четверг, 2 августа 2018 г.

Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում/NLP






ՆԼԾ՝ նեյրո-լեզվաբանական ծրագրավորումը (հուն. neuron` նյարդ, լատ. lingua՝ լեզու և հուն. programma՝ ծրագիր) մեթոդ է, օգտագործվող հոգեթերապիայում, որի հեղինակներն են Ռ. Բենդլերը, Ջ. Գրինդերը: Նրա հիմքում ընկած է շփման գործընթացի կառուցվածքի մասին ուսմունքը: Կանխատեսվում է, որ շփման հիմնական բաղադրիչն է համարվում զգայական ուղիները (տեսողական, լսողական, կինեսթետիկական), որոնցում ընկալվում է ինֆորմացիան և պահպանվում հիշողության մեջ: Մեթոդի օգտագործման արդյունքում հնարավոր է փոխել ոչ արդյունավետ վարքի ձևերը, կարգավորել հույզերը, փոխել սահմանափակող համոզմունքները: Հիմնական հոգեթերապևտիկ հնարքներից են համարվում խարսխավորումը, ենթամոդալականությունների խմբագրումը, ռեֆրեյմինգը՝ տեսանկյան փոփոխությունն և այլն: 

ՆԼԾ-ն օգնությամբ դուք կարող եք.

  • սովորել ավելի լավ հաղորդակցվել,
  • հասկանալ սեփական մտածողության տիպը,
  •  լուծել սեփական խնդիրները,




  • սովորել կառավարել սեփական հուզական վիճակը,
  • ճիշտ դնել նպատակ և հասնել դրան,
  • ավելի լավ հասկանալ մարդկանց,
  • հաջողությամբ բանակցություններ վարել,
  • դառնալ լավատես,
  • կառուցել հարաբերություններ,
  • ավելի արդյունավետ դառնալ այն գործում, որով զբաղվում եք,
  • հնարավորություն ստանալ բարձրանալ կարիերայի սանդուղքով:









ՆԼԾ-ն գլխավոր արժանիքներից մեկն է համարվում հատուկ մշակված լեզուն, որը թույլ է տալիս օբյեկտիվորեն գրառել մարդկանց սուբյեկտիվ մտածողական մարտավարությունները: Նման լեզվի առաջացումը թույլ է տալիս, ուսումնասիրելով մարդու գործունեությունը, հասկանալ ոչ միայն այն, ինչը նա անում է, այլ նաև, թե ինչպես է դա անում: Ինչպիսի՞ սուբյեկտիվ գործընթացներ են ընթանում մարդու հոգեկանում, որոնց արդյունքում նա ստեղծում է այս կամ այն գլուխգործոցը, որոշում է կայացնում, համոզվում է կամ տարհամոզվում ինչ-որ բանում: 

ՆԼԾ-ն հիմնական մոտեցուներից մեկն է համարվում այն համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ տիրապետում է ներքին ռեսուրսներին՝ իր բոլոր խնդիրների հաղթահարման և իր բոլոր նպատակներին հասնելու համար: 

Հաջորդ կարևոր մոտեցումը համոզումն է այն բանում, որ ցանկացած փոփոխությունների կարելի է հասնել բավականին հեշտությամբ և ամենաչնչին բացասական ապրումներով:

Հոգեթերապիայի մեջ ՆԼԾ-ն ամենակարևոր ներդրում է համարվաում ցանկացած փոփոխությունների էկոլոգիականության հարցը: Երբեմն մարդ այնքան է ձգտում ազատվել «ամենաշատից» (ավելորդ քաշ, վախ բարձրությունից, ծխել, ալերգիա և այլն), որ բացարձակապես մոռանում է մտածել այդ փոփոխությունների հետևանքների մասին: Այդ պատճառով երբեմն ստացված  «բարերար փոփոխությունները» ջնջում են այն ողջ լավն ու օգտակարը, ինչն առկա էր մարդու մոտ նախկինում:

ՆԼԾ-ն տարբերակիչ առանձնահատկություններից է նաև հավատն այն բանում, որ ցանկացած իրադրությունում առավել արդյունավետ է առաջին հերթին մտածել այն մասին, թե ինչ անել, այլ ոչ թե այն մասին, թե որն է կատարվածի պատճառը:

ՆԼԾ-ն ունի կիրառության լայն ոլորտ. այն և հոգեթերապիա է, և ուսուցում, անձնական և խմբային խորհրդատվություն, քոուչինգ, արդյունքների ռազմավարական ծրագրավորում, ստեղծագործականություն, ուսուցողական ծրագրերի մշակում և անցակցում, լրագրություն, իրավաբանություն, ԶԼՄ-եր և անգամ գովազդ: ՆԼԾ-ը թույլ է տալիս նաև զարգացնել հաղորդակցական հմտությունները, սովորեցնում է աշխարհի բազմակողմանի ընկալմանը, վարքային ճկունության և օգնում է իրականացնել նշանակալի անձնային աճ: ՆԼԾ-ն շնորհիվ հնարավոր է հասնել առավելագույն արդյունավետության յուրաքանչյուր ուսուցման մեջ, լինել լավ վիճակում և ունենալ բարձր աշխատունակություն: 

ՆԼԾ-ը քիչ է հետաքրքրվում և պատճառներ չի փնտրում անցյալում, այլ ուսումնասիրում է ընկալման միջոցն և դրա հիման վրա կառուցում է ներկան ու ապագան: ՆԼԾ-ն ամենից առաջ կողմնորոշված է ոչ թե դեպի բացատրությունը, այլ փոփոխությանը: 

ՆԼԾ-ն տեխնոլոգիական հնարքների հավաքածուն գրեթե բացառապես ներգործության հնարքներ են, որոնք գործում են անգիտակցականի և ներշնչման միջոցով: Հոգեբանի և այցելուի միջև փոխազդեցության բաց և բանական տարբերակները հարստացնում են ՆԼԾ-ը, իսկ հակառակ պարագայում, անտեսումը՝ ակնհայտորեն աղքատացնում է ՆԼԾ-ն գործիքների ամբողջությունը, նրան հաղորդելով, շատերին գրավող, մոգության և կախարդանքի երանգ:


Комментариев нет:

Отправить комментарий