Արձագանքներ






26.09.18

Մարինե Նազարյան հոգեբան-հոգեթերապևտ, ՌԴ, ք. Սոչի
«Տոհմի ուժը» թրեյնինգի մանակիցների տրված հետադարձ կապը.

.Բ. 37տ. Նոր ինֆորմացիա, որն օգտակար էր և կարելի է կիրառել: Կուզեի որ ժամանակը ավելի շատ լիներ: Կուզեի կրկին հանդիպել այս և այլ թեմաների շուրջ:

.Թ. 58 տ. Օգտակար տեղեկատվությունը շատ է, ստացա պատասխաններ ինձ հուզող հարցերին: Հատուկ շնորհակալություն դասընթացավարին իր եռանդի համար:

.Ա. 53 տ. Միանշանակ նոր ու շատ համակարգված ինֆորմացիա վերաբերվող բուն թեմային: Տպավորիչ էր պրակտիկ վարժությունը կապված տոհմի ուժին ծանոթանալու հետ: Շնորհակալ եմ մեր հայրենակցուհի Մարինե Նազարյանին իր բաց լինելու և այն պատրաստակամության համար, որով նա կիսվում է իր գիտելիքներով ու հմտություններով:
~



«Աճ» կենտրոնի 4-ամյակին նվիրված անվճար հոգեբանական միջոցառումների շարքն ավարտվեց: Միջոցառումներին մասնակցեցին շուրջ 60 հոգի: Միջոցառումներին մասնակիցների միջին թիվը 22 հոգի էր: Ներկայացնում են վերջում մասնակիցներից ստացած հետադարձ կապը.

- Շատ դրականորեն տպավորված եմ, հաճելի էր մասնակցել, պրակտիկ էր: Լուրջ կօգնի աշխատանքիս մեջ:
- Ստացա լիքը դրական էներգիա:
- Ինքնաճանաչում ունեցա: Ստացա դրական էներգիա և գիտելիքներ, որոնք ինձ հարստացրեցին:
- Հասկացա հոգեթերապիայի ճուղերի առանձնահատկություններն և թե ինչպես ընտրել հոգեբան-խորհրդատու: Ստացա դրական էներգիայի լիցքեր, դրական մեծ փոփոխություն այցելուի աթոռին նստելու շնորհիվ:
- Առկա էր դրական էներգիայի դաշտ: Հոգեբանական միջոցառումները տվեցին ինձ զարթոնք և հոգեկան աճ:
- Ունեցա անձնային և մասնագիտական աճ: Լցված եմ, նոր բաներ սովորած:
- Ձեռք բերեցի ընկերներ և առողջ շփում, մերձեցում: Աշխահահայացքներս փոփոխություն կրեցին:
 - Միջոցառումները միանշանակ դրական ազդեցություն են ունեցել իմ աշխատանքիս վրա: Այցելուներս արձանագրել են դա:
 - Ազատվել եմ միայնակության զգացողությունից, այս պահին ինձ ուրախ եմ զգում: Այցելուի աթոռին նստելը շատ արդյունավետ էր: Արդեն իսկ փորձարկել եմ շատ պրակտիկ բաներ իմ աշխատանքում:
- Ուրախ եմ, որ ձեզ գտա և տեսա: Ստացա հարցերիս պատասխանները: - Ստացա գիտելիքներ: Նոր միջավայր, ծանոթություններ, փոփոխություններ:
- Հաճելի էր, հետաքրքիր: Մագնիսական ուճով ձգում էր: տեսա պրակտիկ դեպքեր, ստացա տեսական գիտելիքներ:
- Գտա այն մարդկանց, որոնց հետ ինձ հետաքրքիր է:
- Ապահովված էր հոգևոր շփման դաշտը: Ունեցա բազմաթիվ ինքնաբացահայտումներ
- Ինքնաբացահայտում, որը արդեն իսկ կողքից նկատում են: Կողմնորոշվեցի անձնական հարցում:
- Շնորհակալ եմ անշահախնդիր և նվիրված աշխատանքի համար:Մեծ և բարի գործ եք անում:
- Շնորհակալություն մանրակրկիթ և բարեգործական աշխատանքի համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր կենտրոնի այցելուներին և թրեյներ-հոգեբաններին ակտիվ մասնակցության, բարձր արհեստավարժության և գործին նվիրումով վերաբերվելու համար: Մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար և ձեզ հետ:



~


Ապրիլի 23-24-ն «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնն անց կացրեց Հոգեկան տրավմա թեմայով թրեյնինգը, նվիրելով այն Հայոց Եղեռնի 102-ամյակին: Բացի տեսական մասից կատարվեց նաև անմիջական աշխատանք ներկա մասնակիցների տրավմաների հետ, արդի հոգեթերապևտիկ մեթոդների օգտագործմամբ: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 30 հոգի, այդ թվում հոգեբաններ: Թրեյնինգի ավարտին մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքը թեմայի և այն մեթոդների վերաբերյալ, որոնք ընտրված էին տրավմաների հաղթահարման համար: Բոլոր ներկաների կարծիքով միջոցառումը շատ հետաքրքիր էր, արդյունավետ և մեծ բան տվեց ինքնաճանաչման և տեղեկատվական տեսանկյունից, զգացվեց մասնագետ Աննա Գալստյանի արհեստավարժությունը և փոռձարությունը: Օգտագոծվող տեխնիկաները նորություն էին, սկզբից անգամ անհասկանալի էին, սակայ ընթացքում ակնհայտ դարձավ իրենց արդյունավետթյունը: Ներկաները հեռացան շնորհակալություն հայտնելով կենտրոնին և մասնագետին, ակնկալելով նոր հանդիպումներ: «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնն իր կողմից ևս շնորհակություն է հայտնում վարող հոգեբան, քոուչ Աննա Գալստյանին, բոլոր մասնակիցներին, թերապևտիկ դեպքեր ներկայացրածներին, լուսանկարողներին և մեզ աջակցող «Պեչենու բաղեր» բար-սրճարանին:

~

Դեկտեմբերի 11, 2017թ, Երևան

Դեկտեմբերի 9 և 10-ին առաջի անգամ անցկացվեց ABA/ԿՎՎ-ն թրեյնինգի 3-րդ մոդուլը, որին մասնակցած մասնագետները տվեցին հետևյալ արձագանքները.
Ամեն անգամ, երբ մասնակցում եմ ԿԿՎ-ն թրեյնինգին, իմ մոտ զգացողություն է առաջանում, որ նյութը հենց այն է, որի կարիքը ես ունեմ հենց այդ պահին աշխատավայրում արդյունավետ լինելու համար:
- Դժվարանում եմ արտահայտել բառերով որքան շատ եմ սիրում այս դասընթացը: Այն ինձ լիցքավորում է, որպես մասնագետ արդյունավետ աշխատելու համար, զգալի ժամանակահատվածում:
- Քննարկվեցին պրակտիկ դեպքեր, ինչը շատ օգտակար է:
- Զգացի, որ շատ բան դեռ ունեմ սովորելու:
 - Շատ շնորհակալ ենք թրեյներ Հայկանուշ Դիլանյանից և «Աճ» կենտրոնինց: Շնորհավորում ենք Հայաստանի հատուկ կրթության ոլորտի մասնագետներին և դասընթացավար Հայկանուշ Դիլանյանին նոր հաջողված և կարևոր ձեռքբերման կապակցությամբ



Դեկտեմբերի 10, 2017թ. Երևան

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ 2-րդ Բալինտյան խմբի 10-րդ ամփոփիչ հանդիպումը: Որոշ մասնակիցներ մասնակցել էին նաև 1 խմբի աշխատանքների շարքին և պատրաստվում են անդամակցել 3-րդ խմբին, որը կմեկնարկի 2018 թվականին: Ներկայացնում ենք մասնակիցների կողմից ստացած արձագանքներից.

