Որքան էլ, որ ահռելի է պայքարը թմրամոլության դեմ, այնուամենայնիվ չենք կարող հերքել այն հանգամանքը, որ դեռ պալեոլիթյան ժամանակաշրջանից էլ մարդկությանը հայտնի և կիրառելի են եղել հատուկ խոտաբույսերը կամ առաջին թմրանյութերը:
Ֆրեյդը ևս որոշ ժամանակ օգտագործել է թմրանյութն իր բուժման մեջ: Նա կարծում էր, որ կոկայինի փոքր չափաբաժինները կարող են օգնել մարդուն կտրվել առօրյա խնդիրներից և զգալ աննկարագրելի թեթևություն:
Ըստ կախվածության աստիճանի մարդկանց կարելի է բաժանել 2 խմբի՝ սիրողական և պրոֆեսիոնալ: Սիրողականներն իրենց չեն համարում թմրամոլ, նրանք կարծում են, որ կարող են թողնել դա, երբ իրենք ցանկական: Չնայած իրենց պնդումներին, նրանց մեծամասնությունն արդեն իսկ չի կարող հրաժարվել դրանից: Մյուս խումբը՝ պրոֆեսիոնալները, օգտագործում են թմրանյութ մշտապես և որքան էլ, որ ցանկանան՝ գիտակցում են, որ հրաժարվելն արդեն անհնար է:
Փորձը ցույց է տալիս, որ կախվածությունից ազատվելը մեծ դժվարություն է իրենից ներկայացնում: Նման խնդրի դեպքում չկան հրաշքներ կամ պատահականություններ: Եթե անձի ներաշխարհը մասնատվում է, ապա՝ գումարը, ծանոթություններն ու բժիշկներն անզոր են դառնում: Կարծես մեկ մարդու մեջ միաժամանակ ապրի և՛ դահիճ, և՛ զոհ:
Լավագույն դեպքում կախվածությունը կարող է որոշ ժամանակով անհետանալ, սպասելով նոր սթրեսային իրավիճակի, որից մարդն ելք չի տեսնում: Մարդն ընկնում է հուսահատության գիրկն և վերջ, նա արդեն թակարդում է:
Ինչո՞ւ են դեռահասները հաճախ տարվում թմրանյութերով: Պատճառները բազմաթիվ են: Խոցելի դեռահասը, որը դեռ չգիտի թե ինքն ինչ է ուզում, ով հաճախ է տրվում կյանքում հանդիպած քամիներին, ով ունենում է բազմաթիվ դժվարություններ ընտանիքի և հասակակիցների հետ շփումներում, անասաելի թեթևություն է զգում, երբ փորձում է թմրանյութ: Տպավորություն է, որ դա մի հրաշք դեղահաբ է ցանկացած ցավի դեպքում, և եթե կարելի է լուծել խնդիրներն այդպես, ապա ինչո՞ւ ոչ: Արդյունքում՝ դեռահասը, որը համոզված է, որ կարող է ցանկացած պահի հրաժարվել դրանից, հայտնվում է կախվածության մեջ, որից ազատվել, ցավոք, ինքնուրույն չի կարող:
Կարևոր է, որ յուրաքանչյուրը կարողանա իմանալ թմրամոլի հետ շփման նրբությունները: Բայց մինչ նրբություններն յուրացնելն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ դեռահաս թմրամոլին հայտնաբերելու և բուժման տանելու միջև ընկած ժամանակահատվածից է կախված կախվածության աստիճանն և դեռահասի ցանկությունը դրանից հրաժարվելուց:
Ինչպե՞ս վարվել շրջապատում գտնվող թմրամոլի հետ.
1. Առաջին հերթին պետք է դադարել մեղադրել ինքդ քեզ և նրան նման իրավիճակի մեջ հայտնվելու համար: Դա արդեն անօգուտ է և ոչնչով չի կարող նպաստել կախվածությունից ազատվելուն: Բացի սա՝ թմրամոլությունը համընդհանուր և բազմապատճառ խնդիր է, այսինքն պատճառները պետք չէ փնտրել միայն թմրամոլ դեռահասի ներսում: Հաճախ դեռահասներն ընտրում են այս ուղին, քանի որ ունեն խնդիրներ՝
1. Ընտանիքի ներսում բարդ են փոխհարաբերությունները
2. Սխալ են դաստիարակության մեթոդները
3. Հարաբերությունները դպրոցում լարված են
4. Հարաբերությունները հասակակիցների հետ ևս նպաստող գործոն են
5. Սթրեսն և ճնշումը շրջապատի կողմից:
Մեծահասակի առաջնային խնդիրներն են.
