Տիխե (Տյուխե, Ֆորտունա) - արխետիպ, որում միանում են սեփական և մյուսների կյանքի նկատմամբ անսահմանափակ վերահսկողության հակասական ցանկություններն ու հետևանքների նկատմամբ բացարձակ անվախությունը:

Տիխեն կին է, որն ունի բազմաթիվ գաղափարներ և դրանց հետ կապված հույզեր, որոնք մշտապես փոփոխվում են, ընդ որում՝ գաղափարերը կարող են արմատապես հակասական լինել: Այն թեթև և ուրախ, բայց միևնույն ժամանակ շատ տիրական և հուզականորեն գրգռվող կնոջ արխետիպ է:

Նման կանայք շատ են սիրում հետևել ընկներների և ծանոթների կյանքին, խորհուրդ տալ նրանց, թե ինչպես է պետք վարվել: Հաճախ Տիխեն ձևավորում է և ուղղորդում իր ընտանիքի անդամների կյանքը: Այս կինը միշտ գիտի, թե ինչպես ճիշտ վարվել տվյալ պահին, սակայն չի կարող պլանավորել ապագան, քանի որ նրա կյանքում շատ բաներ կախված են ակնթարթային իմպուլսից 

Տիխեն մի փոքր տարօրինակորեն է կառուցում հարաբերությունները մարդկանց հետ, նա ընտրում է շփման շրջանակը «դուր է գալիս-դուր չի գալիս» սկզբունքով չունենալով դրա համար ոչ մի ծանրակշիռ հիմնավորումներ: Փոթորկող հուզականությունը նման դեպքերում արտահայտվում է կամ ամբողջական ընդունմամբ՝ անտեսելով թերությունները, կամ մշտական պայքարում կարծեցյալ թշնամիների հետ՝ անտեսելով նրանց առավելությունները: Ինչպես առասպելներում, եթե ինչ-որ մեկը Բախտի Անիվի վերևում է, ապա ինչ-որ մեկը անփոփոխ պետք է լինի ներքևում:

Տիխեն կանանց կողմից ընկալվում է որպես հուզական, բարի և կարեկից ընկերուհի: Տիխեն սիրում է լսել անկեղծ կանանցի զրույցները, որտեղ նրա միտքը գնահատվում է և հաշվի է առնվում: Նրա ընկերուհիները հաճախ առաջնորդվում են Տիխեյի խորհուրդներով՝ դրանով իրենցից հեռացնելով սեփական արարքների պատասխանատվության մի մասը, նրան էլ դուր է գալիս ղեկավարելու հնարավորությունը և, դրա հետ կապված, իշխանության և հսկողության զգացումը: Նա հազվադեպ է անկեղծ կարեկցություն զգում մյուսների տառապանքների նկատմամբ:

Տիխեն բավականին լավ մանիպուլյատոր է, կարող է ինչ-որ մեկին գրավել շփման իր շրջանակի մեջ, սակայն, եթե ինչ-որ պատճառով մարդը նրան տհաճ է դառնում, նա վարպետորեն այնպես է անում, որ հենց հանգամանքները և շրջապատողների վերաբերմունքը չթույալտրեն նրան մնալ իր տեղում և միևնույն դիրքում: Բոլոր այս տրամաբանական գործողությունները սովորաբար հրահրվում ենհզոր հուզական ազդակով՝ ընկերուհու մեկ սխալ քայլի, անփույթ խոսքի կամ գործողության միջոցով: Սակայն հուզականությունը  դեր է խաղում նաև, երբ համեմատաբար կարճ ժամանակամիջոցից հետո ընկերությունը վերականգնվում է նույնպես անսպասելիորեն, ինչպես և ավարտվել էր:

Տղամարդկանց հետ հարաբերություններում նա ինչ-որ բանում հիշեցնում է Աթենասին նպատակի նվաճման մեջ իր սառնությամբ, սակայն Տիխեն կարող է բավականին հաճախ, վառ և զգայուն սիրահարվել տարբեր դիրքով և արտաքինով տղամարդկանց, որոնց հետ նրան պետք է որ հետաքրքիր լինի: Եթե Տիխեն սիրահարվում է, նա փորձում է օգնել համակրանքի օբյեկտին, սակայն չի կարող չարտահայտել իր էությունը, և ժամանակի հետ սկսում է մանիպուլյացիայի ենթարկել տղամարդուն՝ մասնակցելով նրա բոլոր գործերին, ուղղորդելով նրան աշխատանքի մեջ կամ էլ պարզապես աշխատելով նրա կողքին՝ տալով խորհուրդներ: Նման կինը հավանաբար կցանկանա իմանալ ամեն ինչ իր տղամարդու մասին, թե ինչ է նրա հետ տեղի ունենում և ինչ է նա զգում:

