среда, 5 сентября 2018 г.

10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում



Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել:

Մեր հասարակության մեջ առկա հաջողակ մարդիկ հաճախ վատ համբավ են ունենում, հատկապես՝ հասարակության չքավոր խավի շրջանում: Նրանք մտածում են, որ հարուստ մարդիկ աղքատների հաշվին շռայլ կյանք են վարում: Որոշակի ճշմարտություն կա դրանում, սակայն մարդիկ չեն տեսում, որ փողերի ետևում կան մի շարք բաներ՝ ձգտում, ծանր ու երկարատև աշխատանք, սխալներ, բարգավաճում:

Այժմ ներկայացնենք հարստության ճանապարհին հաջողակների մտածելակերպն ու գործելակերպը, ինչը նրանց հաջողության գրավականն է:

1.
Նրանք իրենց շրջապատում են դրական մարդկանցով և ժամանակ չեն ծախսում այն մարդկանց վրա, ովքեր իրենց բացասական էներգիա և միտք են հաղորդում:
2.
Նրանք զոհաբերում են. վարում են հին և էժան մեքենաներ, քչացնում են ծախսերը, երբ դեռ սկսնակ են:
3.
Նրանք դժգոհությունների վրա ժամանակ չեն ծախսում, իսկ եթե որևէ վատ բան է պատահում, փոխում են ուղղությունը, դասեր են քաղում և առաջ են անցնում:
4.
Նրանք առաջին հերթին՝ վճարում են պարտքերը և տնտեսում դրամը, քանի որ պարտք լինելով՝ ստիպված են լինում հանդուրժել անցանկալի աշխատանքը:
5.
Նրանք իրենց դժբախտությունների մեջ կառավարությանը կամ տնտեսական իրավիճակին չեն մեղադրում, այլ՝ պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար:
6.
Նրանք կենտրոնացած են երկարատև ֆինանսական նպատակների վրա, որը հնարավորություն կտա կայուն եկամուտ ապահովել:
7.
Նրանք չեն կարծում, որ ամեն ինչ գիտեն, նրանց 88 %-ը կարդում է և հավատում, որ սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում:
8.
Նրանք առաջարկում են ծառայություններ կամ իրեր, որոնք արժեք ունեն, այլ ոչ թե ուղղակի վերավաճառում են ուրիշների արտադրանքը:
9.
Նրանք ավելին են անում, քան ուղղակի հայտնվել իրենց գրասենյակում, կատարել իրենց աշխատանքը: Եթե անգամ նրանք վարձու աշխատողներ են, կարիերայի սանդուղքով բարձրանալու ելքեր են փնտրում:
10.
Նրանք հիացած են որևէ բան ստեղծելու գործընթացով, ինչը նրանց եկամուտ է բերում:


Комментариев нет:

Отправить комментарий