1. Հաշտեցնել դեռահասին աշխարհի, ընտանիքի և ինքն իր հետ, առանց թմրանյութերի կիրառման:
2. Չվիճել դեռահասի հետ և չմեղադրել նրան այն ամենի մեջ, որ դժբախտ են մեծահասակները, քանի որ մեղքի զգացումը բացում է թմրանյութ տանող ճանապարհը: Երբեք ոչ մի թմրամոլ չի թողել թմրանյութը մեղքի զգացումից դրդված: Այնպես որ սա անտեղի քայլ է, որը կարող է ունենալ ավելի վատ հետևանք:
3. Ոչ մի պարագայում չի կարելի ընդմիջել կապը դեռահասի հետ նրա թմրանյութ ընդունելու և վերականգնողական բուժումներ ստանալու ընթացքում: Դեռահասը պետք է գիտակցի, որ իրեն սիրում են և որ նա թանկ է իր հարազատների համար: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել այն իրավիճակը, որում նրա թմրանյութերից ազատվելը ձեզ համար ավելի կարևոր է, քան հենց իր՝ դեռահասի:
4. Մի ենթարկեք դեռահասին անհարկի տնային կանոնադրության և մի զրկեք նրան այն ամենից, ինչ նրա համար թանկ է: Նա այդպես հաստատ չի թողնի թմրանյութը:
5. Մի փնթփնթացեք և ձեռք մի բարձրացրեք ձեր երեխայի վրա: Դա նյարդայնացնում է դեռահասին, կամ արագ դադարում է նշանակություն ունենալ: Ծնողի վատատեսությունն ու դեպրեսիան դեռահասին դեպի թմրանյութը տանող ևս մեկ պատճառ է: Հաջողության հասնելու և հոգեկան առողջությունը պահպանելու բանալին լավատեսությունն ու ակտիվությունն է:
6. Կարիք չկա ամաչեցնել կամ կշտամբել դեռահասին: Ե՛վ առաջինն և՛ երկրորդը կարող են դրդիչ հանդիսանալ դեպի թմրանյութը:
7.Կախվածություն ունեցող դեռահասը փոխում է իր հարաբերությունների ձևը հարազաատների հետ: Նա մշտապես սպասում է, որ ինչ-որ մեկը պիտի փրկի իրեն, նրանք սովորում են լինել դժբախտ, անհասկանալի կամ նույնիսկ մեղավոր: Պետք չէ դառնալ ո՛չ փրկիչ, ո՛չ դահիճ:
8. Չկա հետևանք առանց պատճառի, այսպիսով, եթե դեռահասը սկսել է թմրանյութեր օգտագործել, ապա դա ունի իր ավելի խորքային պատճառը, և խնդիրը չի լուծվի, եթե չվերացնենք պատճառը: Պետք է աշխատել նաև հոգեբանի, հոգեթերապևտի և այլ բժիշկների հետ ևս:
9. Թմրանյութերի ստաբիլ կիրառումը բերում է որոշակի վարքագծի: Նա մշտապես համոզում է իր հարազատներին, բժիշկներին, բուժքույրերին, որ ցանկանում է զբաղվել ինչ-որ լուրջ գործով՝ դասերով, աշխատանքով, սպորտով կամ այլ որևէ հոբիով: Դրան զուգահեռ նա կարող է թվալ բավական համոզիչ և հուզական: Մարդիկ հաճախ են տարվում այս խաղով, բայց որքան մենք ավելի շատ ենք ուրախանում նրա խանդավառությամբ, այնքան նա իրեն ավելի ու ավելի հաղթանակած է համարում: Բայց ինչ էլ ասի թմրամոլը, գալիս է մի պահ, երբ ծնողներն իրենց խաբված են համարում, իսկ դեռահասը կարծում է, որ ոչինչ չի կարող անել, փոխարենը նրան տանջում է մեղքի զգացումը, որն էլ, էլ ավելի է տանում դեպի թմրադեղը: Թմրամոլի խոսքերը միշտ պետք է լսել հանգիստ, հավասարակշռված, սակայն մշտապես պետք է վերաբերվել դրան վերապահումով:
10. Թմրամոլի բուժման կարևորագույն փուլը նրա հոգեկանում շտկողական աշխատանքների իրականացումն է: Պետք է շտկել նրա մտածողության, ապրումների, զգացմունքների ձևը: Այդ պատճառով հարկավոր չէ հավատալ դեռահասին, ով խոստանում է ինքնուրույն դուրս գալ իրավիճակից, պետք է օգնել նրան գիտակցել խնդրի լրջությունն և դիմել մասնագետներին:
Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են թմրանյութ՝ ազատություն են փնտրում առօրյա, անձնական խնդիրներից, սակայն ազատվելով դրանցից, նրանք ընկնում են թմրանյութի թակարդը: Թմրանյութն ինքն է սկսում կառավարել մարդու կյանքն ուստի երանելի ազատությունը, որն այդքան փնտրում են դեռահասները, հօդս է ցնդում: Մարդն ազատ չէ, եթե կախված է թմրանյութից:
Այն հարցին, թե ի՞նչ կառաջարկեք դուք թմրանյութի փոխարեն, - մի այցելու պատասխանել է.
- Ազատություն դրանցից:
Նյութը պատրաստել է Ալիսա Խաչատրյանը
Комментариев нет:
Отправить комментарий