суббота, 8 сентября 2018 г.

Ձայնի «մոգությունը» որպես խնդիրների հաղթահարման այլընտրանքային միջոց



Շուրջ երկու տարի է, ինչ «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է բացառիկ և ինովացիոն թերապիայի մեթոդ՝ ձայնային թերապիա Տիբեթյան գավաթների միջոցով, որը լայն տարածում և կիրառում է գտել արտասահմանում իր արդյունավետության շնորհիվ, և այժմ մեր հասարակությունը հնարավորություն ունի ծանոթանալ այս մեթոդին Հայաստանում:

Այս տարվա մարտին ավարտեցին իրենց աշխատանքը «Ձայնային թերապիան տիբեթյան գավաթների միջոցով» հերթական երկու թերապևտիկ խմբերը: Եվ այս անգամ աշխատանքի մեջ ընգրկվեցին նաև երեխաներ և տարեցներ: Ներկաների մեծամասնությունն առաջին անգամ էր մասնակցում հոգեբանական խմբի աշխատանքին: Մանկավարժ-մասնակիցները նշեցին, որ աշխատանքային ոլորտում շատ էներգիա են տալիս իրենց սաներին, իսկ խմբի շրջանակներում նրանք հրաշալի հնարավորություն ստացան կոմպենսացնելու այդ պակասը: Տարեցների խմբի մասնակիցների մոտ արդեն IV հանդիպումից հետո նկատվել է քնի լավացում, ճնշման տատանումների կայունացում, հուզական ֆոնի, լսելու և ընկալելու ունակության բարելավում:

Ինչպես նշեց «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն, հոգեբան-հոգեթերապևտ ԱրմինեԱվագյանը, մեթոդն արդյունավետ է թե մեծահասակների, թե երեխաների պարագայում և նպաստում է սթրեսի և տագնապային վիճակների հաղթահարմանը, ուղեղի կիսագնդերի հարմոնիզացմանը, ստեղծագործական ռեսուրսների բացահայտմանը, օրգանիզմի էներգետիկ ակտիվացմանը և պաշտպանական մեխանիզմների ուժեղացմանը, առավելագույն հավասարակշիռ և հարմոնիկ վիճակի ապահովմանը՝ նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային համակարգերում, ինչպես նաև այն օգտակար է գիշերամիզություն ունեցող երեխաների համար:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նման մեթոդների ներկայացմանը մեր հայ հասարակությանը և հուսով ենք, որ համաշխարհային միտումները՝ հատկապես հոգեբանության ոլորտում, ավելի հասանելի և հասկանալի կդառնան մեր հասարակության համար նման միջոցառումների շնորհիվ», - նշեց Արմինե Ավագյանը:

Այս հետաքրքիր մեթոդի բոլոր մանրամասներով կիսվեց «Ձայնային թերապիան տիբեթյան գավաթների միջոցով» խմբի վարող Տաթևիկ Մամյանը, ով՝ լինելով հոգեբան, հոգեթերապևտ, այն կիրառում է նաև հոգեբանական թերապևտիկ աշխատանքին զուգահեռ: Նրա խոսքով, տիբեթյան երգող զանգերը գործիքներ են, որոնք պատրաստված են մետաղից ձեռքով և ունեն յուրահատուկ ձև, ինչն էլ նրանց թույլ է տալիս իրենց մաս կազմող կաշվե կամ փայտե փայտիկներով տատանվող ալիքային ձայն վերարտադրել։ Նրանց վերարտադրած ձայնն ունկնդրին թույլ է տալիս հասնել խորը ռելաքսացիոն, մեդիտացիոն վիճակիև, այսպես, բնական միջոցով յուրահատուկ կապ ստեղծել սեփական ներքին աշխարհի հետ։


«Ապացուցված է, որ զանգերը վերարտադրում են այնպիսի ալիքներ, տատնումներ, որոնք համապատասխանում են ալֆա և թետա ալիքներին, որոնք առաջանում են մեր ուղեղում խոր ռելաքսացիայի և մեդիտացիայի ժամանակ», - նշեց մասնագետը։
Նա հավելեց, որ այսօր առավել արդիական են դարձելայն բոլոր կոմպլեմենտար թերապիաները, մեթոդները, բժշկման ձևերը, որոնք առավել մոտ են մարդ-բնություն կապին, այդ թվում՝ ձայնային թերապիան։

Ըստ Տ. Մամյանի, այժմ շատ ավելի լայն կիրառում են ստացել հին անտիկ ավանդույթները, ինչպիսինն են նաև տիբեթյան գավաթները: Նրա խոսքով, մարմինը մարդուն ազդանշան է ուղարկում բազմատեսակ հիվանդությունների, խանգարումների, սիմպտոմներիմիջոցով, ինչն էլ խոսում է անձի կյանքի ճգնաժամերի, բացթողումների, վախերի, չգիտակցված, ճնշված հույզերի,ներքին կոնֆլիկտների և այլ խնդիրների մասին

«Ի վերջո, հիվանդությունը դա վիճակ է, որը հուշում է անձին, որ նա գիտակցական մակարդակում, կորցրել է իր ներդաշնակությունը։ Ձայների միջոցով հարմոնիզացիան ապահովում է ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների, խանգարումների հետևանքով առաջացած վիաճակներից ազատումը»,-պարզաբանեց ձայնային թերապևտը։


Տ. Մամյանը հավելեց, որ կան հետազոտություններ և փաստարկներ, թե ինչպես է մեդիտացիան խթանում իմունային համակարգի ուժեղացմանը՝ նույնիսկ քաղցկեղի դեպքում, դեպրեսիվ վիճակների հաղթահարումն և բջիջների ծերացման դանդաղեցումը:
Երեխաների հետ աշխատանքում այն արդյունավետ է՝ ուշադրության, հիշողության, մտածողության և կենտրոնացման հմտությունների զարգացման աշխատանքների համար: Մեթոդն օգտակար է հիպերակտիվ և քնի խանգարումներ ունեցողերեխաների հետ թերապիայում:

«Անձամբ մասնակցել եմ ձայնային թերապիայի խմբերի, զգացել դրա ազդեցությունը, ապա՝ վերապատրաստվել եմ Արգենտինայում ձայնային թերապիայի կենտրոնում ու այժմ փոխանցում եմ իմ փորձը մարդկանց Հայաստանում։ Սա ճկուն մեթոդէ, որը ես կիրառում եմ իմ հոգեբանական գիտելիքներին և հոգեթերապևտիկ մեթոդներին զուգահեռ», - ասաց Տ. Մամյանը։

Մասնագետը պարզաբանեց, որ թերապևտիկ ուսումնավարժանքը կարելի է անցկացնել շաբաթական 1-2 անգամ, 1-2 ժամ տևողությամբ անսահմանափակ ժամկետով, և, պարբերաբար մասնակցելու դեպքում, այն դարձնել առօրյայի առողջարար մի մաս:

Комментариев нет:

Отправить комментарий