթարկել զգացմունքները, քանի որ դա պահանջում է որոշակի պարտականություններ և անհարմարություն է պատճառում ընտրության անխուսափելի պահանջմունքի միջոցով, և պահանջում է ասել
<<ոչ>>: Հաճախ կին-պերսեֆոնան, ինչպես առասպելում, ունի մայր՝ Դեմետրան, որը շարունակում է և ընդլայնում է իր կյանքը աղջկա միջոցով: Այդ հարաբերությունները շատ մտերիմ ու ամուր են, այդ պատճառով կին Պերսեֆոնան չի զարգանում որպես հասուն անձ: Նման կինը գործնականում գաղտնիքներ չունի մորից և ընդունում է մոր բոլոր մեկնաբանությունները՝ որպես սեփականները՝ դրանով զրկելով իրեն անձնական փորձից և սեփական մտքերից:
Կանայք Պերսեֆոնային բարեհամբույր են վերաբերում և, որպես կանոն, ներողամտորեն:
Պերսեֆոնան ստեղծում է փոքրի և փխրունի տպավորություն, հաճախ կարող է առաջացնել մայրական զգացմունքներ անգամ իր տարիքի կանանց մոտ: Հաճախ Պերսեֆոնան ընկերություն է անում կնոջ հետ, ով ունի ուժեղ ամբողջական անձ, որն ընդլայնվում է նրա հաշվին, Պերսեֆոնան հետևում է նրան և նույնությամբ կրկնում է այն ամենը, ինչ տեսնում է՝ հաճախ անգամ չգիտակցելով դա:
Տղամարդկանց հետ դա կին-երեխա է, պասիվ, միամիտ և ամոթխած: Պերսեֆոնան գրավում է տղամարդկանց երեք տիպերի.
Առաջին տիպ- նման հուզականորեն ոչ հասուններ: Հաճախ դա առաջին դեռահասության սերն է և հետազոտելով աշխարհը՝ նրանք սովորում են զգալ միմյանց: Որպես կանոն, նման հարաբերություններում Պերսեֆոնան մնում է ոչ հասուն և կախված ընտանիքից:
Երկրորդ տիպ- ավելի գործնական, ամուր և տիրական տղամարդ, որին գրավում են նրա կանացիությունն ու փխրունությունը՝ հակասական իր որակներին: Նա սիրահարվում է նրա ուժին, իշխանությանը և անհատականությանը, որոնք նրա մոտ բացակայում են:
Երրորդ տիպ- տղամարդիկ, որոնց տարբեր պատճառներով բարդ է և անհարամարավետ <<հասուն>> կանանց հետ: Երիտասարդ և միամիտ Պերսեֆոնայի հետ նրանց հեշտ է ավելի ուժեղ և փորձառու երևալ: Նրա ուժն ու համոզմունքները անառարկելիորեն և հիացմունքով են ընդունվում նրա կողմից, ըստ էության, նրա հետ նա կարող է լինել այնպիսին, ինպիսին կա և չվախենալ քննադատված լինել: Նման կնոջ համար նա հոգատար <<հայր>>
է, որն ուղղորդում է, երես է տալիս, նրանից աճ ու զարգացում չի պահանջում: Նա նրան բավարարում է այնպիսին, ինչպիսին կա և, ըստ էության, նա խաղում է հավերժ երեխայի դեր՝ անցնելով մոր ձեռքից տղամարդու ձեռքին՝ անգամ չհպվելով իրականությանը:
Ամուսնության պահը ամեն դեպքում կարող է նրա համար դառնալ բեկումնային պահ, եթե նա սիրահարվում է մի մարդու, որը դուր չի գալիս իր մորը: Նա կանգ է առնում ընտրության առաջ: Եթե ընտրությունը կկատարվի օգուտ ամուսնության և Պերսեֆոնան կկարողանա հուզականորեն բաժանվել մորից, նա ժամանակի ընթացքում կդառնա հասուն անձ, եթե դա տեղի չունենա, այդպես էլ կմնա հավերժ աղջիկ-դեռահաս:
Աղջիկներին, որոնց մոտ առկա է Պերսեֆոնայի արխետիպը, անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ վերլուծել, ուշադրություն դարձնել սեփական զգացմունքներին և սովորել առանձնացնել սեփական զգացմունքները ուրիշիններից:
Աֆրոդիտա(Վեներա)-կանացիության, զգայունության և գեղեցիկի զգացողության արխետիպ: Դա ամենաստեղծագործական կանացի արխետիպն է, արթնացնում է ստեղծագործական, իրական կանացի ուժը:
Կին-աֆրոդիտայի հիմնական գիծն է նրա անգիտակից գրավչությունն է տղամարդկանց համար: Նա ճառագայթում է ջերմություն և հմայք, անգամ եթե չունի վառ արտաքին: Աֆրոդիտան ապրում է <<այստեղ և հիմա>>
սկզբունքով, նա թեթև է և հաճախ անհոգ, ընկերասեր, հետաքրքիր է գաղափարների բազմազանությամբ և վառ ռեակցիաներով: Աֆրոդիտան ընկղմվում է զգացմունքների և հույզերի մեջ, լինի դա հետաքրքիր աշխատանք, որը կապված է շփման հետ կամ սեր, նա տրվում է դրանց առանց մնացորդի: Նման կինը գրավիչ է տղամարդկանց համար, այլ կանայք հաճախ նրան մրցակից են համարում իրենց, և ոչ առանց հիմնավորումների:
Իր գրավչության, սեքսուալության և զգայունության պատճառով նրա համար բարդ է լինում բարոյական և կրոնական կողմերում: Նման կինը կարող է անհարմարություն կամ մեղք զգալ իր զգացմունքների համար, եթե չսովորի կառավարել Աֆրոդիտայի էներգիան:
Նա բավականին բարյացկամ է այլ կանանց նկատմամբ: Նա շատ ընկերուհիներ ունի, որոնց դուր է գալիս նրա թեթևությունն ու թռուցիկությունը, սակայն այդ ընկերությունը հազվադեպ է երկարատև լինում, քանի որ Աֆրոդիտան պարտաճանաչ չէ և հաճախ կարող է անուշադիր լինել մյուսների նկատմամբ: Հույզերի հետապնդումը տեղ չի թողնում խոր զգացմունքների համար: Բացի դրանից, շատ կանայք նրա մեջ տեսնում են մրցակցուհու և նրա հետ կոնֆլիկտի մեջ են մտնում: Աֆրոդիտան անկեղծորեն չի հասկանում նրանց, նրա համար դա առիթ չէ և բացի դրանից նա սեփականատեր չէ, մրցակցության զգացումը նրան անծանոթ է:
Տղամարդկանց ուժգին գրավում է Աֆրոդիտայի սեքսուալությունը, նրան հաճելի է նրանց ընկերակցությունը, սակայն հարաբերությունները նրանք մակերեսային են կառուցում: Աֆրոդիտան կարող է, ամուսնանալով, ունենալ բազմաթիվ կարճ կապեր և չհամարել դրանք դավաճանություն: Աֆրոդիտան նաև, որպես անձի առաջատար արխետիպ, չի անհանգստանում տղամարդու դավաճանությունից, նրան դուր են գալիս ազատ հարաբերությունները: Եթե անձի մեջ բավականաչափ առկա են մյուս արխետիպերը, ապա Աֆրոդիտայի էներգիան կարող է ուղղվել կարիերայի նվաճմանը, ստեղծագործական հաջողություններին և ամուսնու հետ ներդաշնակ շփմանը: Այլ խոսքերով, Աֆրոդիտայի արխետիպը մաքուր էներգիա է, դրա լիարժեք և առավել արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել Աթենասի և Հերայի արխետիպերը: Աֆրոդիտան կին-տոն է և նրան անհրաժեշտ է սովորել կառավարել այն:
Հայկական դիցաբանության մեջ նա համապատասխանում է Աստղիկ աստվածուհուն:
Հեբա(Յուվենտա)-հավերժ պատանեկության արխետիպն է, անձնավորվում է կանանց մեջ, որոնք պարզապես չեն կարողանում ընդունել իրենց տարիքը և ձգտում են խաբել ճակատագրին և իրենց:
Հեբայի արխետիպով կինը ցանկացած տարիքում իրեն կպահի անհոգ, և երիտասարդ կթվա շատ իր հասակակիցներից: Յուվենտան անհոգ է ամեն ինչում, բացի իրենից, նման կինը կարող է մոռանալ առօրյա պարտականությունների մասին՝ պատրաստվելով ինչ-որ տոնին կամ արարողությանը: Կին-հեբան, որպես կանոն, եթե գտնվում է շրջապատում կամ զբաղվում է զգեստապահարանի համալրմամբ, ապա նա դա անում է միայն այն պատճառով, որ դա դուր է գալիս նրան և չի ձգտում դուր գալ ինչ-որ մեկին ևս:
Նման կանայք միշտ ավելի երիտասարդ տեսք ունեն և հաճախ պարզապես չեն զգում իրենց տարիքը, դրա միջոցով կարող է առաջանալ ոճի և վարքի անհամապատասխանություն իրական տարիքի հետ: Նման կնոջ համար ամենասարսափելին ծերացման անսպասելի զգացումն է, շատերը պարզապես հրաժարվում են հավատալ դրան: Որոշ կանայք մշտապես երիտասարդանում են և փորձում են միշտ երիտասարդ լինել, նրանց անհրաժեշտ է մշտական ուշադրություն և նրանց գեղեցկության ընդունում:
Այս արխետիպի այլ բարդությունը կայանում է նրանում, որ Յուվենտան չի ցանկանում պատասխան տալ իր կյանքի համար և ձգտում է գտնել ինչ-որ մեկին(որպես կանոն, տղամարդու), որը հոգ կտանի իր մասին: Հեբան իրեն չափազանց երիտասարդ է զգում, որպեսզի արտահայտի իր կարծիքը և, բացի դրանից, նա հաճախ պարզապես չգիտի, թե ինչ է ցանկանում: Հեբան պարզապես գնում է ամբոխի ետևից՝ չմտածելով, թե արդյոք անհրաժեշտ է դա իրեն:
Կանանց հետ հարաբերություններում Հեբան պահպանում է փոքր քրոջ կամ դստեր դիրքը: Նրան դուր է գալիս օգնել և շփվել կանանց թեմաներով: Նման խառնվածքի կինը ունի շատ ընկերուհիներ իրեն նմանների շրջանում, որոնք սիրում են
<<գեղեցիկ>> կյանքը: Նա նրանց լավ է վերաբերվում, նրա մոտ բացակայում է ուրիշների հաջողությունների նկատմամբ նախանձի զգացումը: Որպես կանոն, կանայք, որոնք շրջապատում են նրան, ավելի մեծ են և հակված են ուղղորդել Հեբային, օգնել նրան որոշումներ կայացնելու հարցում: Յուվենտայի արխետիպով հասուն կնոջը հավասարակշռությունից կարող է հանել ավելի երիտասարդ և գրավիչ կինը, քանի որ նրա համար սեփական արտաքինի կորուստը կամ փոփոխությունը բավականին ցավոտ են: Նման կանայք միջին տարիքի ճգնաժամը շատ խորն ու հիվանդագին են ապրում: Որպես կանոն, նրանք այդպես էլ չեն ընդունում իրենց տարիքը, չեն հաշտվում դրա հետ, այլ շարունակում եներիտասարդանալ և ապրել անցյալ կյանքով:
Տղամարդկանց Հեբան հանգիստ է վերաբերվում, նրան հատուկ չէ կրքոտ սիրահարվելը կամ բուռն հույզերի ապրումը: Ինչ-որ բանում այս արխետիպը հիշեցնում է Պերսեֆոնայի արխետիպն իրավիճակին իր հարմարվողականությամբ: Հեբան այդքան էլ կապված չէ մոր հետ, սակայն երբեմն նման կանայք ամուսնանում են հենց մոր խորհրդով: Հաճախ նրա ընտրությունը կախված է իրավիճակից, նա կարող է ամուսնանալ՝ տեսնելով դրա մեջ ինչ-որ հեռանկար, կամ էլ պարզապես իր նկատմամբ լավ վերաբերմունքի պատճառով՝ դրա հետ մեկտեղ ունենալով ուժեղ զգացմունքներ: Նա հաճախ նաև զբաղեցնում է երեխայի կամ փոքրի դիրք տղամարդկանց հետ հարաբերություններում:
Հեբան ընդհանրապես չի սիրում սահմանափակումներ և անձնական պատասխանատվություն: Կայնքի լիարժեք զարգացման համար նրան անհրաժեշտ է սովորել ընդունել բոլոր փոփոխություններն իր մեջ և սովորել դուրս գալ սեփական իրականության սահմաններից, սովորել հասկանալ սեփական զգացմունքները և շրջապատողների զգացմունքները, ինչպես նաև պատասխանատվություն կրել դրանց համար:
Комментариев нет:
Отправить комментарий