Պարզաբանում է ՝ «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի՝ «Հոգեբանական տրավմաներ» թրեյնինգի վարող հոգեբան, միաջազգային ստանդարտներով վերապատրաստված քոուչ և ՆԼԾ (NLP)-պրակտիկ մասնագետ Աննա Գալստյանը: Տրավման խորը հուզական ապրում է, որը պատահում է մարդու համար անսպասելի ու ցավալի դեպքի կամ տեղեկության արդյունքում: Մարդը պատրաստ չի լինում դիմակայել, փոխել, ազդել իրավիճակի վրա և, կարելի է ասել, անզորությունից ենթարկվում է
տրավմայի: Հոգեբանական տրավման կարող է առաջանալ ֆիզիկական տրավմայի, ավտովթարի, մարդու համար նշանակալից փոխհարաբերությունների փլուզման, խորը հիասթափության, մարդու կյանքին վտանգ սպառնող իրավիճակի, հիվանդության, մահվան, տարերային աղետների, պատերազմների, ֆիզիկական և հոգեբանական բռնության, անգամ, երեխաների դեպքում, անտարբերության հետևանքով:
Մինչև 21-րդ դարը գիտնականները կարծում էին, որ հոգեբանական տրավման ապագա սերնդի վրա չի ազդում: Շվեցարացի գիտնականների հետազոտությունները ապացուցեցին, որ ինքնասպանության ենթարկվածների մեծ մասի ծնողները հոգեբանական տրավմայի են ենթակվել և
մեծ ցնցում են ապրել: Կատարվում է գենետիկ փոփոխություն՝ երեխաները դառնում են դաժան ծնողներ իրենց երեխաների համար:
Եթե վերքն ամոքված չե, գիտակված չե, չի ընդունվում այն փոխանցվում է
սերնդե սերունդ: Տրավմայի ենթարկված մարդիկ ունակ չեն տալ երեխային հոգեբանական բարենպաստ վերաբերմունք: Նրանք փոխանցում են իրեն իրենց վախերը, տագնապները, ցավն և արդյունքում ևս մեկ սերունդ է մեծանում տրավմատիկ հոգեբանությամբ: Դա կարող է շարունակվել սերնդե սերունդ այնքան ժամանակ մինչև գիտակցվի և հոգեբանական փոփոխության ենթարկվի:
Խնդիրը դառնում է խնդիր, երբ այն այդպես է ընկալվում: Միևնույն իրադարձությունը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է
թողնում: Կախված է մարդու աշխարհընկալումից, սթրեսակայունությունից, հարմարվողական մեխանիզմներից, հոգեկանի ճկունությունից, դիպվածի կարևորությունից, ինտենսիվությունից և այլն: Հոգեբանական տրավման կարող է
լինել գիտակցված, ակնառու և չգիտակցված, արտամղված: Այն գիտակցված է,
եթե մարդու հետ կատարվում է դեպք կամ ականատես է լինում դեպքի և դրանից հետո նկատվում են ստորև բերված ախտանիշները:
Ֆիզիկական նշաններ .Սննդի ընդունումը, քունը նորմայից շատ է
կամ քիչ, մարդը զգում է ֆիզիկանան թուլություն, ի
հայտ են գալիս հիվանդություներ, երեխաների մոտ գիշերամիզություն, ֆիզիկական տագնապ /վեր են թռնում/ և
այլն:
Հոգեբանական նշաններ. Դեպրեսիվ վիճակ, տագնապայնություն, վախ, նյարդայնություն, շուտ բռնկվողություն, բարկություն, ագրեսիա, հուզական բթացում, հիշողության կորուստ, դժվարությամբ է որոշում ընդունում, ուշադրության կենտրոնացումը թույլ է և
այլն: Մեծ տրավմաների դեպքում՝ կպչուն մտքեր, գիշերային մղձավանջներ, նմանատիպ իրավիճակից խուսափում, մեղավորության զգացում, ընդհանուր անհանգստություն,
անքնություն, ժամանակի ընկալման խախտում, հաճախակի լացեր, մարդկանցից մեկուսացում, թշնամական վերաբերմունք և
կոնֆլիկտներ շրջապատող մարդկանց հետ, մշտական վտանգի զգացում և այլն:
Տրավման անցնում է որոշակի փուլերով և ամեն փուլում համապատասխան օգնություն է պետք:
1. Հերքման, շոկի փուլ. Մարդը միանգամից չի հասկանում կամ գիտակցում ինչ է իր հետ կատարվում: Ուժեղ ցնցման դեպքում անգամ մոռանում կամ հերքում է եղելությունը: Այս փուլում հարկավոր է
մարդուն օգնել գիտակցել իրավիճակը, պետք չէ հերքել, ստել, ոչ էլ ավելի ծանրացնել: Հարկավոր է ներկայացնել իրականությունը, ինչպես որ կա, բայց մեղմ գույներով:
2. Ագրեսիայի, բարկության փուլ. Մարդը սկսում է
չարանալ և բողոքել իր բախտից, մարդկանցից, ման գալ մեղավորներ, եթե չի կարողանում բարկությունը թափել ուրիշների վրա, իր վրա է թափում, աուտոագրեսիայի է
դիմում, ինքն իրեն է
մեղադրում: Այս փուլում հարկավոր է զգույշ լինել, որ մարդը աֆեկտիվ, չգիտակցված քայլեր չանի և վնասի իրեն կամ ուրիշներին, հարկավոր է օգնել հաշտվել իրավիճակի հետ:
3. Պատրանքի փուլ. այս ժամանակ մարդն օգնություն և աջակցություն է ման գալիս Աստծո, ծնողների, դատարանի, էքստրասենսների, կախարդների ում մոտ ասես միայն թե վերականգնվի նախկին վիճակը, վերացվեն պատճառները, մեղմանա ցավը, բուժվի հիվանդը, կենդանանա մարդը, վերականգնվեն նախկին փոխհարաբերություններն և այլն: Տալիս է խոստումներ, սպասում է հրաշքների: Այս փուլում հարկավոր է օգնել մարդուն հասկանալ իրականությունն և ռացիոնալ մտածել:
4. Վշտի փուլ. Երբ մարդ ամբողջովին գիտակցում է իրավիճակի անդառնալիությունը: Հրաժեշտ է տալիս անցյալին, դադարում հավատալ հրաշքների: Ողբում է եղելությունը: Այս փուլում հարկավոր է
օգնել մարդուն ընդունել իրականությունը, ամբողջովին վերապրել ցավը, լուծման ուղիներ որոնել, ապրելու իմաստ գտնել:
5. Ընդունման և հաշտման փուլ. Մարդն իրավիճակը վերագնահատում է, կյանքը շարունակելու նոր քայլեր է ձեռնարկում, ելքեր է ման գալիս: Վերջապես հանգստանում է
և թեթևանում: Հարկավոր է օգնել նոր նպատակներ դնել և
հաղթահարել: Անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց ագրեսիվ վարքը դատելուց առաջ հարկավոր է մի պարզ ճշմարտություն իմանալ, ոչ մի մարդ ուրիշին ցավ չի պատճառի, եթե ինքը մեծ ցավ չունի իր մեջ: Ուղղակի հարկավոր է
հարցնել. «ի՞նչն է ստիպում քեզ վատ վարվել ուրիշների հետ: Ինչու՞ ես դու քեզ այդպես պահում»: Տեղեկացրեք նրա արարքի հետևանքով առաջացած Ձեր էմոցիաների մասին: Այդպես կարող եք դրդեք գիտակցման:
Ամեն դեպքում ջերմ, հոգատար վերաբերմունքը մարդուն օգնում են հաղթահարել դժվարությունը:
Մարդը պետք վերապրի, հաշտվի տրավմայի հետ, չէ որ դա իր կամոք չի եղել և նա արել է այն և
այնքան ինչքան կարողացել է:
Մոռանալով, հերքելով խնդիրը չի լուծվում, միայն արտամղվում է
անգիտակցական և տրավման հիշեցնող իրադարձությունների դեպքում, տարբեր սիմտոմների և
հիվանդությունների ձևով, հետապնդում է մարդուն: Հոգեբանական տրավման կարող է
բերել անձի դեստրուկտիվ, քայքայիչ փոփոխության: Որքան վաղ սկսվի հոգեթերապևտիկաշխատանքը, այնքան շուտ մարդը կազատվի ծանր ապրումներից: Ինչպիսինն էլ լինի ընկերական աջակցությունը, մասնագետին դիմելը պարտադիր է,
հետևանքներից խուսափելու համար: Թերապևտիկ պրոցեսը հեշտ չի անցնում: Մարդը նորից վերապրում է
ցավը, տառապանքը: Թյուր կարծիք է, որ հոգեբանի հետ աշխատանքը թեթևություն է
բերում միշտ: Թեթևություն է բերում, երբ մարդ արդեն հասել է հաշտեցման փուլին:
Комментариев нет:
Отправить комментарий