воскресенье, 5 августа 2018 г.

Հեքիաթաթերապիա



Հնագույն ժամանակներից հեքիաթը կիրառվում է որպես դաստիարակության մեթոդ: Արդեն հնագույն ժամանակներից իմաստուն ուսուցիչները իրենց գիտելիքները հաղորդում էին երեխաներին առասպելների, հեքիաթասացությունների և լեգենդների միջոցով: Այսօր էլ մենք վերադառնում ենք այդ հուսալի և փորձված մեթոդին՝ հեքիաթաթերապիային:

Գոյություն ունի հետաքրքիր օրինաչափություն.
  • մանկության սիրելի հեքիաթը հաճախ դառնում է մեր կյանքի սցենարի հիմքը
  • այդսցենարը՝ որպես լավ կառուցված պիես, դրսևորվում է մեր կյանքի կրկնվող իրադրություններում:

Հեքիաթաթերապիան՝

  • իմացությունների բացահայտումն է, որոնք ապրում են հոգում,
  • աշխարհի և նրանում առկա փոխհարաբերությունների համակարգի մասին գիտելիքների վերծանման, իմաստի որոնման գործընթացն է,
  • հեքիաթային իրադարձությունների և իրական կյանքում վարքի միջև կապերի ձևավորման գործընթացն է, հեքիաթային իմաստների՝ իրականության մեջ փոխադրման գործընթացը,
  • ներքին և արտաքին աշխարհների բարելավման գործընթացն է,
  • անձի պոտենցիալի, ռեսուրսների ակտիվացման գործընթացն է,
  • մարդուպաշտպանվածության զգացումի ապրման հնարավորություն է:


Դասական հոգեբանները բազմիցս անդրադարձել են հեքիաթների վերլուծությանը: Կ. Յունգը նշում էր, որ հեքիաթների կերպարները արտահայտում են տարբեր արխետիպեր և այդ պատճառով ազդում են անձի զարգացման և վարքի վրա, իսկ Է. Բեռնը մատնանշում էր այն, որ կոնկրետ հեքիաթը կարող է դառնալ մարդու կյանքի սցենար: Է. Էրիկսոնը նշում էր, որ կախարդական հեքիաթով լի սյուժեի զարգացման փուլերը սերտորեն կապված են անձի զարգացման փուլերի հետ:

Հեքիաթները կարող են կիրառվել հոգեբանական բնույթի անսահմանափակ խնդիրների հետ աշխատանքի ժամանակ.

  • սեփական անձի չընդունում, ցածր ինքնագնահատական,
  • ագրեսիայի անկառավարելի հոսքեր,
  • մենության զգացում,
  • սեփական զգացմունքները հասկանալու անկարողություն,
  • սեփական կյանքն իմաստավորելու, արժեքների հիերարխիա կառուցելու անկարողություն,
  • անպատասխանատվություն, թուլամտություն և այլն:

Հեքիաթն ամենից առաջ ունի լավ ավարտ և բարին միշտ հաղթում է չարին, ինչը նպաստում է արդարության նկատմամբ հավատի ձևավորմանը և կյանքի դրական դիրքորոշման ձևավորմանը:

Комментариев нет:

Отправить комментарий