Կնոջը, ով ունի Տիխեյի արխետիպի տարրեր, անհրաժեշտ է սովորել առանձնացնել իր կյանքը նրան մտերիմ մարդկանցից և պահպանել յուրաքանչյուրի անձնական ազատության սահմանները: Ամեն ինչ վերահսկել անհնար է, այդ պատճառով որոշ դեպքերում իրավիճակն  ավելի լավ է պարզապես թողնել ազատ հոսքի մեջ:


Նեմեզիդա - ինչպես հայտնի է, հատուցման աստվածուհին է, այս արխետիպը կարելի է բնութագրել որպես արխետիպային խիղճ: Առավել վառ այս արխետիպը դրսևորվում է խորը կրոնական կանանց մեջ, որոնք ունակ են տանել կորուստը և պատժել իրենց ու մտերիմներին՝ կրոնի կամ օրենքի նորմայից ամենաչնչին շեղումների համար:

Կին-նեմեզիդան հաճախ է կասկածում և միևնույն ժամանակ շատ մարտական է, սկզբունքային, երբեմն կարող է դաժան լինել: Նրա համար համարյա փակ են արտաքին աշխարհն ու ներքին աշխարհը, քանի որ նա հակված է կողմնորոշվել իր արարքներում և զգացմունքներում «ճիշտ նորմերի» վրա, որոնք բացակայում են բնության մեջ: Նման կինը միշտ փնտրում է միակ ճշմարիտ որոշումը:

Նեմեզիդայի համար դժվար է առնչվել իրականության հետ, նրան, որպես կանոն, չեն հասկանում և նրա համար դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրադրության մեջ, քանի որ նրա բնավորության մեջ չի բավականացնում ճկունությունը հայացքներում և դատողություններում: Նեմեզիդայի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է կողմնորոշվել զգացմունքներով և առավել ևս հույզերով, նա չի հավատում, որ բոլոր մարդիկ տարբեր են  և ունեն տարբեր հայացքներ, Նեմեզիդայի համար ճշմարտության հասկացությունը միայն մեկն է և իրեն է հայտնի:

Նման կինը կարող է առավելապես ազնիվ լինել մարդկանց հետ հարաբերություններում, սակայն նրա ուղղամտությունը հաճախ անհասկանալի է մնում շրջապատողների համար: Քանի որ նրա համար բարդ է հասկանալ, որ ոչ բոլորն են ապրում «ազնվության» օրենքներով, և երբեմն կարող են հակառակ կամ ոչ մինչև վերջ ազնիվ վարվել տարբեր պատճառներով, այդ թվում՝ նաև անհրաժեշտության դեպքում: Նեմեզիդան հաճախ իրեն վիրավորված և խաբված է զգում: Այլ մարդու ցանկացած անուշադրություն կամ հուզական ակտիվություն Նեմեզիդան ընկալում է որպես անպատասխանատվություն և թեթևամտություն: Այս կանայք տագնապային են, քանի որ մշտապես ակնկալում են խաբեություն, և հաճախ նրանց սպասումները արդարանում են: Նրանք նաև կարող են հուզականորեն սառը և կարծր լինել դատողությունների մեջ:

Կանայք կարող են հարգել Նեմեզիդային նրա սկզբունքայնության, պատասխանատվության և ինչ-որ բանի վրա կենտրոնացվածության համար. նա պատասխանատվությամբ է վերաբերում յուրաքանչյուր գործի: Նեմեզիդան չունի մտերիմ ընկերուհիներ, նա նրանց մեջ, որպես կանոն, տեսնում է թեթևամիտ և մակերեսային կանանց, որոնք ունակ չեն իսկական, անկեղծ և նվիրված ընկերության: Նրան դուր է գալիս Աթենասն իր սառնությամբ և նպատակաուղղվածությամբ, Արտեմիսն իր ուժով ու կամքով:

Նեմեզիդան տղամարդկանց ընկալում է որպես սրբեր, կամ որպես կեղծավորներ: Նեմեզիդայի համար բարդ է հարաբերություններ հաստատել տղամարդու հետ՝ բացարձակ իդեալին իր ձգտման պատճառով: Նա վախենում է ուշադրություն դարձնել իր զգացմունքներին, քանի որ վախենում է կորցնել վերահսկողությունը, դրա հետ նաև ճշմարտությունը: Նա ձգտում է ընտրել լավագույնին լավագույններից խելքի օգնությամբ և այդ պատճառով, որպես կանոն, գտնում է ավելի շատ թերություններ, քան առավելություններ:

Նման կանանց մոտ կարող են կուռքեր հայտնվել հայտնի մարդկանց շրջանում, դա պայմանավորված է նրանով, որ նրանց մեջ նա տեսնում է միայն <<փայլ» և կարող է ինքը վերագրել նրանց այնպիսի որակներ, որոնք նրա համար կարևոր են: Նման կիրքը կարող է տարիներ տևել և ոչ մի բանի չհանգեցնել: Նեմեզիդան չի էլ ձգտում մոտենալ իր կուռքին, հոգու խորքում նա վախենում է հիասթափվել նրանից: Կուռքի դերում կարող է հանդես գալ նաև ղեկավարը կամ այլ մարդ, որը կլինի բավարար տարածության վրա, որպեսզի նրա թերությունները նկատելի չլինեն: Որքան մոտ է Նեմեզիդան մարդկանց, այնքան նա շատ է հիասթափվում նրանցից:

Որպեսզի Նեմեզիդան իրեն հարմարավետ զգա, նրան անհրաժեշտ է օգնել ուրիշ, ավելի մեղմ արխետիպերին: Նրան անհրաժեշտ է զարգացնել հուզական ճկունությունը և սովորել ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա՝ չնայած որոշակի անարդարությանը:


Հեկատա (Տրիոդիտա) - այս արխետիպը, հնարավոր է, առավել կապված է կոլեկտիվ և անհատական անգիտակցականի հետ: Կին-հեկատային գրավում է վտանգը և նրա էությանը հատուկ է ինչ-որ միստիցիզմ:

Տվյալ արխետիպով կանայք հակված են փնտրել իրենց հետ կատարվող ամեն ինչի առեղծվածային բացատրությունը: Կին-հեկատան հաճախ զբաղվում է խորհրդավոր պրակտիկայով, հաճախում է մոգերի և գուշակների մոտ: Նա ունի իրոք ուժեղ ինտուիցիա, և վառ արտահայտված են բնազդները, սակայն նա ոչ միշտ կարող է հասկանալ դրանք և գլուխ հանել:

Հեկատան կարող է զբաղվել սպորտի էքստրեմալ տեսակներով կամ միստիկական արարողակարգերով, նրան հետաքրքիր է ողջ անսովորությունն ու անհասկանալիությունը, երբեմն դա անգամ վախեցնում է ուրիշներին: Նվազագույնը, նման կինը տարվում է աստղաբանությամբ և աստղագուշակներով, եթե Հեկատայի արխետիպը բավականին ուժեղ է, նման կինը կզբաղվի մոգությամբ և կանդամակցի համապատասխան միություններին:

Հենց Հեկատա աստվածուհու նման, այս կնոջ մեջ կարող են դրսևորվել անձի երեք կողմեր: Նա ունի ինտուիցիա և ներքին հոգեկան ուժ, որը որոշ մարդկանց անգամ վախեցնում է, նպատակաուղղված հետևում է իր զգացմունքներին և հասնում է դրված նպատակներին այդ միևնույն ուժի օգնությամբ, սակայն ինքը չի կարող հակառակվել դրան:

Կին-հեկատան կառավարելի է իր ինտուիցիայով, ռացիոնալ բացատրությունները նրան անհասկանալի են և անհետաքրքիր, նա ավելի շուտ կփնտրի իր անախորժությունների պատճառը կախարդության մեջ, քան սեփական վարքում: Հեկատայի աշխարհը բնական ուժերի աշխարհն է, այդ պատճառով կինն իրեն հարմարավետ կզգա՝ շատ ճանապարհորդելով և մշտապես փոխվելով:

