Թմրանյութ օգտագործելու ցանկություն
կարող է առաջ գալ բազմաթիվ գործոններից՝ օրինակ ընտանեկան բարդ հարաբերություններից, երբ ծնողները չափազանց
խիստ են և պահանջկոտ,
բարդ են հարաբերությունները հասակակիցների հետ, նպաստում են նաև հոգեբանական խնդիրները կամ պարզապես հետաքրքրասիրությունը:
Դեռահասը, որը օգտագործում է թմրադեղեր, փոխում է իր հաղորդակցման ձևը, վարքը, որոնց շնորհիվ ծնողը կարող է գլխի ընկնել երեխայի վիճակի մասին:
Ծնողները, որոնք քիչ են տեղեկացված կամ ուշադիր չեն, իմանում են կախվածության մասին միայն այն ժամանակ, երբ արդեն վիճակը բավական լրջացել է:
Ստորև ներկայացնում ենք մի քանի կետեր, որոնց ուշադրություն դարձնելու
շնորհիվ ծնողը կարող է հասկանալ՝ արդյոք երեխան օգտագործում
է թմրանյութ,
թե ոչ:
- Երեխան, ում ընկերներին դուք մշտապես ճանաչե եք, այժմ ձեռք է բերել նոր ընկերներ, որոնց հետ հրաժարվում է ձեզ ծանոթացնել: Դադարել է շփվել հին ընկերների հետ, որոնց հետ թվում էր,թե անբաժան են:
- Դեռահասը դադարում է հետաքրքրվել դասերով, հետ է մնում իր հասակակիցներից: Չի զբաղվում այն ամենով, ինչ նախկինում նրան անչափ հետաքրքրում էր:
- Դեռահասը հաճախ է ստում, ընդ որում, նա չի էլ փորձում համոզիչ երևալ:
- Հաճախունենում է տրամադրության տատանումներ, կարող է դրսևորել անհարկի ագրեսիա:
- Դեռահասը քնում է ամբողջ ցերեկը, իսկ երեկոյան սովորաբար տանը չի լինում: Կարող է հանկարծակի անհետանալ:
- Դեռահասը շատ արագ է խոսում, կամ հակառակը՝ արգելակված է, խոսքը դանդաղ է:
- Դեռահասը կարող է օրերով ոչինչ չուտել, այնուհետև հայտնվել «գազանի» ախորժակով:
- Նա կտրուկ նիհարում է, կամ հակառակը՝ քաշ է հավաքում:
- Ձեր տանից անհետանում են թանկարժեք իրեր, ոսկեղեն, գումար:
- Տանը հաճախ եք գտնում ներարկիչներ, անհայտ ծագման դեղեր:
Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել դեռահասի արտաքին տեսքին՝
- Նա ունի տարօրինակ հայացք, հաճախ աչքերը կարմիր են:
- Դեռահասի դեմքը գունատ է
- Փչանում են ատամներն ու մազերը
- Դեռահասը սկսում է հագնել երկարաթև շապիկներ, թաքցնում է ձեռքերը, որոնք կապտած են ներարկման տեղերում:
- Ունի անփույթ, թափթփված տեսք:
Եթե դեռահասի մոտ նկատելի են այս նշանները, ապա կարիք կա դիմելու համապատասխան բժշկի օգնությանը: Կան խնդիրներ, որոնք հաղթահարելու համար միայն կամքի ուժը բավական
չէ, այնպես որ, դադարեք
մեղադրել ձեզ և ձերերեխային
ստեղծված իրավիճակի
մեջ, զինվեք կամքի ուժով և համբերությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий