вторник, 16 октября 2018 г.

Համակարգային համախմբումներ ըստ Բերտ Հելլինգերի




Վերջին ժամանակներում ավելի ու ավելի մեծ ճանաչվածություն է ձեռք բերում հոգեթերապիայի մի մեթոդ, որը կոչվում է Բ. Հելլինգերի համակարգային-ֆենոմենոլոգիական մոտեցում կամ, առավել պարզ, «համակարգային համախմբումների մեթոդ»: Ներկայումս համախմբումների մեթոդի միջոցով հաղթահարվում են կոնֆլիկտային իրադրություններն ընտանեկան հարաբերություններում, միջանձնային հարաբերություններում, կազմակերպություններում և ձեռնարկություններում, բացահայտվում են բազմաթիվ լուրջ հոգեկան և ֆիզիկական հիվանդությունների, տրավմաների, սուիցիդալ հակումների, դժբախտ պատահարների արմատները

Համախմբման հարցումներ կարող են լինել նաև ֆինանսական խնդիրները, դժվարություններն աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, փողերի հետ կապված, ղեկավարության հետ վատ հարաբերությունները, կրկնվող անհաջողությունները, անինքնավստահությունը, կյանքում անորոշությունն և նրա նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, մենակության զգացումը, նախկին զուգընկերոջը մոռանալու անկարողությունը, երկարատև հարաբերությունների պահպանման անկարողությունը, տագնապները, վախերը, սեփական կենսական նշանակության սահմանումը, երեխաների բացակայությունն ընտանիքում, ժառանգական հիվանդությունները և այլն: Հարցումը պետք է կրի էներգիա, արդյունքի հասնելու ցանկություն, և որքան ավելի հստակ է նպատակն ու մեծ է այդ ցանկությունը, այնքան ավելի հաջող և արդյունավետ կլինի նվաճումը:

Համախմբումը (համակարգային, ընտանեկան, ախտանշային, կազմակերպչական, կառուցվածքային և այլն) տեխնիկա է, որը թույլ է տալիս կապ հաստատել դիտարկվող համակարգի էներգոտեղեկատվական դաշտի հետ, հայտնաբերել համակարգում առկա շեղումներն և հնարավորինս աշխատել այդ շեղումների ծագման պատճառների հետ:

Այս մեթոդի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս աշխատել մարդկանց միանգամից մեծ քանակության հետ՝ իր ազդեցությունն ունենալով ոչ միայն այցելուի, որի հարցումը դիտարկվում է, այլ նաև բոլոր ներկաների և համախմբման մասնակիցների վրա: Թերապիան անցկացվում է 8-10 անձ պարունակող խմբերում: Մասնակիցների առավելագույն քանակն է 30-50 անձ: Խումբը նստում է՝ ձևավորելով շրջան: Աթոռներից մեկին նստում է թերապևտը, նրա աջ կողմի աթոռը մնում է ազատ: Այն այցելուի աթոռն է: Այցելուն նստում է աթոռին և նրա հետ թերապևտը վարում է կարճ զրույց, որն ուղղված է հարցման հստակեցմանը, ինչը թերապևտին թույլ է տալիս տեսնել, թե որտեղից կարող է ծագել խնդրահարույց իրադրությունը: Անհրաժեշտության դեպքում, հստակեցվում են այցելուի, նրա ծնողների և նախնիների կյանքից որոշակի մանրամասներ

 Այնուհետև այցելուին առաջարկվում է ներկաներից ընտրել իրեն փոխարինող անձի և իրեն վերաբերող անձանց փոխարինող մարդկանց, որոնց սահմանում է թերապևտը (օրինակ, այցելուի հորն և մորը փոխարինող անձանց): Նրանք տեղակայվում են էներեգետիկ դաշտում: Վերջինները սկսում են միմյանց նկատմամբ զգալ այն զգացումներն ու հույզերը, ինչը և իրական մարդիկ, որոնց նրանք փոխարինում են տվյալ պահին: Նրանք կարող են տեսնել մարդկանց կամ իրադարձություններ, որոնք վերաբերվում են այդ իրադրությանը, թերապևտը, հստակեցնելով որոշակի դետալներ այցելուի մոտ, համախմբման մեջավելացնում է այդ մարդկանց և իրադարձությունների փոխարինողներին, որոնք էլ իրենց հերթին սկսում են ապրել նրանց զգացմունքները, հույզերը և անգամ մտքերը
 Ընդորում, կարևոր չէ տվյալ մարդը, ում փոխարինում են, ողջէ, թե ոչ, քանի որ դաշտը տվյալ անձի օգնությամբ դրսևորում է այդ անձնավորության որակները, նրա պահանջմունքները և ցանկությունները և այլն: Համախմբումների ընթացքում կարող են արտահայտվել այնպիսի գաղտնիքներ, ինչպիսիք են կնոջ մոտ պտղի արհեստական ընդհատումների քանակը, արտամուսնական սիրային կապերի և արտամուսնական երեխաների քանակը, ընտանեկան գաղտնիքները և նմանատիպ այլ հարցեր



Թերապևտը, փոխարինող անձանց օգնությամբ, ուղղորդում է հարցումն այնտեղ, որտեղ ծագել է խնդրի պատճառն և պատճառն ակնհայտ է դառնում: Դրանից հետո թերապևտը, կիրառելով տարբեր տարբերակներ, փնտրում է լուծումը: Դրա հետ մեկտեղ նա փոխում է կերպարների տեղակայումը շրջանում, հարցնում է նրանց զգացումների մասին

Վերջնական պատկերը համարվում է լուծում այցելուի համար, երբ նա ինքը և բոլոր կերպարները զգում են իրական թեթևություն, ազատում ծանրությունից և անհանգստությունից: Այցելուի ներսում ամրապնդվում է ներքին առողջարար կերպարը՝ լուծումը: Որոշ ժամանակ անց այն սկսում է գործել կյանքում: Այցելուն զգում է, թե ինչպես է փոխվում իր կյանքը, փոխվում են մարդիկ և իրադարձությունները, տեղի են ունենում բացարձակապես նոր բաներ: Կյանքում փոփոխությունների սկզբունքը հետևյալն է՝ փոխվում ես ինքդ, փոխվում է քեզ շրջապատող կյանքը

Համախմբումները շատ պատկերավոր կերպով ցուցադրում են, թե ինչպես է այդսկզբունքն աշխատում: Ընդորում, կարևոր է ընդգծել, որ համախմբման արդյունքն ազդեցություն է ունենում ոչ միայն այցելուի, այլ նաև մնացած մասնակիցների վրա: Նման իրավիճակները համընկնում են և իրենց արդյունքներն են թողնում նաև փոխարինող անձանց և այն մասնակիցների մոտ, որոնք հետևում ե նհամախմբման ընթացքին: Հաճախ ներկաների մոտ դրական արդյունքը կարող է ավելի մեծ լինել, քան այցելուի մոտ:

Թերապևտները համախմբման մասնակիցներից պահանջում են գաղտնապահության կանոնի խիստ պահպանում: Որոշ այցելուներ չեն ցանկանում, որպեսզի իրենց խնդիրների մասին իմանան ուրիշները, քանի որ կարող են ունենալ իրենց պատճառները:

Համախմբումն
իսկապես մաքրման և բացասականից ազատագրման զարմանալի գործընթաց է: Այն անհատական գործընթաց է՝ կախված այցելուի ներկա հոգեվիճակից:


Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը, 2018 թ.:

1 комментарий:

  1. Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..



    WHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
    Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com

    ОтветитьУдалить