Հոլոտրոպ շնչառությունը (հուն.՝ holos-ամբողջ և trepein-ուղղությամբ շարժվել) շնչառությունն է, որը տանում է ամբողջության:
Հոգեթերապիայի, ինքնաճանաչման և
անձնային աճի բոլոր պրակտիկաներից հոլոտրոպ շնչառությունը, թերևս, գիտակցության անսովոր վիճակների բուժիչ և
ճանաչողական հնարավորությունների մեջ ընկղման ամենատարածված մեթոդն է:
Տվյալ մեթոդիկայի հեղինակներն են համարվում տրանսպերսոնալ հոգեբանության հիմնադիրներից մեկը՝ Ստանիսլավ Գրոֆն ու նրա կինը՝ Քրիստինան, որոնք սահմանեցին հոլոտրոպ շնչառության նպատակը որպես <<հոգեկան ապաքինում, որը, որպես կանոն, կատարվում է հուզական և
ֆիզիկական լարվածությունների և
արտամղված հիշողությունների ազատագրման (ինտենսիվ շնչառության և
տրամադրող երաժշտության) և
գիտակցության հետ վերամիավորման միջոցով>>:
Հոլոտրոպ շնչառության սեանսի հիմնական տարրերն են համարվում առավել խորը և առավել արագ կապակցված շնչառությունը, խթանող երաժշտությունը և
ինքնաբուխ ներգրավվածությունն երևան եկած փորձի հոսքի մեջ՝ անհատակն օգնականի (սիտտերի) մասնակցությամբ, որը պետք է
աջակցի շնչառական սեսսիայի առավել արդյունավետ ընթացքին: Հոլոտրոպ շնչառության սեսսիայի մասնակիցները կարող են բացահայտել և
ապրել խորը տրավմաներ, կոնֆլիկտներ և կենսական իրադրություններ, որոնք դարձել են հիվանդության պատճառ, և ազատվել դրանցից:
Հոլոտրոպ շնչառության մեթոդը հատկապես արդյունավետ է սթրեսների, նևրոզների, վնասակար սովորությունների և կախվածությունների, հոգեմարմնական և հուզական խանգարումների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև որպես վերականգնողական և հոգեպրոֆիլակտիկ մեթոդ: Կիրառվում է կրեատիվ և ոչ ստանդարտ որոշումների որոնման, ստեղծագործական հաջողությունների նվաճման համար:
Հոլոտրոպ շնչառության մեթոդը հատկապես արդյունավետ է սթրեսների, նևրոզների, վնասակար սովորությունների և կախվածությունների, հոգեմարմնական և հուզական խանգարումների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև որպես վերականգնողական և հոգեպրոֆիլակտիկ մեթոդ: Կիրառվում է կրեատիվ և ոչ ստանդարտ որոշումների որոնման, ստեղծագործական հաջողությունների նվաճման համար:
Ինքը՝ հոլոտրոպ շնչառության սեսսիան անմիջականորեն բաղկացած է մի քանի մասերից.
- հրահանգներ, տրամադրումներ և նախապատրաստություններ ռելաքսացիոն (թուլացնող) տեխնիկաներով,
- հենց հոլոտրոպ շնչառությունը,
- փորձի ինտեգրացիա(նկարչություն և արտասանություն խմբում կամ հրահանգչի հետ):
Հոլոտրոպ շնչառության սեսսիայի մասնակիցները կարող են տեսնել հուզականորեն լիցքավորված տեսողական պատկերներ, զգալ էներգիա, որը անցնում է նրանց մարմնով, ձեռք բերել ինտուիտիվ մտածողություն և պարզություն մտցնել իրենց կյանքի որոշակի դժվար լուծելի խնդիրների մեջ: Հաճախ մասնակիցները պատմում են, որ լիցքաթափել են կուտակված լարվածությունը, հույզերը, որոնք կապված են հին տրավմայի հետ, որ մեծացել է
նրանց վստահությունը իրենց անձի և մարմնի նկատմամբ, և
որ նրանք զգում են, որ հասկացում են ձեռք բերել և
այժմ կարող են հաղթահարել վարքի հին նմուշները, որոնց գործունեությունը
կրում էր անցանկալի արդյունք:
Ամենակարևոր արդյունքը գիտակցության հսկայական ազատագրումն է
ներքին զսպանակներից, արգելքներից, չգիտակցված վախերից, տարբեր հոգեկան լարվածություններից: Դուք ձեր անգիտակցականից ստանում թույլտվություն եք ստանում ամենահամարձակ քայլերի դիմել ինքնաիրացման, ստեղծագործական ինքնարտահայտման և
ինքնադրսևորման մեջ:
Կարճատև արդյունքներն առողջ մարդկանց համար, որպես կանոն, դրական են՝ առույգություն, լավ տրամադրություն:
Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը, 2015 թ.
Комментариев нет:
Отправить комментарий