-Սիրեցի Բալինտյան խումբի մեթոդիկան, այն ամբողջովին յուրայն է ինձ համար:
- Խմբի աշխատանքին մասնակցելուց հետո ունենում եմ ազատագրված լինելու զգացողություն, վերապրում եմ դրական հույզեր:
- Մասնակցությունը խմբին ինձ համար շատ հետաքրքիր է և գրավիչ, էքսկլյուզիվ, հաճույք պատճառող գործընթաց է:
- Խումբն աշխատում է ռեֆերենի ինտիմ գոտու կարիքները բավարաչելու ուղղությամբ:
- Ձեռք եմ բերել նոր, հոգեհարազատ ընկերներ:
- Շատ հաճելի է և կարևոր օգտակար լինել ռեֆերենտ-մասնակիցներին:
- Մասնակցությունը Բալինտյան խմբի աշխատանքին դա մի գործընթաց է, երբ ճանապարհորդում ես անգիտակցականի և մտքի արանքում, և ստացածդ արդյունքը հաճույք է պարգևում քեզ:
 - Խմբի աշխատանքին մասնակցելու արդյունքում զգում եմ, որ ինտուիցիաս զարգացել է:
- Խումբը զարգացնում է ակտիվ ունկնդրելու հմտությունը:
- Խմբում մասնակցությունը նպաստում է մասնագիտական աճին և մասնագիտական ինգնագնահատականի շտկմանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ 2018 թ-ն Բալինտյան խմբին մասնակցել ցանկացողներին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է գրանցվել, օգտվելով հայտարարության մեջ նշված կոնտակտային տվյալներից:






Նոյեմբերի 12, 2017թ, Երևան


Ավարտեց աշխատանքը հերթական խումբը, որը մասնակցեց «Հոգեբուժություն հոգեբանների համար» թեորիա և պրակտիկա դասընթացին: Այն անց է կացվում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում: Մասնակից հոգեբանները հարստացրեցին իրենց գիտելիքներն և պատկերացումները մարդու բարդ և փխրուն ներաշխարհի մասին: «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը մախթում է շրջանավարտներին ի բարվորություն օգտագործել ստացած գիտելիքները:





Հունիսի 3, 2017թ. Երևան

Ավարտեց աշխատանքը հոգեվերլուծությամբ հետաքրքրվողների հերթական խումբի հետ; Ավանդույտ է դարձել, որ յուրաքանչյուր խմբում բացի մասնագետ-հոգեբաներից մաասնակցում են նաև այլ հետաքրվածներ՝ ճարտարագետներ, փիլիսոփաներ և այլոք: Բոլոր մասնակիցները բարձր են գնահատում ստացած ինֆորմացիան և նշում սեմինարի բացառիկ հետաքրքրաշարժությունը: Շնորհավորում ենք ավարտածներին և մաղթում ստացած գիտելիքների արդյունավետ կիրառում:


Հունիսի 3, 2017թ, Երևան

Ավարտեց իր աշխատանքը «ABA/Կիրառական վարքային վերլուծություն /ԿՎՎթրեյնինգի 2-րդ մոդուլը, որը առաջին անգամ էր անցկացվում: Մասնակից-մասնագետները բարձր գնահատեցին թրեյնինգի արդիականությունն իրենց աշխատանքում կիրառելիության տեսանկյունից, հատուկ նշեցին, որ մեծ բավականությամբ են հրաժեշտ տալիս թրեյներ Հայկանուշ Դիլանյանին, շնորհակալություն հայտնելով իրեն բանիմացության և արհեստավարժության համար: Նշեցին, որ անհամբեր սպասելու են թրեյնինգի շարունակությանն և պարտադիր կմասնակցեն 3-րդ մոդուլին, երբ այն կմշակվի: Շնորհավորում ենք Հայկանուշ Դիլանյանին հաջող մեկնարկի կապակցությամբ և մասնակիցներին ձեռքբերված գիտելիքների արումով:



