воскресенье, 16 сентября 2018 г.

7 վարժություն, ինչպես գտնել կյանքի գործը



 «Հոգեհարազատ աշխատանք ընտրիր ու ստիպված չես լինի աշխատել կյանքում ոչ մի օր» Կոնֆուցիուսի ասացվածքը դարձել է մեր ժամանակների նշանաբանը: Բայց ինչ անել, երբ անգամ գաղափար չունես, որ աշխատանքը կարող է սիրվածը դառնալ:  Բիզնես լրագրող Ռեբեկա ԲերնԿալլանդերն առաջարկում է մի քանի հասարակ վարժություններ, ստուգված հաջողակ մարդկանց կողմից, որոնք գտել են կյանքի գործը: Այս խնդրի հետ առնչվում են և երիտասարդ տղաները, որոնք նոր են ընտրում իրենց ճամփան, որոնց կարերան արգելակել է: Մեզ, հաճախ, դժվար է հասկանալ, որ աշխատանքն իրոք հաջողություն կբերեր:

Պարզել
դա հեշտ չէ, բայց կա մի քանի հնարք , որոնք կօգնեն դա անել:
  1. 3 հասարակ հարց տվեք ձեզ -Ո՞ր թեմայով կարող եմ հեշտությամբ 500 գիրք կարդալ ու չձանձրանալ: -Ինչո՞վ կզբաղվեի 5 տարի, աշխատավարձ չստանալով: -Ինչի՞ն կնվիրեի կյանքս, եթե միջոցների կարիք չունենաի: Գտնել պատասխանները հեշտ չէ, բայց այս տեղեկությունները կարող են կարևոր լինել:
  2. Հրաժարվեք համոզմունքից, որ կյանքի գործը պետք է փող բերի Գրող եւ լրագրող Հաներ Ս. Թոմփսոնը մի անգամ ասել է՝ «Ամենն ինչ ստիպում է սրտին արագ բաբախել, արդեն արժանի է ձեր ջանքերին»: Կա՞ն արդյոք բաներ, որոնց վրա հաճույքով ժամանակ ու ջանքեր կծախսեիք, եթե անգամ դրանք փող չեն բերում: Ոչ մի վախենալու բան չկա, որ դեռ գումար մեկ այլ վայրում աշխատեք: Կարեւորը՝ ժամանակ ունենաք սիրված գործում առաջընթաց ապահովելու համար:
  3.  Կողմնորոշվեք, ինչ եք ցանկանում անել Կազմեք այն մասնագիտությունների ու զբաղմունքների ցուցակը, որոնք ձեզ հոգեհարազատ չեն: հակադարձությունների վրա ավելի հեշտ կհասկանաք, ինչն է իրոք հոգեհարազատ: Գրեք այն մարդկանց անունները, ում նախանձում եք մասնագիտական առումով: Հարցրեք՝ ում մասնագիտությունը կամ կյանքի ոճն են ձեզ մոտ նախանձի տենդ առաջացնում: Որ ոլորտում կուզենայիք փորձել ձեզ, բայց դեռ չեք համարձակվում:
  4. Գտեք այն ոլորտները որոնցում բավականին հաջողակ եք Եթե նույնիսկ չունեք բացառիկ ունակություններ որևէ բնագավառում, հավանաբար, ունեք մի շարք հմտություններ տարբեր ոլորտներում: Նրանց միախառնումից կարող է ծնվել հենց ձեր կոչումը: Օրինակ, կառավարման ֆակուլտետի շրջանավարտը, ծրագրավորման ու վաճառքի բնագավառներում ունակություններով տեղին կլինի IT ընկերության տնօրենի պաշտոնում: Հաջողությունը չի կանխորոշվում միայն տաղանդով և ունակություններով: Հաջողակ մարդիկ աշխարհին ներկայացնում են ունակությունների խումբ: Հենց բացառիկ համատեղումը նրանց դարձնում է բացառիկ:
  5. Պայծառամտություն մի սպասեք Ամեն օր 20 րոպե մտածեք այն բաների մասին, որոնք վերջերս հետաքրքրել են Ձեզ և նոր հնարավորությունների, որ հայտնվել են տեսադաշտում: Հետաքրքրվեք մոտիկներից ու հարազատներից, որ ոլորտում կարող էիք կայանալ: Բայց նրանց կարծիքը շատ մոտ մի ընդունեք: Ոչ ոք չգիտի ձեզ ավելի լավ, քան դուք ինքներդ: Խոսեք շրջապատող մարդկանց հետ իրենց զբաղմունքների ու մասնագիտական գիտելիքների մասին: Օգնություն առաջարկեք կամ խնդրեք վարպետության դասի մասին: Փորձառության ենթարկեք նոր գիտելիքները՝ նոր սպորտաձեւ, օտար լեզվի ուսումնասիրություն, արհեստը:
  6. Հիշեք, ինչ եք սիրել անել, երբ փոքր էիք Սիրում էիք արդյոք նկարել կամ պատմվածքներ գրել: Թե սիրում էիք խեցեգործությամբ զբաղվել:Տիկնիկներին հագուստներ եք կարել, թե նորոգել եք տարբեր բաներ: Եթե մանկական զբաղմունքին հավատարիմ եք մնացել և հասում տարիքում, մտածեք, թե ինչպես զբաղմունքը կարող է վերաճել կյանքի գործի: Հարցը կարող եք այլ տեսանկյունից դիտարկել՝ պատկերացրեք որ ծերության տարիքի եք հասել: Ինչով կզբաղվեիք 20-30 տարեկանից հետո:
  7. Վիզուալիզացիան փորձառության ենթարկեք Պատկերացրեք, որ վ զարթնել եք, ցատկել մահճակալից ու հագնվել: Անհամբեր ուզում եք գործի անցնել:Պատուհանի հետեւում արևը շողում է, դուք հատում եք ննջարանի շեմը: Ավարտեք տեսարանը՝ ու՞ր եք գնում: Ի՞նչ տեսք ունի աշխատասենյակը: Ինչո՞վ եք զբաղվելու այսօր:
Նյութը թարգմանել է ռուսերենից Անահիտ Խաչատրյանը




Комментариев нет:

Отправить комментарий