Գեշտալտ-թերապիան էքզիստենցիալ և
փորձարարական մոտեցում է հոգեթերապիայի և խորհրդատվության
մեջ, որն իր առաջ նպատակներ է դնում ընդլայնել մարդու գիտակցականությունն և դրա միջոցով հասնել մեծ ներքին ամբողջականության, կյանքի լիարժեքության և
իմաստավորվածության, լավացնել կապն արտաքին աշխարհի հետ ամբողջությամբ և շրջապատող մարդկանց հետ:
Գեշտալտ նշանակում է կերպար, գծագիր, ձև: Հոգեբանության մեջ գեշտալտի տակ հասկանում են մասերի հատուկ կազմավորում, որը կազմում է որոշակի ամբողջություն:
Գեշտալտ հոգեբանությունն ազդել է օրգանիզմի՝ որպես մեկ, առանձին մասերի չբաժանվող ամբողջության մասին պատկերացման վրա: Գեշտալտ հոգեբան Կուրտ Լևինը մշակեց հոգեբանական դաշտի տեսությունը: Դրա էությունը կայանում է
նրանում, որ վարքը սահմանվում է մարդու կենսական տարածության ամբողջական ուրվագծով, օրգանիզմի պահանջմունքների և
արտաքին միջավայրի օբյեկտների միջև հավասարակշռությամբ:
Հոգեթերապիայի պրակտիկայում գեշտալտ հոգեբանության տեսական բացահայտումներ կիրառեց Ֆրիտց Պերլզը 20-րդ դարի 40-ական թթ.:
Մարդն իրենից ներկայացնում է
ամբողջական սոցիոկենսահոգեբանական էակ: Նրա՝ ցանկացած բաժանումը մասերի, օրինակ՝ հոգեկանն ու մարմինը, համարվում է արհեստական: Մարդն ու նրան շրջապատող միջավայրն իրենցից ներկայացնում են միասնական գեշտալտ, կառուցվածքային ամբողջություն, որն անվանում են դաշտ:
Գեշտալտ-թերապիայի հիմնական հասկացությունը կոնտակտն է: Օրգանիզմը չի կարող գոյատևել անօդ տարածության մեջ, ինչպես նաև ջրից, բույսերից ու կենդանի էակներից զուրկ տարածության մեջ: Մարդկային էակը չի կարող զարգանալ այլ մարդկանցից զուրկ միջավայրում: Բոլոր հիմնական պահանջմունքները
կարող են բավարարվել միայն շրջապատող միջավայրի հետ կոնտակտի միջոցով: Վայրը, որում օրգանիզմը հանդիպում է շրջապատող միջավայրի հետ, գեշտալտ-թերապիայում անվանում են կոնտակտի սահման:
Գիտակցվածությունը տեղեկացվածությունն է
այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում և
դրան շրջապատող միջավայրում: Այն ներառում է ինչպես արտաքին աշխարհի ազդակների, այնպես էլ ներքին օրգանիզմային գործընթացների՝ զգայությունների, հույզերի, ինչպես նաև մտավոր գործունեության՝ գաղափարների, կերպարների, հիշողությունների ընկալման ապրումը: Գեշտալտ-թերապիայի պրակտիկայի հիմնական նպատակը գիտակցվածության
ընդլայնումն է: Գեշտալտ-թերապիան ելնում է
նրանից, որ եթե մարդիկ հասնում են ներքին և արտաքին իրականությունների պարզ գիտակցման, ապա նրանք կարող են ինքնուրույն լուծել սեփական բոլոր խնդիրները: Այդ պատճառով թերապիան նպատակ չի դնում փոխել վարքը, վարքը փոխվում է ինքնաբերաբար՝ գիտակցվածության աճին համընթաց:
Այստեղ և հիմա. սկզբունք, որ նշանակում է,
որ օրգանիզմի համար արդիականը միշտ տեղի է
ունենում ներկայում, լինեն դրանք ընկալումներ, զգացմունքներ, գործողություններ, մտքեր, պատկերացումներ անցյալի կամ ապագայի մասին, դրանք բոլորը գտնվում են ներկա պահում:
Գեշտալտ-թերապիան համարվում էր համապարփակ հոգեբանական մեթոդ, որը կիրառելի է մարդկային խնդիրների լայն շրջանում: Նշենք ժամանակակի ցգեշտալտ-թերապիայի կիրառության որոշ բնագավառներ.
- կլինիկական հոգեթերապիա
- ընտանեկան թերապիա
- թրեյնինգներ այն մարդկանց համար, որոնք ձգտում են անձնային աճի և հաղորդակցության լավացման,
- թրեյնինգներ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչների համար
- գեշտալտ-մանկավարժություն
- կազմակերպությունների խորհրդատվություն:
Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը, 2015
թ.
Комментариев нет:
Отправить комментарий