Նա կարող է ընկերներ ունենալ, սակայն դրա հետ մեկտեղ չի մոռանում իր հետաքրքրությունների մասին՝ դրանով իսկ պահպանելով անձի ամբողջականությունը: Նա կարող է ինչպես տրամադրել օգնություն, այնպես էլ հրաժարվել դրանից, եթե անհրաժեշտ համարի: Տվյալ արխետիպի կանայք հաճախ անդամակցում են հավատի կամ մոգական գործունեության համախոհների միություններում կամ կազմակերպություններում և, որպես կանոն, փորձում են գլխավորել դրանք: Սակայն նման հաջողությամբ էլ կին-հեկատան կարող է ներփակվել և ապրել լիարժեք մենակության մեջ՝ դրա հետ մեկտեղ իրեն բավականին հարմարավետ զգալով:
Հեկատան կարող է ունենալ շատ ծանոթներ, սակայն քիչ ընկերներ, նրա անձի մեջ զգացվում է ինչ-որ խորհրդավոր բան, երբեմն դա նկատելի է նրա ոճից կամ խոսելաձևից: Կարող է լինել նաև այնպես, որ նրա հետ շփման ժամանակ ստեղծվում է անորսալի խորհրդավորության տպավորություն: Հեկատան կարողանում է հասնել դրված նպատակներին, չի սիրում սահմաններ և պայմանականություններ:

Կանանց նա հանգիստ է վերաբերվում և սեփական արժանապատվության զգացումով: Հեկատան կարող է մի քանի ընկերուհիներ ունենալ, այդ ընկերության մեջ նա սովորաբար զբաղեցնում է  լիդերի տեղը, նրան միշտ լսում են: Նա հաճախ որոշումներ է կայացնում ուրիշների փոխարեն, կառավարում է սեփական կյանքի իրադարձությունները՝ օգտվելով իր ինտուիցիայից և բնական տաղանդներից:

Տղամարդիկ ընկալում են նրան ավելի շուտ որպես գործընկեր, քան կին: Հեկատան ձգտում է կառավարել տղամարդուն, հաճախ նա ինտուիտիվ կերպով գիտի, թե ինչ է  սպասում տղամարդն իրենից, և դա նրան դարձնում է լավ դիվանագետ: Հեկատային ավելի շատ հետաքրքրում են իր գերբնական կարողությունները, իր գրավվածությունը մոգությամբ, քան սերը: Նրան կարող է գրավել ուժեղ տղամարդը, որը կիսում է իր հետաքրքրությունները, որը իրեն կօգնի զարգանալ, կաջակցի նրա անհատականության և անկրկնելիության զգացումին: Նման հարաբերությունները կարող են երկար տևել, սակայն միայն որոշակի հեռավորության վրա, Հեկատան չի կարողանում հաստատել մտերիմ հուզականկապեր, դրանք նրա համար մնում են հանելուկ, անգամ եթե նա ձգտում է  հաստատել մտերիմ հարաբերություններ, նրա մոտ ավելի շուտ ընկերություն և փոխհասկացում է ստացվում, քան կիրք:

Կինը, որը տիրապետում է Հեկատայի արխետիպին, իրոք իր մեջ ունի երեք անհատականություն. նա նպատակաուղղված է և կապված է բնության տարերքների հետ, որոնք նրան տալիս են անհատական ուժ Արտեմիսի նման, երկրորդ հերթին, նա ոչ միշտ է կարող կառավարել այդ ուժերը և գտնվում է «այստեղ և հիմա», ինչպես Պերսեֆոնան, երրորդ հերթին, երբեմն Հեկատան կյանքից անջատվածություն և ամբողջական մենակություն է զգում՝ նրա վարքի և արժեքների ընդհանուր անհասկացման պատճառով:
Սեփական «պատյանից» դուրս գալու համար, նման կանանց հարկավոր է իրենց մեջ զարգացնել հուզական զգայունությունը, սովորել ուշադրություն դարձնել և հասկանալ այլ մարդկանց զգացմունքները: Երբեմն նա կարող է ագրեսիվություն ցուցաբերել շրջապատողների նկատմամբ, սակայն դա ավելի շուտ ինքնապաշտպանություն է, քան ագրեսիա, Հեկատան պարզապես չի կարողանում արտահայտել իր զգացմունքները:

Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը, 2015








Комментариев нет:

Отправить комментарий