Ձայնը թրթիռ է, որը լսելի է դարձել: Եթե մեր լսողությունը կարողանար ընդունել ողջ ձայնային սպեկտրը բոլոր հաճախություններով և
տարբեր ուժերով, ապա մենք կլսեինք ծաղիկների և խոտերի, լեռների և հովիտների երաժշտությունը, երկնքի և աստղերի երգը, ինչպես նաև մեր սեփական մարնի սիմֆոնիան:
Ժամանակակից գիտության նվաճումները հաստատում են, որ բոլոր մշակույթների իմաստուններն ու միստիկները ճանաչել ու կիրառել են մարդու ներդաշնակեցման, բուժման և գիտակցության ընդլայնման համար, որ ողջ կյանքն իր էությամբ ձայն է:
Մարդն ու իր աշխարհն առաջացել են ձայնի օգնությամբ և
պահպանվում են դրանով:
Ժամանակակից ռադիոաստղաբանությունը նույնպես հաստատում է, որ ողջ Տիեզերքը լի է ձայներով, և
յուրաքանչյուր երկայի մարմի ունի իր սեփական երգը:
Մեր երաժշտությունը ընդօրինակում է կյանքի այդ երաժշտությանը: Բազմաթիվ ազգերի կրոններում երաժշտությունը ներկայացնում է
Արարման գործողության կրկնությունը: Այն կյանքի համար կարևոր էներգիա է,
որը թափանցում է բոլոր դրսևորվող ձևերի մեջ և ունիկյանքի պահպանման և համալրման ուժ: Մենք կարող ենք այն կիրառել, որպեսզի կրկին կապի մեջ մտնենք կյանքի այն ուժերի հետ, որոնք ակտիվ են յուրաքանչյուր իրի ներքին հիմքում, հավասարակշռենք մեր էներգիաները, և
առաջացնենք ողջ Տիեզերքի կյանքի հետ ներդաշնակության
վիճակ:
Սակայն ոչ ցանկացած երաժշտություն է հարմար այդ նպատակի համար: Մենք մեր սեթական փորձից գիտենք, թե որքան ուժեղ են տարբերվում զգացմունքները, որոնք առաջացրել են մեր մեջ երաժշտության տարբեր տեսակները: Երաժշտությունը կարող է հանգստացնել և թուլացել՝ ներառելով մեզ հավասարակշռության
և ներդաշնակության վիճակի մեջ, ակտիվացնող, ոգեշնչող, խթանող գործել, սակայն կարող է լինել նաև մակերեսային և
ծամածռված: Աններդաշնակ ձայները կարող են առաջացնել անգամ նյարդայնություն
և ագրեսիվություն, կամ անօգնականության և
ճշվածության զգացում:
Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ տարբեր ձայների կախարդական ուժը մարդիկ զգում են ամեն վայրկյան: Ձայներն ունակ են շատ բան իրականացնել: Որքան շատ են մասնագետներն ուսումնասիրում դրանց հնարավորությունները,
այնքան շատ է ամրապնդվում գիտնականների հավատը ձայների բուժիչ ներգործության մեջ:
Ձայնային թերապիայի արդյունքները.
- վերականգնում է մարմնի ֆիզիկականի, մտավորի, հուզականի հավասարակշռությունը,
- առողջացնում է մարդու ողջ օրգանիզմը,
- վերականգնում է մարդու բիոդաշտը,
- օգնում է ամբողջությամբ ուժեղացնել էներգետիկան,
- հավասարեցնում է հոգեհուզական ֆոնը,
- մեծացնում է օրգանիզմի ռեսուրսները:
Ձայնային թերապիան ավանդական բժշկության առավել հետաքրքիր և
դեռևս քիչ ուսումնասիրված ուղղություններից մեկն է: Այս մեթոդիկայի թերապևտիկ արդյունքը հիմնվում է
տարբեր ձայների տատանման հաճախության վրա, որոնք անդրադարձվում են տարբեր օրգանների, համակարգերի կամ մարդու ողջ օրգանիզմի հետ ամբողջությամբ: Գիտնականների և
բժիշկների դիտարկմամբ երաժշտական հնչյունների ալիքները ակտիվացնում են բարձրագույն նյարդային համակարգի վեգետատիվ մեխանիզմները, առաջացում են հատուկ ալիքային պատասխաններ հիվանդ մարդու ենթագիտակցության
մեջ: Առաջին հերթին, երաժշտաթերապիան թույլ է տալիս հաջողության հասնել տարբեր տեսակի հոգեկան խանգարումների՝ պսիխոզների, դեպրեսիվ վիճակների, շիզոֆրենիայի բուժման մեջ: Այն լավ է օգնում նաև տարբեր հոգեմարմնական հիվանդությունների թերապիայում:
Ժամանակակից հետազոտությունները հաստատում են արտասանվող հնչյունների բուժիչ որակները, ստեղծվում են անգամ դրանց ներգործության յուրահատուկ ցուցակներ, որոնք, ի դեպ, մեծամասամբ համընկնում են այն հանձնարարականների
հետ, որոնք մշակվել են հնում Արևելքում: Օրինակ.
- <<Ի>> հնչյուն՝ մաքրում է քիթը, բուժում աչքերը,
- <<Ու>> հնչյուն՝ ամրապնդում է կոկորդն ու ձայնալարերը,
- <<Վ>>, <<Ն>>, <<Մ>>, <<Է>> հնչյուններ՝ լավացնում են գլխուղեղի աշխատանքը,
- <<Ց>>, <<Կ>>, <<Ի>> հնչյուններ՝ բուժում են ականջները,
- <<Ու>>, <<Խ>>, <<Չ>> հնչյուններ՝ լավացնում են շնչառությունը,
- <<Օ>>, <<Ա>>, <<Ս>>, <<Մ>>, <<Ի>> հնչյուններ՝ բուժում են սրտի հիվանդությունները:
- <<ՕՄ>> կապակցություն՝ իջեցնում է արյան ճնշումը,
- <<ԱՅ>>, <<ՊԱ>> կապակցություններ՝ վերացնում է ցավերը սրտի շրջանում,
- <<ԱՊ>>, <<ԱՄ>>, <<ԱՏ>>, <<ԻՏ>>, <<ՈւՏ>> կապակցություններ՝ ուղղում է խոսքը:
Հնագույն ժամանակնկերից հայտնի էր, որ որ բառեր, նախադասություններ, որոնք ասվում են համապատասխան տոնով, կարող են իրոք անփոխարինելի դեղ լինել: Դրա վրա են կառուցվում ազգի մեջ ապրող բոլոր հնարավոր հմայություններն ու անեծքները: Սակայն, իհարկե, ամենամեծ կախարդական ուժին են տիրապետում դարերով ստեղծված և հղկված աղոթքները, որոնք իրենց մեջ կրում են ոչ միայն իմաստային նշանակություն, այլ նաև բառերի և
հնչյունային կապակցություների իրական դրական էներգետիկա:
Բառաթերապիայի ուղղություններից մեկը կարելի է համարել ռիթմաթերապիան՝ բանաստեղծություններով բուժումը: Որոշ բանաստեղծություններ ներդաշակ են մարդուն, նրա <<ներքին աշխարհի>>
հուզականությանը: Բացի դրանից, դրանք համարվում են ինքնաարտահայտման անհատական միջոց:
Հրատարակվել է infolider.am կայքում 20.04.2017թ.
Հրատարակվել է infolider.am կայքում 20.04.2017թ.
Комментариев нет:
Отправить комментарий