воскресенье, 5 августа 2018 г.

Հիպերակտիվ երեխաների բաց նամակը ուսուցիչներին




Սիրելի ուսուցիչներ, որպեսզի ձեզ համար հեշտ լինի մեզ հետ շփումը,
և որպեսզի մենք ձեզ Սիրենք.

1. Մեզ մի ծանրաբեռնեք ձանձրալի աշխատանքով

2. Մեզ մի ընդգրկեք երկար և ձանձրալի խաղերի մեջ:
Մեզ ավելի հեշտ է կարճ խաղերում ընդգրկվելը, քան երկար խաղերում:
Մեզ ավելի հեշտ է ասել մեր ընկերոջ հագուստի գույնը, քան կրկնել ձեր ասած երկար-բարակ բառերն ու բառակապակցությունները:
Մեզ դուր են գալիս այն խաղերը, որտեղ մենք ակտիվ ենք:
Մեզ խաղերի մեջ ընդգրկելիս կամ հանձնարարություն տալիս՝
հստակ ու կոնկրետ բացատրեք, թէ ինչ պետք է անենք, բացատրեք մեզ ընդամենը տասը բառով, ոչ ավելինն:

3. Մեզանից մի պահանջեք միաժամանակ լինել և՜ Հանգիստ,
և՜ Ուշադիր, և՜ աշխատասեր: Դա վեր է մեր ուժերից:

4. Եվ հիշեք Սիրելի ուսուցիչներ.
Ի տարբերություն ուրիշ երեխաների, մեզ վրա ավելի շատ ազդում է ձեր խրախուսումը, քան պատիժը:

Աղբյուրը՝ Ե.Կ.Լյուտովա
Գ.Բ.Մոնինա

Թարգմանությունը՝ հոգեբան Անդրանիկ Բաբայանի

Комментариев нет:

Отправить комментарий