Թ. Սարգսյան, մայիսի 28, 2017թ, Երևան
ABA (ԿՎՎ) - Applied Behavioral Analysis (Կիրառական վարքային վերլուծություն) թրենինգի 2-րդ մոդուլը մայիսի 27-28-ին 
Կարճ-կոնկրետ որ ասելու լինեմ տպավորություններիս մասին՝ սիրում եմ էս միջավայրը՝ բարձր կոմպետենտություն ունեցող թրեյներ, մոտիվացված խումբ, բովանդակային քննարկումներ ու ամենակենտրոնում՝ երեխեքը, որոնց մեր սովորածով աջակցելու ենք:



Մայիսի 12, 2017թ, Երևան

Ապրիլի 29-30 «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում հերթական անգամ անցավ «ABA/Կիրառական վարքային վերլուծություն» թրեյնինգի առաջի մոդուլը: Այն արժանացավ մասնակից-մասնագետների կողմից ամենաջերմ ընդունելությանը: Առաջարկում ենք ձեր ուշադրությանը մասնակիցների հետադարձ կապի դրվագներ.
Ք.Ջ., հոգեբան. «Վերցրեցի գիտելիքներ և ունեցա փորձի փոխանակում թե թրեյների, թե խմբի այլ մասնագետ-անդամների հետ: նորությունները շատ էին, նաև համակարգեցի ունեցածս գիտելիքները»:
Ա.Մ. բուհի դոցենտ. «Ստացա ինֆորմացիա մտորելու և գիտելիքներս հավելելու համար»:
Ն.Յ. հատուկ հոգեբան. «Մասնագետը ունի ասելք, բանիմաց է, շատ բաց»:
Կ. Ս. սոցիալական մանկավարժ. «Ստացածս գիտելիքները շատ պրակտիկ են»:

Մայիսի 10, 2017թ, Երևան

Մայիսի 9-ին Հաղթանակի տոնական օրն «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնն անցկացրեց թեմատիկ թրեյնինգ. «Հերոսության ռեսուրսներ, վախերի հաղթահրում և կոնֆլիկտների լուծում» թեմայով, որը վարեց հոգեբան, միջազգային հավաստագրված քոուչ Աննա Գալստյանը: Տեսական մասում մասնագետը ներկայացրեց թեմայի արդիականությունն և իր մոտեցումները, որին հաջորդեց պրակտիկ աշխատանքը մասնակիցների հետ: Մասնակիցները նշեցին, որ կիրառվող մեթոդները, չնայաց իրենց անսովորությանը, շատ ազդեցիկ են և տվեցին բազմաթիվ պատասխաններ իրենց հուզող հարցերին: Մասնակիցները շնորհակալության խոսքեր հղեցին մասնագետին և կազմակերպիչներին:


Մարտի 27, 2017թ, Երևան

Երևան Ավարտեց աշխատանքը հերթական խումբը, որը մասնակցեց «Հոգեբուժություն հոգեբանների համար» թեորիա և պրակտիկա դասընթացին: Այն անց է կացվում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում: Ապագա և աշխատող հոգեբանները հարստացրեցին իրենց գիտելիքներն և պատկերացումները մարդու բարդ և նուրբ ներաշխարհի մասին: «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը մախթում է շրջանավարտներին ի բարվորություն օգտագործել ստացած գիտելիքները:


Մարտի 27, 2017թ, Երևան

Ավարտեց իր աշխատանքը «Ձայնային թերապիայն տիբեթյան գավաթների միջոցով» խումբը, որին այս անգամ մասնակցեցին նաև երեխաներ իրենց մայրիկների հետ: Մասնակիցները մեծ բավականություն ստացան հանդիպումից: Ներկաների մեծամասնությունն առաջին անգամ էր մասնակցում հոգեբանական խմբի աշխատանքին: Մանկավարժ մասնակիցները նշեցին, որ աշխատանքային ոլորտում շատ էներգիա են տալիս իրենց սաներին, իսկ խմբի շրջանակներում նրանք հրաշալի հնարավորություն ստացան կոմպենսացնելու այդ պակասը: Ս-ի խոսքերով թերապևտիկ ընթացքը «քաղցր նվեր» էր իր համար: Մասնակիցները բարձր գնահատեցին նաև շփման հնարավորությունը, հաճելի մթնոլորտը, ծրագրի հետաքրքիր կառուցվածքը:


~





Նոյեմբերի 20, 2016թ, Երևան

Ժամանակ առ ժամանակ արժե կանգ առնել և այցելել սեփական ներաշխարհ: Մեր բոլոր չարտահայտված մտքերը հանգուցվում են մեր մարմնում, ինչն առաջ է բերում թե ֆիզիկական և թե նևրոտիկ բնույթի խնդիրներ: Արտթերապիան հոգեբանության և արվեստի հրաշալի համադրում է, որ օգտագործում է գույների, խորհրդանիշների և կերպարների լեզուն, սովորական խոսքի փոխարեն: Նկարելով` մարդը արտահայտում է իր ներաշխարհը, ապրումները: Նման ինքնարտահայտման միջոցով կարողանում է նայել ինքն իրեն կողքից, տեսնել խնդրահարույց իրավիճան այլ դիտակետից, անկյունից: «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում այսօր կայացավ արտթերապևտիկ խմբի դրական և բացահայտումներով լի հերթական հանդիպումը:



Դեկտեմբերի 13, 2016թ, Երևան

Տարեվերջին ավարտին են հասնում կենտրոնում ընթացող հոգեթերապևտիկ խմբերը: Եվ կրկին մեր մասնակիցներն աշխատանքի արդյունքների ամփոփումում նշում են, որ խմբի աշխատանքը իրենց համար շատ հետաքրքիր էր, ժամանակն անց են կացրել արդյունավետ, հարմարավետ պայմաններում, ձեռք են բերել գիտելիքներ ինչպես սեփական անձի, այնպես էլ մասնագիտական առումով: Շնորհակալական խոսքեր հնչեցին դասընթացավար հոգեթերապևտ Արմինե Ավագյանի հասցեյին, ցանկություն հայտնվեց մասնակցելու թրեյնինգի շարունակությանը: Ամանօրի նախաշեմին Աճ կենտրոնը նախապատրաստում է մի շարք անակնկալներ իր այցելուների համար:



~




Օգոստոսի 3, 2015թ, Երևան



Ավարտվեց հերթական պարաշարժողական հոգեթերապևտիկ խմբի աշխատանքը: Մասնակիցները հեռացան շնորհակալություն հայտնելով: Մասնակիցներից մեկը նշեց. «Շատ հետաքրքիր էր և օգտակար: Սպասվածից ավելին էր: Թվում է, թե գալու ես պարես-թռչկոտես, բայց այս դեպքում յուրաքանչյուր շարժման միջոցով բացահայտում ես ինքդ քեզ, սկսում ես ավելի լավ հասկանալ մարմինդ ու նրա պահանջները: Պարաշարժողական հոգեթերապիային մասնակցելու արդյունքում ես սկսեցի այլ կերպ նայել որոշ հարցերին, հասկանալ, թե որտեղից են գալիս իմ խնդիրները: Եվ վերջում նաև նշեմ, որ առօրյա հոգսերից լիցքաթափվելու լավ միջոց է»:



Մեկ այլ մասնակից էլ ասաց. «Մասնակցությունը պարաշարժողական թերապիան խմբի աշխատանքին հետաքրքիր փորձ էր ինձ համար ճանաչելու սեփական մարմինն ու հոգին:Ամենափոքր շարժումն անգամ իր հետ բերում էր հսկայան տեղեկատվություն հոգում կատարվող երևույթների մասինՇնորհակալություն նմանատիպ փորձի և դրական հույզերի համար»:




Օգոստոսի 1, 2015թ. Երևան

Ուրախա՛լի նորություն՝ այսօր մեզ զանգահարեց Հոլոթրոփ շնչառության խմբի մասնակիցներից մեկն և շնորհակալություն հայտնեց, քանի որ նախկինում 2 անգամ մասնակցելով խմբին հատուկ հայցով` նա տառապում էր անպտղությամբ: Հոգեթերապիայի արդյունքում կինը կարողացել է լույս աշխար բերել մի հրաշալի փոքրիկի: Շնորհավորում ենք երջանկացած ընտանիքին և շնորհակալություն հայտնում խմբավարին իր կողմից դրսևորված բարձր արհեստավարժության համար:



~

Հոլոտրոպ շնչառությանը մասնակցողների արձագանքները

Տղամարդ, 32 տարեկան 

Սեանսին մասնակցել եմ 2012թ.-ի հոկտեմբեր ամսին:
Հոլոտրոպ շնչառության մասին կարդացել էի շատ ավելի վաղ, քան իմ սեանսին մասնակցելւ, նույնիսկ տանը փորձել էի ինքնուրույն ինչ-որ բաներ, բայց իհարկե արդյունք չէի ստացել: Ու մեթոդի մասին իմանալով միշտ հետաքրքրվում և փնտրում էի, թե արդյոք Հայաստանում այդպիսի սեանսներ կազմակերպվում են, թե ոչ:
Իմանալով Վադիմ Բելկովի սեանսների մասին միանգամից արձագանքել ու հերթագրվել եմ: Այսինքն կարելի է ասել, որ մինչև խումբ ներգրավվելը արդեն իսկ իմ մոտ մեծ հետաքրքրություն և ձգտում է եղել այս մեթոդի հանդեպ, այնպես որ խումբ եմ մտել մեծ հետաքրքրությամբ, պատրաստակամությամբ և սպասելիքներով:
Մարզիչից՝ հանձինս Վադիմ Բելկովի շատ գոհ եմ, այն իդեալական մթնոլորտը ստեղծելու համար, որտեղ ես զգում էի ինձ ինչպես ձուկը ջրում, և բնականաբար միայն այդպիսի մթնոլորտում է հնարավոր քաղել մեթոդից այն առավելագույնը, որ կարող է այն տալ յուրաքանչյուր մասնակցի, կախված այն բանից, թե որքանով է այդ մասնակիցը պատրաստ համագործակցել մեթոդի հետ:
 
Վադիմը շատ կարճ ժամանակ ունենալով իր տրամադրության տակ կարողացավ լիարժեք վստահություն և մտերմություն առաջացնել մեթոդի նկատմամբ:
Անձնապես շնորհակալ եմ Վադիմից, որպես լավ մարդուց և որպես մասնագետից:
Իմ անհատական արդյունքներից շատ գոհ եմ: Բնականաբար շատ դժվար է նկարագրել, թե ինչպիսին են այդ արդյունքները և այլն և այլն, բայց կարող եմ ասել, որ ես ձեռք բ երեցի ավելին, քան նախատեսել էի, քան սպասում էի:

 Շնորհակալ եմ մարզիչից, հանձինս Վադիմ Բելկովի, կազմակերպող խմբից և անհատապես բոլոր մասնակիցներից, ովքեր իմ հետ նույն խմբում էին, քանի որ խորապես համոզված եմ, որի ձևավորմանը մասնակցում է խմբի յուրաքանչյուր մասնակիցը:
 Մեծ հետաքրքրությամբ և ավելի հետաքրքիր արդյունքների ակընկալիքներով կուզենամ մասնակցել ևս մեկ անգամ: Սպասում եմ հերթական հնարավորությանը:
Հաջողություն եմ մաղթում բոլորին, ովքեր ուզում են ոտք դնել այդ հրաշալի աշխարհը:

Комментариев нет:

Отправить комментарий