среда, 5 сентября 2018 г.



Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ…մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար շատ հանդիսատես էր հավաքվել ..
Մրցույթը սկսվեց…հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի, հաջողության կհասնի…
-
Շատ դժվար կլինի:
-
Նրանք երբեք չեն բարձրանա:
-
Հիմարություն է նրանց արածը….բացականչում էր հանդիսատեսը:
Շատ բարձր էր աշտարակը,փոքրիկ գորտերը ընկնում էին իրար հետևից… ու միայն մի գորտի հաջողվեց բարձրանալ աշտարակի գագաթ…
-
Հարցրին հաղթողին, թե ինչպես հաջողվեց նրան նվաճել այդ անհասանելի թվացող բարձրությունը…պարզվեց, որ հաղթող գորտը խուլ է եղել ու չի լսել հանդիսատեսի բացականչությունները:

Комментариев нет:

Отправить комментарий