Ինտերվիզիա (անգլ. – intervision` «inter» - «փոխազդեցության, փոխադարձ կողմնորոշման» իմաստ ունի և «vision»` «տեսլական») բառացի «հայացք դեպի կենտրոն, իմաստի մեջ ներթափանցում» – «խորհրդատվությամբ, թերապիայով կամ այցելուի բուժմամբ զբաղվող մասնագետների «ներկոլեգիալ» կամ «միջկոլեգիալ» խմբային աշխատանքի մեթոդ:
Այս խումբն ունի վարող և ուղղված է մասնակիցների մասնագիտական աճին: Սովորաբար խումբը բաղկացած է մասնագետներից, սակայն նրա կազմում կարող են ընդգրկվել նաև պրակտիկանտներ և կամավորներ: Ինտերվիզիան կարելի է բնութագրել որպես փոխադարձ խորհրդատվություն կամ գործընկերների հետ փորձի փոխանակում:
Ամենից հաճախ «ինտերվիզիա» հասկացությունը հանդիպում է հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի շրջանակներում, սակայն վերջին ժամանակաշրջանում կիրառվում է նաև մանկավարժության մեջ՝ խնդրահարույց հարցերի խմբակային լուծման հստակ համակարգված մեթոդը սահմանելու համար, որը պահանջում է բոլոր մասնակիցների ներգրավումը:
Ինտերվիզիայի ձևաչափի հիմնական նպատակները՝
- Վարողի համար – հարմարվել, հմտանալ.
- Մասնակիցների համար – ծանոթանալ մեթոդին, այցելուական փորձ ձեռք բերել:
Ինտերվիզիոն հանդիպումներն օգնում են սկսնակ թերապևտներին ավելի փորձառու դառնալ: Դրանք թույլ են տալիս իրացնել պրակտիկ և տեսական որոշակի հմտությունների ու գիտելիքների հետ կապված հայցեդիմումը, և ձևավորում են ավելի խորը մետա-հմտություններ (սովորելու, այլ տեսակետներ ընդունելու, կլինիկական խորաթափանցությոա ընդունակություններ), պահպանում են մասնագիտական նույնականացումը: Ինտերվիզիան օգնում է մասնակիցներին տեսնել «կույր հետքերը» և մասնագիտական զարգացման համար նոր հնարավորություններ:
Ինտերվիզիայի գործառույթները՝
- Ինֆորմացիայի մասնագիտական փոխանակում (աշխատանքային փորձ, զարգացող ուսուցման տեխնոլոգիաների օգտագործում, որոշակի ուղղվածության աշխատանքի առանձնահատկություններ և այլն):
- Գործընկերների կողմից աջակցություն ստանալու հնարավորություն (երիտասարդ մասնագետներին օգնություն, խնդրահարույց հարցերի լուծում և այլն ):
- «Մասնագիտական մոխրացման համախտանիշի» կանխարգելում:
Ինտերվիզիայի անցկացումը համարվում է բարդ խնդիրների և խնդրահարույց իրավիճակների առաջացման կանխարգելում, քանի որ աշխատանքի ժամանակ բոլոր մասնակիցները ստանում են դիտարկվող իրավիճակում վարվելակերպի փորձ:
Քննարկման ենթակա հարցերի մոտավոր շրջանակը՝
- պայմանագիր և հարաբերություններ այցելուի հետ (թերապևտիկ հարաբերություններ).
- առանձին դեպքեր պրակտիկայից.
- հոգեբանի/հոգեթերապևտի դիրքը.
- կո-թերապիայի դրական և բացասական կողմերը.
- ռեսուրսներ.
- մասնագիտական ոճ.
- մոտեցումներ, մեթոդներ, տեխնիկաներ.
- անձնական նպատակները հոգեթերապիայում և խորհրդատվության մեջ:
Խմբի կազմը՝
Խումբը պետք է կազմված լինի 4 հոգուց ոչ պակաս և 8 հոգուց ոչ ավելի: Խորհուրդ է տրվում, որ խմբի մասնակիցները տարբերվեն ըստ աշխատանքային ոլորտների (հոգեթերապիա, սոցիալական աշխատանք, մանկավարժություն), նախորդ կրթությամբ, սեռով և տարիքով: Այդ դեպքում խմբի անդամների փոխգործողությունները տարաբնույթ կլինեն, հետադարձ կապի որակն ու բազմազանությունը բարձր կլինի, կբարձրանա մյուսների գիտելիքների և փորձի յուրօրինակության կիրառման էֆեկտիվությունը:
Ինտերվիզիոն հանդիպումների հաճախականությունը տատանվում է ամիսը մեկ անգամից մինչև շաբաթը 1-2 անգամ, ինչը կախված է խմբից և առաջադրվող հարցերից: Օրինակ, ինտերվիզիայի մասնակիցներին, որոնք անցնում են հոգեթերապիայի այս կամ այն ուղղության ուսուցում, նպատակահարմար է հանդիպել շաբաթը 1-2 անգամ, որպեսզի ամրապնդեն տեսական գիտելիքները և յուրացնեն պրակտիկ հմտությունները:
Հանդիպումների կառուցվածքը՝
Սովորաբար հանդիպումը տևում է 3 ժամ: Լավ է, եթե աստիճանաբար ձևավորվեն որևէ խմբային ծեսեր: Կարևոր է նաև հավասարակշռություն գտնել տեսական և պրակտիկ աշխատանքների միջև:
Այս 180 րոպեների ընթացքում պետք է ներկայացվեն ինտերվիզիայի կառուցվածքային մասերից յուրաքանչյուրը (ժամանակի հստակ բաշխմանը հետևում է վարողն օրակարգը կազմելիս):
- Նախորդող հանդիպման հակիրճ ներկայացում.
