суббота, 18 августа 2018 г.

Անձնային աճի թրեյնիգներ



Անձնային աճն անձնային որակների կատարելագործմանն ուղղորդված աշխատանք է, որն իր մեջ ներառում է ինքնաճանաչում, ինքնախթանում, անձնային զարգացման ծրագրավորում և ինքնաիրացում:

Ինչի՞ց սկսել: Առաջինը, ինչ Ձեզ անհրաժեշտ է, կողմնորոշումն է սեփական նպատակի հարցում: Հարցրեք ձեզ, «Առաջին հերթին ինձ ի՞նչ է հարկավոր անել իմ անձնային աճի համար»: Այդ հարցին անկեղծ և բաց պատասխանելու համար հարկավոր է, որ Դուք Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին որ կաք՝ առանց ինքնանվաստացման, բայց և` առանց մտացածին արժանիքների: Երբ դուք ընդունում եք Ձեզ Ձեր բոլոր արժանիքներով և թերություններով, խնդիրներով և ցանկություններով հանդերձ, ապա կարողանում եք ճիշտ ընտրել Ձեր զարգացման ուղին: Կարևոր է հասկանալ ոչ միայն, թե ուր եք ուզում հասնել, այլև որտեղից է այսօր սկիզբ առնում Ձեր ուղին: Անձնային աճի թրեյնինգների խնդիրն է` օգնել մարդկանց հասկանալ իրենց խնդիրների և դժվարությունների պատճառները, գտնել դրանց լուծման միջոցները:

Անձնային աճի թրեյնինգը միջոց է, որը թույլ է տալիս հասնել նպատակներին և ստանալ ցանկալի արդյունքներ: Ինքնազարգացումը և անձնային աճն ինքնանպատակ չէ: Դուք չեք գնում շաղափ, որովհետև դա ձեզ պետք է: Դուք գնում եք, որովհետև ձեզ պետք է անցքեր բացել պատի մեջ: Իսկ նպատակը պատին դարակ ամրացնելն է....

Նույնը վերաբերում է անձնային աճի թրենինգներին: Հատկապես ինչո՞ւ եք ինքնազարգացմամբ զբաղվում: Յուրաքանչյուրն այս հարցին կպատասխանի յուրովի: Մեկին անձնային աճը հարկավոր է կարիերայի սանդուղքով բարձրանալու համար, մյուսին ՝ ամուր հարաբերություններ կառուցելու կամ եկամտաբեր աշխատանք ունենալու համար: Դուք միշտ կոնկրետ նպատակ ունեք, հանուն որի հաճախում եք անձնային աճի թրեյնինգներ, եթե նույնիսկ դա չեք գիտակցում:

Եթե կյանքում որևէ բան Ձեզ չի գոհացնում, ապա հարկավորէ ինչ-որ բան փոխել: Դուք չեք կարող լուծել խնդիրն անձնային աճի այն մակարդակի վրա, որի վրա այն առաջացել է: Ձեզ հարկավոր է դառնալ ավելի լավը, հեռացնել Ձեր ճանապարհի խոչընդոտները, հավատալ ինքներդ Ձեզ և Ձեր հաջողությանը, բարելավել սեփական հմտություններն ու գիտելիքները:

Ձեր կյանքի ցանկացած հաջողություն սկսվում է որոշակի փոփոխություններից Ձեր գլխում: Անհնար է հասնել երևելի արդյունքների, եթե բավարար չէ վստահությունը, եթե Ձեր մոտ առկա են ներքին կոնֆլիկտներ և հակասություններ, եթե Դուք չգիտեք, թե իրապես ինչ եք ուզում կյանքից, եթե լի եք կասկածներով և վախերով:

Այս բոլոր հարցերի լուծումը մտնում է «անձնային աճ» հասկացության մեջ: Անձնային աճի թրեյնինգները Ձեր փոփոխությունների սկիզբն են: Բացի այդ, անձնային աճը նաև ինքնավստահությանն զարգացում է, կայուն և բարձր ինքնագնահատականի ձևավորում: Դրա համար մենք ուսումնասիրում ենք մեզ, փնտրում խորքային խնդիրների արմատները, որոնք թույլ չեն տալիս շարժվել առաջ: Մենք մեր համար բացահայտում ենք նոր ռազմավարություններ, պատասխանում ինքներս մեզ «ինչպես» հարցին՝ ինչպե՞ս գործել կայուն արդյունքներ ստանալու համար: Ինչպե՞ս փոխել մեր համոզմունքների համակարգը` նախանշված նպատակներին հասնելու համար:

Սեփական անձին հակառակ գործելով` անհնար է հասնել լուրջ անձնային աճի: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է սեփական անձին լսելու կարողությունը: Չի կարելի ինքներդ Ձեզ անընդհատ ստիպեք որևէ բան անել: Հենց հասկանաք Ձեր իրական արժեքները, նվիրական ցանկությունները և նախընտրությունները, միանգամից Ձեր մոտիվացիան կամրանա և Դուք վստահորեն կշարժվեք դեպի հրաշալի արդյունքների, վերելքների, նվաճումների:

Միայն այն դեպքում, երբ մշտապես զբաղվում եք Ձեր ինքնազարգացմամբ, ինքնակատարելագործմամբ, երբ գտնվում եք անձնային աճի գրավիչ ուղու վրա, Ձեր կյանք են մուտք գործում լիությունը, բավարարվածությունը և երջանկությունը:

