вторник, 21 января 2020 г.

Քոուչինգ
Քոուչինգը (անգլ.՝ coatching) խորհրդատվության և թրեյնինգի մեթոդ է, որի ընթացքում քոուչն օգնում է մարդկանց հասնել որոշակի կենսական կամ մասնագիտական նպատակի: Ի տարբերություն մենթորության՝ քոուչինգը կենտրոնացած է հստակ սահմանված նպատակների նվաճման վրա՝ ընդհանուր զարգացման փոխարեն:
Քոուչինգը խորհրդատվության և ուսուցման մեթոդ է, որն ուղղված է այցելուի հետ համատեղ լուծման որոնմանը: Քոուչինգն ապահովում է այցելուի կողմից նպատակների գիտակցման հարցում համակարգային հստակության ստեղծումը, այնպես որ այցելուն հասկանում է իր ընթացիկ նպատակը, դրա կապն այլ երկարաժամկետ նպատակների հետ և դրա նվաճման քայլերը: Այստեղ ներառվում են հոգեբանական խորհրդատվությունը, այցելուի մոտ որոշակի հմտությունների անհատական մարզումը:
Քոուչինգը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մարդուն գտնել հարցերի պատասխաններ, ավելի լավ հասկանալ սեփական անձը, սեփական ցանկությունները, ձգտումները, սահմանափակող համոզմունքներն ու վախերը, համարձակություն գտնել նայել դրանց աչքերին ու անհապաղ սկսել գործել՝ կառուցելով իր կյանքը հենց այնպիսին, ինչպիսին նա ցանկանում է: Քոուչինգը միանշանակ թերապևտիկ մոտեցում չէ: Այն ելնում է նրանից, որ յուրաքանչյուր մարդ ունակ է նվաճել այն նպատակները, որոնք դնում է իր առջև: Յուրաքանչյուրը պատասխանատու է սեփական նպատակների, ընտրության և դրանց նվաճման ուղիների մարմնացման համար: Քոուչինգի խնդիրն է օգնել մարդուն զարգանալ և ապահովել արժանավայել, վառ կյանք: Մարդն ընկալվում է որպես սեփական կյանքի արարիչ: Քոուչինգում հիմնական շեշտը դրվում է ոչ թե պատրաստի որոշումների առաջարկի վրա, այլ պատասխանների ինքնուրույն որոնման խթանման, բանականության, կատարվածի իմաստավորման սովորության զարգացման վրա:
Քոուչինգն անձնական և մասնագիտական զարգացման գործիք է, որի ձևավորումը սկսվել է 20-րդ դարի 70-ական թթ.: Քոուչինգի զարգացման վրա ազդեցություն են ունեցել բազմաթիվ բնագավառներ՝ ներառյալ մանկավարժությունը, հոգեբանությունը (այդ թվում՝ սպորտային, կլինիկական, սոցիալական և արդյունաբերական), լիդերության տեսությունները և այլն: 1990-ական թթ. Միջնամասում քոուչինգը զարգանում էր որպես առանձին ուսմունք, հայտնվեցին մասնագիտական ասոցիացիաներ, օրինակ՝ քոուչինգի ասոցիացիան, քոուչների միջազգային ֆեդերացիան, քոուչինգի և մենթորության եվրոպական խորհուրդը, որոնք մասնակցում էին ուսման ստանդարտների մշակման գործին: Սկզբում քոուչինգը զարգանում էր սպորտային հոգեբանության բնագավառում ուսումնասիրությունների շնորհիվ, քոուչինգի կայացման համար կարևոր էին սպորտային մարզիչ Թիմոտի Գոլվի աշխատանքները, որը ստեղծել էր իր սեփական հումանիստական սկզբունքը և քոուչինգի ամբողջական դպրոց, որն ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայի բազմաթիվ առաջատար քոուչների վրա: Գոլվիի «TheInner Gameof Tennis» գիրքը հաճախ անվանում են առաջին խոշորագույն հրատարակությունը, որտեղ սպորտային քոուչինգից շրջադարձ է կատարվում դեպի լայվ-քոուչինգին, որը զարգացրել են Վերներ Էրհարդը, Լորա Ուիտորտը և Թոմաս Լեոնհարդը: Բազմաթիվ քոուչինգային կազմակերպություններ ունեն վարքի ստանդարտներև «պատվի կոդեքսներ», որոնց պահպանումը նրանք անհրաժեշտ են համարում այցելուների հետաքրքրությունների պաշտպանության համար:
Մասնագիտական քոուչինգը զարգացող մասնագիտական հարաբերություններն են, որոնք օգնում են այցելուին հասնել որակապես նոր արդյունքների սեփական կյանքում և մասնագիտական կյանքում: Քոուչինգի գործընթացը թույլ է տալիս այցելուներին խորացնել սեփական գիտելիքները, լավացնել արդյունավետությունն ու բարձրացնել սեփական կյանք որակը:
Ըստ ձևաչափի քոուչինգը բաժանվում է՝ անհատական և խմբային քոուչինգ, անձնական քոուչինգ (life), բիզնես քոուչինգ: Քոուչինգի ուղղվածությունների շրջանում առանձնացնում են վարքաբանական քոուչինգը, կոգնիտիվ վարքաբանական քոուչինգը, ՆԼՊ քոուչինգը, տրանսպերսոնալ քոուչինգը, ինտեգրատիվ քոուչինգը, միջմշակութային քոուչինգը, հակասթրեսային քոուչինգը և այլն: Վերջին շրջանում, որպես առանձին ուղղվածություն, առանձնանում է համակարգային քոուչինգը:
Քոուչինգը կիրառվում է նաև սինտոնային մոտեցման մեջ, այն բավականին պրակտիկ է, հենվում է գիտական աշխարհայացքի վրա, կողմնորոշված է պրակտիկ, չափելի արդյունքներին:
Մասնագիտական ուսուցումն այս մեթոդի համաձայն իրականանում է թրեյնինգների և խորհրդատվությունների տեսքով, որոնք հիմնված են՝
1. հոգեթերապիայում հումանիստական մոտեցման վրա,
2. հուզական ինտելեկտի մասին Դենիել Գոուլմենի աշխատանքների վրա,
3. երկխոսության վարման սոկրատյան մեթոդների վրա,
4. առաջատար սպորտային մարզիչների մեթոդաբանական փորձերի վրա:
Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը;
«Աճ»ե՛նք միասին:

1 комментарий:

  1. Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..



    WHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
    Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com

    ОтветитьУдалить