суббота, 8 сентября 2018 г.

Նկարի միջոցով արտ-թերապիայի առեղծվածը



Ավարտվեց արտ-թերապիային նվիրված մեկամսյակն «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում: Անցած դարի կեսերին ի հայտ եկած հոգեբանական աջակցման այս ուղղությունը թերևս հասցրել է գրավել իր ուրույն տեղը համաշխարհային հոգեբանական ոլորտում և օրեցօր ավելի ու ավելի է տարածվում թե ամբողջ աշխարհում, և թե Հայաստանում: Արտ-թերապիայի հիմնական նպատակն անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաարտահայտման և ինքնաճանաչման կարողության զարգացման միջոցով

Մեթոդի շարժիչ ուժն արվեստն է, որն օգնում է մարդուն կենտրոնացնել ուշադրությունն իր զգացողությունների և զգացմունքների վրա, զարգացնել գեղարվեստական կարողություններն ու բարձրացնել ինքնագնահատականը: Ինչպես նշում են «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի մասնագետ արտ-թերպևտները, մեթոդն աշխատում է անմիջապես անգիտակցականի հետ՝ այն պրոեկտիվ է: Դա նշանակում է, որ այն ինչ պատկերում է մարդը նկարի միջոցով, արտացոլում է իր հոգեկան աշխարհը, ինչը թույլ է տալիս, փոխոխություն անելով թղթին պատկերված նկարի մեջ՝ ստանալ դրական փոփոխություններ մարդու ներաշխարհում:

 «Արտ-թերապիան անփոխարինելի է երեխաների հետ աշխատանքում, քանի որ մանուկները դեռ հասու չեն լիարժեք արտահայտել իրենց մտքերն և զգացմունքները խոսքի միջոցով: Մեթոդը հնարավորություն է տալիս անձին ինքնաարտահայտվել նկարի միջոցով, խթանում անձի ստեղծագործական մտքի զարգացումը», - նշեց կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Արմինե Ավագյանը:

Բացի այդ, երեխաները նախընտրում են արտահայտվել խաղերի, նկարչության, հեքիաթների և ձեռագործ աշխատանքների ընթացքում: Այս գործընթացների ժամանակ բացահայտվում և շտկվում են նրանց խնդիրնեն բազմապիսի տեխնիկաներով հարուստ արտ-թերապիայի միջոցով: Մեթոդը պակաս արդյունավետ չէ նաև մեծահասակների հետ հոգեշտկողական, թերապևտիկ աշխատանքի մեջ, քանի որ այն հիանալի գործիք է հանդիսանում ներ- և միջանձնային կոնֆլիկտների, ճգնաժամային վիճակների, էկզիստենցիալ և տարիքային ճգնաժամերի, տրավմաների, կորուստների, սթրեսային, նյարդային և հոգեմարմնական խանգարումների, կրեատիվության և անձի ամբողջականության զարգացմանն ուղված աշխատանքների համար: Մեթոդն շատ արդյունավետ է հոգեսոմատիկ խնդիրների, վախերի և կպչուն մտքերի հաղթահարման համար:




 «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը, հետամուտ լինելով իր հիմնական նպատակին, այն է՝ ստեղծել մարդկանց հոգևոր և անձնային զարգացման համար նպաստավոր պայմաններ, այս տարի աշնանն առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց արտ-թերապևտիկ մեթոդի ներկայացմանը հայ հասարակությանը: Այսպես՝ մեթոդին նվիրված մեկամսյակի ընթացքում կազմակերպվեց չորսօրյա թերապևտիկ խմբային աշխատանք, մեթոդն ուսուցանող թրեյնինգ մասնգետ-հոգեբանների համար, և ճանաչողական բնույթի երկու անվճար պրակտիկ-շնորհանդես նվիրված մեթոդի ներկայացմանը հասարակության լայն շրջանակներին

Այս միջոցառումների մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել կենտրոնին և նշել, որ հանդիպումների շարքն իրենց համար օգտակար էր, քանի որ այն հնարավորություն ընձեռեց թերապևտիկ խմբի մասնակիցներին զարգացնել հաղորդակցման, ինքնաարտահայտման, ինքնաճանաչողական հմտությունները, ինչպես նաև՝ կիսվել միմյանց հետ սեփական փորձով և ձեռք բերել նոր հաճելի ծանոթներ: Մասնակիցները նաև նշեցին, որ հանդիպումներին մասնակցելն ոչ միայն հետաքրքիր էր և հաճելի, այլև՝ արդյունավետ, քանի որ այն թույլ տվեց ամբողջովին հաղթահարել սեփական վախերը

Ներկայացում-հանդիպումներն ևս միայն դրական արձագանքների արժանացան: Նաև մասնագիտական ուսուցողական խմբի մասնակիցները նշեցին ստացած գիտելիքների կարևորությունն և կիրառելիությունն իրենց աշխատանքային պրակտիկայի համար, շնորհակալություն հայտնելով բարձր որակի դասընթաց կազզմակերպելու համար: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը պատրաստվում է շարունակել նման և այլ հետաքրքիր և կարևոր միջոցառումների և ծրագրերի շարքը:

Հրատատարկվել է yerevaklur.am կայքում, 13.12.2015 թ. 

1 комментарий:

  1. Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..



    WHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
    Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com

    ОтветитьУдалить