Ինչո՞ւ են մարդիկ թրեյնինգների հաճախում: Որպեսզի փոխվեն դեպի լավը, այսինքն աճեն: Անձնային աճը մարդու ինքնակառավարման ընդունակության բարձրացնում է: Անձնային աճի նպատակն է առավել հասուն հարաբերություններ կառուցել, ինչպես իր, այնպես էլ շրջակա միջավայրի հետ: Անձնային աճը հավասարազոր չէ ֆիզիկական հասունացմանը, այն չի չափվում տարիներով, և զառամյալ տարիքը, ինքնաբերաբար, անձնային հասունություն չի ենթադրում, տարիքային չափանիշներն այստեղ չեն գործում:
Ինչպե՞ս դիտարկել կա արդյոք անձնային աճ, թե ոչ: Տեղի՞ է ունենում այն թրեյնինգի միջոցով, թե ոչ: Գոյություն ունեն մի շարք, ներքին ու արտաքին չափանիշներ` տեսանելի մարդուն և ուրիշներին:

Սուբյեկտիվ չափանիշներն են.
  • սեփական անձի ընդունում: Դա նշանակում է ոչ պայմանական սեր ինքն իր հանդեպ և սեփական անձի ընդունումն այնպիսին, ինչպիսին որ կա, հավատք դեպի սեփական անձը և ուժերը, վստահություն սեփական օրգանիզմի և բնության հանդեպ:
  • ապրումների ներքին փորձի ընդունում: Դա իր ներքին ձայնը լսելու և այն չաղավաղելու, ցանկալին իրականի տեղ չմատուցելու, ինչպես նաև, տհաճը չլռեցնելու կարողություն է:
  • պատասխանատու ազատություն: Դա ընտրություն է ապրել այնպես, ինչպես ցանկանում եք, և պատասխանատվության հանձնառություն հենց այդպիսին լինելու ընտրության համար: Դա նաև սեփական գնահատականների և կարծիքների վրա հենվելու ընդունակություն է, անկախ այլոց մարդկանց դատողություններից:
  • ամբողջականություն:Դա սեփական անձի ընդունումն է իր դրսևորումների ողջ բազմազանությամբ հանդերձ, սեփական բոլոր մասերի և դերերի որպես մի միասնական ամբողջության ընդունում. զգացմունքների ու բանականության, օրգանիզմի ու անձի միջև տարաձայնությունների բացակայություն: «Ես լինում եմ տարբեր, և այդ ամենը՝ ես եմ».
  • շարժունակություն: Դա ընդունակություն է, չկորցնելով ամբողջականությունը, լինելու բաց փոփոխությունների առջև և ճկուն հաղթահարելու ծագող հակասությունները: Անձի մշտական աճը և փոփոխությունները նրա գոյության միջոցն են: Հասուն անձն ոչ մի կերպ չի կարող լինել քարացած, չփոխվելը կնշանակի հետաճ, իսկ մշտական շարժումը և զարգացումը անձնային աճի ատրիբուտներն են:

Անձնային աճի օբյեկտիվ, դուրս ուղղված չափանիշներն են՝
  • ուրիշներին ընդունելը: Անձնապես «մեծ», հասուն մարդու հիմնական հատկանիշներն են` մեծահոգությունը, մյուս մարդկանց ընդունումն իրենց բոլոր թերություններով հանդերձ, մարդկային բնության անկատարելիությունը ներելու ունակությունը: Դա հարգանք է այլ մարդու յուրօրինակության հանդեպ և նրա, այնպիսին, ինչպիսին նա կա, լինելուիրավունքի ընդունումը: Դա նաև բոլոր մարդկանց միջև խորքային կապի և ընդհանրության զգացողություն է:
  • ուրիշներին հասկանալըՀասուն անձն ազատ է նախապաշարումներից և կարծրատիպերից, նա ընկալում է շրջակա իրականությունը համապատասխանաբար և լիովին, առանց սեփական փորձի պրիզմայով անց կացնելու: Կարևորագույն առանձնահատկություն է այլ մարդկանց հանդեպ ապրումակացելու և խորապես կարեկցելու ընդունակությունը:
  • սոցիալականացվածություն: Անձնային աճի ընթացքում մարդը դառնում է ավելի բաց և բնական, ձգտում այլ մարդկանց և արտաքին աշխարհի հետ ներդաշնակ հարաբերությունների՝ ճկունորեն հաղթահարելով առաջացած հակասությունները:
  • ստեղծագործական ակտիվությունԴա պատրաստակամություն է խիզախորեն և բաց դիմավորելու աշխարհի բազմազանությունը, առանց պարզունակացնելու այն, այլ օգտագործել սեփական ողջ ստեղծագործ ներուժը լիարժեք կյանքի համար:

Հարկ է նշել, որ անձնային աճի պայմաններից թեկուզ և մեկի իրականացումն ինքնաբերաբար գործի է դնում նաև մյուս չափանիշները, և այդպիսով` անձի հասունացման ամբողջ գործընթացի իրագործումը: Այնպես որ անձնային աճի գործընթացը կարելի է սկսել նրանից, ինչ առավել դյուրին է և համահունչ ձեր բնությանը:


Комментариев нет:

Отправить комментарий