понедельник, 27 августа 2018 г.

Թերապիա բնության գրկում




Հարյուրամյակներ շարունակ մարդիկ ապրել են բնության հետ համակարգային հարաբերությունների մեջ, կամ այլ խոսքերով, «բնության ներսում», հանդիսանալով դրա անբաժանելի մասնիկը: Մեծամասնության կյանքի հիմքն է եղել սննդի հայթայթումը հողի մշակման միջոցով, որսորդությունը, ձկնորսությունը, ինչպես նաև պաշտպանությունըբնակավայրի պահպանումը և սերնդատվությունը: Մարդը, բնականաբար օգտագործել է բնության բոլոր գործոնները և կապերը սեփական առողջությունը պահպանելու համար:

Այսօր ամեն ինչ այլ կերպ է: Ժամանակակից քաղաքացին  կտրված լինելով  կեցության բնական միջավայրից, ենթարկվում է ամենօրյա բազմաթիվ սթրեսների՝ աղմուկ, փոշոտվածություն, օդի աղտոտվածություն, մարդաշատություն, բնակարանների նեղվածությունը, բարձրահարկ շենքերի բնակիչների հողի հետ անմիջական շփման բացակայություն: Ինչպես նաև սոցիալական լարվածությունն է, նյութական անբավարարությունը, բարձր մրցակցությունը, կյանքի արագացված տեմպը: Մյուս կողմից, օգտվելով քաղաքակրթության բոլոր բարիքներից, քաղաքի բնակիչն այնպես է ընտելանում հարմարավետությանը, որ հաճախակի մոռանում է իր բնածին ընդունակությունների մասին:

Ստեղծված իրավիճակը հանգեցում է ճնշված վիճակի, տագնապայնության բարձրացման, նևրոզների, հոգեկան հիվանդությունների աճի, հոգեկան խանգարումների:
Բնաթերապիան թույլ է տալիս վերացնել կամ թուլացնել մարդու վրա առօրյա իրականության  անբարենպաստ գործոնների ներգործությունը (նյարդա-հուզական ծանրաբեռնվածությունը, նստակյաց կյանք և այլն): Բնաթերապիան նպաստում է արդյունավետ հանգստին և առողջացմանը, «մկանային քաղցի» անբարենպաստ հետևանքների վերացմանը՝ օրգանիզմի աշխատունակությունն ապահովող հիմնական ֆունկցիոնալ համակարգերը մարզելու հետ համատեղ: Բնության մեջ մարդու մոտ արթնանում են պահեստային ուժերը, փոխվում է ոչ միայն ինքնազգացողությունը, այլ նաև շրջակա միջավայրի և սեփական «Ես»-ի ընկալումը: Արդյունքում տեղի է ունենում արժեքների վերաիմաստավորում, և ինքնաընկալումը, որպես անընդհատ աջակցության կարիք ունեցողի, ուղղակի անհետանում է: Այդպիսով, բնաթերապիան ուղղված է ինչպես մարդու հոգեֆիզիոլոգիական ադապտիվ հնարավորությունների կատարելագործմանը, նաև առողջության ամրապնդմանը:

Հոգեբանական օգնության խնդիրների համատեքստում բնաթերապիան ֆիզիկական և հոգեբանական ընդունակությունների վերականգնումն է: Քանի որ բնությունը հանդիսանում է մարդու կեցության առաջնային միջավայրը, ապա դրա օգտագործումն որպես հոգեթերապիայի կազմակերպման միջավայր շատ դեպքերում նպաստում է հոգեշտկիչ աշխատանքի գործընթացին: Այն, ինչ հոգեթերապևտի աշխատասենյակում պահանջում է խնդրի շուրջ մտորումների, զրույցների, վերլուծության բավականին երկար ժամանակ, բնաթերապիայի պարագայում իրականացվում է ինքնաբուխ և ազատ: Հոգեթերապևտիկ ֆոնը կազմում է բնական միջավայրը՝ արևոտ բացատ, ստվերախիտ  անտառ, պաղ լիճ և այլք որպես հոգեբանի աշխատասենյակի այլընտրանք:

Ֆիզիկական և հոգեթերապևտիկ չափավոր ծավալի և ինտենսիվության ծանրաբեռնվածությունից զատ, առողջարարական ազդեցություն ունի նաև միջավայրի փոփոխությունը, հաճելի մթնոլորտում բնության հետ շփումից դրական հուզական ֆոնի առկայությունը: Մարդու «դուրս գալը» առօրյա, միօրինակ պայմաններից, ապահովում է նյարդա-հուզական ոլորտի անցումը նոր օբյեկտների վրա: Թեթև արշավները հնարավորություն են տալիս քաղաքացուն ստանալ նոր տարածքա-կլիմայական պայմանններում լինելու փորձ, ապահովում են բնության հետ «սերտ շփումը», սովորեցնում դիտել և վայելել այն, զարգացնում են բնության հանդեպ հոգածություն և բարենորոգում մարդուն հոգեպես:

Այսպիսովբնաթերապիան, միավորելով գիտության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հոգեբանությունը և հոգեթերապիան, մշակութաբանությունը, ֆիզկուլտուրան, տուրիզմը, հանդիսանում է հանգստի կազմակերպման և ֆիզիկական ու հոգեկան ուժերի վերականգնման արդյունավետ և տնտեսող միջոց:


Комментариев нет:

Отправить комментарий