- «Տաք հարցեր»՝ անձնական և մասնագիտական գործունեությանը, տեսությանը կամ մեթոդական աշխատանքին վերաբերվող արդիական հարցեր.
- Գլխավոր թեման՝ յուրաքանչյուր հանդիպման համար որոշվում է թեմա կամ առարկա, որին հատկացվում է ինտերվիզիայի հիմնական ժամանակը: Այդ թեման կարող է կարևոր լինել կամ խմբի բոլոր անդամների համար կամ միայն մեկի: Թեման կարող է լինել անձնային, մեթոդական, տեսական և այլն: Մասնակիցները կարող են ընտրել մեկին, ով թեմայի ներածությունն է ներկայացնում: Մասնակիցները, նախապես պայմանավորվում են ծանոթանալ թեմային վերաբերվող գրականությանը: Թեման կարող է քննարկվել բանավեճի, դերային խաղի, պրակտիկ փորձի և այլ տեսքով: Կարևոր է, որ այդ քննարկումները տեղի ունենան մասնակիցներին էկոլոգիական մտածողություն ներմուծելու մթնոլորտում.
- Հարցերի շրջան և ավարտ՝ վերջում վարողը կարճ շրջան է կատարում և խնդրում մասնակիցներին գնահատել ընթացքը, բովանդակությունը և արդյունքը: Մասնակիցները կարող են վերջին նկատողություններն անել կամ հարցեր տալ: Նաև պայմանավորվում են հաջորդ հանդիպման վերաբերյալ՝ որն է թեման, ով է ներկայացնելու այն, ով է լինելու վարողը և այլն:
Ինտերվիզիայի և սուպերվիզիայի նմանություններն ու տարբերությունները
Ինտերվիզիան և սուպերվիզիան շատ հարցերում նման են: Եվ ինտերվիզիան և սուպերվիզիան քննարկման այնպիսի ձևաչափ է, երբ մասնագետները սովորում են՝ նպատակ ունենալով բարելավել թերապևտի, խորհրդատուի իրենց աշխատանքը: Նրանց նպատակն է ընդլայնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները, բարձրացնել ինքնավերլուծության մակարդակը և աշխատանքի ըննթացքում խորաթափանցության դրսևորումը, ինչպես նաև սովորեցնել հաղթահարել հույզերը, որոնք առաջանում են աշխատանքային տարբեր իրավիճակներում:
Սուպերվիզիա (անգլ. – supervision) կարելի է բնութագրել որպես անհատական ուսուցման մեթոդ, որն անցկացնում է սուպերվայզերը: Այն միտված է բարելավել խմբի յուրաքանչյուր անդամի աշխատանքը, կենտրոնանալով կոնկրետ անձնային խնդիրների վրա, որոնք առաջանում են այցելուների հետ աշխատանքի և խմբի այլ անդամների հետ փոխհարաբերությունների ընթացքում: Հաճախ այդ խնդիրները կապված են հույզերի հետ, օրինակ, որոշակի իրավիճակներում մշտական վտանգի, ձախողման զգացողությանների, դեպրեսիայի`բուժման մեջ հաջողության չհասնելու պատճառով:
Ինտերվիզիայում ամենակարևորն այն է, որ խմբի անդամները համատեղ պատասխանատու են հանդիպման բովանդակության, մասնակիցների խմբային և ուսումնական ընթացքի համար: Որոշ իմաստով այս ձևն ավելի հարմար է «իշխանության» անգիտակցական կառույցների չեզոքացման համար, ի տարբերություն ավելի հիերարխիկ սուպերվիզիաի: Չնայած նրան, որ խմբի անդամները միշտ տարբերվում են միմյանցից, նրանց դիրքերը սկզբունքորեն նույնն են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում և արձագանքում ՝ ելնելով իր թերապևտիկ փորձից:
Ինտերվիզիոն մոտեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ պետք է հստակեցնել ընդհանուր հարցեր` թերապիայի, խորհրդատվության ընթացքի կամ երբ խնդիրներ են առաջանում նմանօրինակ հարցերի լուծման հետ կապված:
Ինտերվիզիոն խումբն յուրօրինակ վայր է, ուր կարելի է ձեռք բերել այցելուի, թերապևտի և սուպերվայզերի փորձ, ինչպես նաև լինել խմբավար: Այսպիսով, կարելի է փորձել ինքն իրեն տարբեր կարգավիճակներում և մասնակցել տարբեր ձևաչափերին, կիսվել ապրումներով և փորձով, գործընկերների հետ քննարկել դեպքեր անձնական պրակտիկայից: Սա միջավայր է շփման, փորձի փոխանակման, մասնագիտական աջակցության և աճի:
Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..
ОтветитьУдалитьWHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com