среда, 15 августа 2018 г.

Տիեզերական համակարգի 7 սկզբունքները



Հին աշխարհի պատմության մեջ կարող ենք հանդիպել մի առասպելական էակի, որի մասին ուղղակի վկայություններ չեն գտնվել, բայց մարդկության քաղաքակրության զարգացման ընթացքում նրա դերը մեծ է եղել:

Հին Եգիպտոսում այս զարմանալի մարդը հայտն իէ եղել Տոտ անվամբ՝ իմաստության և դպրության աստված, հրեաները, ըստ բազմաթիվ հետազոտողների նրան կոչել են Ենոք, հույները՝ Հերմես՝ աստվածների մունետիկ, իսկ հռոմեական առասպելաբանության մեջ նրան համապատասխանում ՝ Մերկուրին՝ Արևին ամենամոտ մոլորակը:

Իր վիթխարի արժանիքների համար նա ստացել է Տրիսմեգիստ անունը, որը նշանակում է «Եռակի Մեծ», այսինքն մեծ աստվածների աշխարհում, մարդկանց աշխարհում, բնության մեջ և մեծագույնը բոլոր փիլիսոփաների, քրմերի ու թագավորների  մեջ: Տոտ-Հերմես-Մերկուրի Տրիսմեգիստին համարում են վաղ եեգիպտական մի շարք գրքերի հեղինակը: Ըստ որոշ աղբյուրների, նրա գրչին են պատկանում մոտ 20 000 ստեղծագործություն, ըստ այլի՝ 36 000: Նա համարվում է այնպիսի գիտությունների հիմնադիրը, որպիսիք են՝ բժշկությունը, անատոմիան, քիմիան, աստղաբանությունը, երաժշտությունը, հռետորաբանությունը, աշխարհագրությունը, մաթեմատիկան, փիլիսոփայությունը, մոգությունը և այլն: Համարվում է, որ հենց Տրիսմեգիստն է օրացույցի մեջ բարեփոխում մտցրել և ավելացրել օրերի քանակը՝ տարվա 360 օրը դարձնելով 365 օր: Եգիպտացիները գրաճանաչության համար պարտական են հենց նրան: Շատ հետազոտողներ ենթադրում են, որ Տոտը եգիպտացի գրողների բազմաթիվ սերունդների հավաքական անձնավորումն է: Թեպետ եգիպտացիները պնդում էին, որ նա աստվածային լիազորություններով օժտված իրական անձ է: Հունարեն և լատիներեն գրություններով է մեզ հասել «Ատվածների էության մասին»«Պիմանդր կամ Աստծո իմաստության և հզորության մասին» և հայտնի «Զմրուխտե հաբ» գրքերը, որոնք իբրև թե հայտնաբերվել են Ալեքսանդր Մակեդոնացու կողմից՝ Տոտ-Հերմես-Մերկուրի Տրիսմեգիստի դամբարանում: Հերմեսի ստեղծագործությունների փոքրաթիվ հատվածների շնորհիվ մենք կարող ենք հանգել նման եզրակացության: Չնայած այն բանին, որ եգիպտացիները պաշտում էին բազմաթիվ աստվածների, քրմերի վերին դասը միաստվածության էր հարում: Տրիսմեգիստի ջանքերի շնորհիվ մարդկանց հայտնի դարձան համընդհանուր օրենքներ, որոնք արտացոլում են տիզերքի և մարդու կառուցվածքի հիմնարար սկզբունքները:
  1. Համապատասխանության և համանմանության սկզբունք. «Ինչ վերևում է-այն էլ ներքևում է, ինչ ներքևում է, այն՝ վերևում»: Այսպես թե այնպես, կյանքի բոլոր իրերն ու երևույթները առնչվում են մեկը մյուսի հետ: Համապատասխանության սկզբունքը համանմանություն է հաստատում մակրո և մկիրոտիզերքի միջև: Դա նշանակում է, որ ամբողջի յուրաքանչյուր ավարտուն  մասնիկ իր մեջ կրում է տեղեկություն ամբողջի մասին: Ատոմի կառուցվածքը կրկնում է Արեգակնային համակարգի կառուցվածքը: ԴՆԹ-ի մոլեկուլներում պահվում են տեղեկություններ՝ անհրաժեշտ ամբողջ իրգանիզմի վերարտադրման համար: Այն, ինչ մեր մտքում է, նաև մեր կյանքում է: Եթե ցաքուցրիվ է մեր հագուկապը, ապա նույն վիճակում է նաև մեր միտքը: Մեր մահը համապատասխանում է մեր կյանքին՝ կյանքից լուսավոր և լուռ հեռանում են ներդաշնակ և համեստ մարդիկ:
  2. Բանականության սկզբունք. «Ամեն ինչ միտք է»՝  բնորոշում է տիզերքին իբրև մտավոր ամբողջություն: Ըստ այդմ, նյութականը տիեզերական մտքի դրսևորումն է: Մարդը, լինելով տիզերքի մանրանկարը (ըստ համապատասխանության սկզբունքի), մտքի նյութական դրսևորումն է, որն իր հերթին հանդիսանում է տիզեզերական մտքի մասնիկը: Ամենը միանգամից գտնվում է ամեն ինչում՝ տիեզերքի բոլոր մասերը, իսկ ավելի լավ է ասել, վիճակները փոխթափանցում են, հատվում գտնվում միանգամից ամեն ինչում: Այստեղից հետևում է, որ մերձավորին, բնությանը կամ ինքն իրեն վնասելը անթույլատրելի է, քանի որ բերում է ԱՄԵՆԻ ոչնչացմանը: Տիեզերքն անհավանականորեն մեծ կենդանի օրգանիզմ է, մեր մոլորակը՝ կենդանի արարած, մարկդությունը՝ մեկ գերմարդ:
  3. Շարժման՝ տատանման սկզբունք. 
    «Ոչինչ հանգստի մեջ չի գտնվում՝ ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ տատանվում է»
     Տատանում տերմինի  տակ հերմետիզմում հասկացվում է ոչ թե տատանում հավասարակշռության վիճակի շուրջը, այլ հանգստի վիճակի բացառում ընդհանրապես: Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ յուրաքանչյուր հիերարխիկ մակարդակի յուրաքանչյուր համակարգում: Այդպիսի շարժման ամենաընդհանուր տեսակն է հանդիսանում զսպանակաձև շարժումը: Աշխարհը ընդհատվող չէ: Հետևաբար, էներգիայի կամ տատնման, ինչպես նաև, վիճակների սանդղակը, ընդհատվող չէ:

  4. Ռիթմի սկզբունք. Տատանումների սկզբունքի զարգացումն ու շարունակումն է համարվում Հերմես Տրիսմեգիստի 
    «Ամեն ինչ բնության մեջ ենթարկվում է ռիթմիկ ազդեցության» 
    օրենքը: Յուրաքանչյուր տատանում ունի իր ռիթմը, իր հաճախականությունը: Այլ տատանման ազդեցությամբ փոխելով այդ ռիթմը՝ մենք կստանանք միանգամայն տարբեր տատանում՝ այլ բնութագրով և որակներով: Ամեն ինչ արտահոում և ներհոսում է, բոլոր իրերը ստեղծվում և քանդվում եբ: Արեգակնային ակտիվության փուլայնությունը, Լուսնի հետ կապված մակընթացությունն ու տեղատվությունը, այս և տիեզերական այլ դրսևորումների ազդեցությունն Երկրի ողջ կենդաբանական և ոչ կենսաբանական, այդ թվում նաև հասարակական կառույցների վրա ռիթմի օրենքի դրսևորումներ են:
  5. Բևեռայնության սկզբունք. Ամեն ինչ երկակի է, ամեն ինչ ունի իր հակառակը, նմանը և ոչ նմանը միևնույնն են, հակադիրներն իրնց բնույթով նույնական են, նրանց միջև միայն աստիճաններն են տարբեր: Բոլոր ճշմաչտությունները կես ճշմարտություն են, բոլոր պարադոքսները կարող են հաշտեցնել: Բևեռներն աշխարհի գոյության և զարգացման պարտադիր պայման են: Մենք օգտագործում ենք այս սկզբունքն ինչպես գիտության, այնպես էլ առօրյա կյանքում` հակադրելով առարկաները, երևույթները և որակներն՝ սև-սպիտակ, կին-տղամարդ, ձախ-աջ, ներև-վերև, դրական-բացասական, լավ-վատ:
  6. Երկակիության կամ սեռի սկզբունք. Սա բևեռայնության սկզբունքի շարունակությունն է, որովհետև 
    «Ամեն ինչ իր մեջ ունի հակադիրը»
    :
    Աշխարհում գոյություն ունեն բարին և չարը, ատոմի մեջ գտնվում են դրական և բացասական մասնիկներ, յուրաքանչյուր մարդու օրգանիզմում առկա են և՛ արական, և՛ իգական սեռի հորմոններ, իսկ գլխուղեղը՝ աջ և ձախ կիսանգնդերով է կառավաում ամբողջ մարմնի գործունեությունը: Հիերարխիկ աստիճաններով վար իջնելվ`բոլոր մակարդակներում տեսնում ենք յաս սկզբունքի գործունեությունը, որպեսզի արդյուքն ստանանք, ակտիվ կսիզբը խթանում է, պասիվը`արարում, ստեղծում, աշխատում: Այս սկզբունքը զարգացման համար անհրաժեշտ պայման է:
  7. Պատճառականության սկզբունք. Յուրաքանչյուր պատճառ ունենում է իր հետևանքը, յուրաքանչյուր հետևանք՝ իր պատճառը, ամեն ինչ իրականացվում է ըստ օրենքի: Անխախտ է պատճառի և հետևանքի շղթան, յուրաքանչյուր հետևանք պատճառ է հանդիսանում հաջորդող իրադարձությունների համար և ասպես անվերջ: Սակայն պատճառը միշտ չէ, որ ակներև է: Որոշ գործընթացներ և երևույթներ, որոնք դիտարկում ենք մեր նյութական աշխարհում, կարող են լինել հետևանքի պատճառի, որը գտնվում է մեր համար անհայտ այլ աշխարհում: Պատճառականության սկզբունքը տեղ չի թողնում պատահականությանը տիզերքի և մարդու կյանքում: Մեր արարքներով մենք վերփոխում ենք աշխարհը, և յուրաքանչյուր իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում: Իսկ այն, ինչ պատահական է թվում, ընդամենը մեր կողմից չգիտակցված օրինաչափությունն է:
Այս 7 հիմնական սկզբունքներն են որոշում ամբողջ տիեզերական համակարգը, դրա համար կարող են և պետք է կիրառվեն մարդուն ուսումնասիրելիս: Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ մի երևույթ, օբյեկտ, սւոբյեկտ, համակարգ չի կարող բնութագրվել մեկ սկզբունքով: Ամենուր և միշտ դրանք միասին են, սակայն յուրաքանչյուր դեպքի համար տաչբեր է դիտարկման տեսանկյունը: Ոչ մի սկզբունք ամբողջությամբ առանձին հանդես չի գալիս:

Комментариев нет:

Отправить комментарий