суббота, 18 августа 2018 г.

Ի՞նչ է անձնային աճը



Անձնային աճը սեփական ես-ի որոնումն ու ինքնաիրականացումն է: Դա սեփական առաքելությանն ընդառաջ գնալու շարժումն է, անձի մշտական ինքնակատարելագործումն ու ինքնազարգացումը:

Դա ամենօրյա հաղթանակն է սեփական վախերի և այլ բացասական հույզերի դեմ: Անձնային աճը ճանապարհ է դեպի երջանկություն և հաջողություն:

Անձնային աճը ներքին որակների զարգացումն է: Դա առաջին հերթին սեփական անձի ընդունումն է այնպիսին, ինչպիսին որ կա: Դրանից էլ սկսվում է ցանկացած փոփոխություն:

Անձնային աճը սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդումն է և առողջ ինքնագնահատականը: Նա, ով հավատում է ինքն իրեն, արգելք չի ճանաչում: Այո, բոլորի ճանապարհին էլ արգելքներ հանդիպում են, բայց եթե հավատում ես ինքդ քեզ, պրոբլեմները վերածվում են խնդիրների, որոնք պարզապես պետք է լուծել: Առողջ ինքնագնահատականն օգնում է ճիշտ որոշումներ ընդունել և չվախենալ դրանք իրականացնել:
Անձնային աճն որոշումներ ընդունելու, ծրագրերի իրականացման և նպատակներին հասնելու նոր, առավել արդյունավետ ռազմավարության մշակումն է:

Անձնային աճը դնում է այն հիմնաքարերը, որոնց վրա կարելի հետագայում կառուցել բիզնես, անձնական հարաբերություններ, զարգացնել հաղորդակցման հմտություններ: Հաճախ կյանքի տարբեր ոլորտներում առաջացող խնդիրների պատճառ են հանդիսանում ոչ ճիշտ կամ ոչ արդյունավետ համոզմունքները, արժեքների կոնֆլիկտը:

Հասուն անձի կարևորագույն բնութագրիչներն են՝ նպատակասլացություն, ինքնուրույնություն, դինամիկություն, ամբողջականություն, կառուցողականություն, անհատականություն:

Այս որակները կան յուրաքանչյուրիս մեջ, սակայն դրանց իրականացումը կախված է բարենպաստ պայմաններից: Անձնային աճի գլխավոր օրենքը կարելի է ձևակերպել այսպես. եթե կան համապատասխան պայմաններ, ապա մարդու ներքին հնարավորությունների միջոցով գործի է դրվում ինքնազարգացման գործընթացը, ինչն էլ անձին առավել հասուն է դարձնում: Անձնային աճը մարդու ներքին պահանջն է, ոչ թե պարտադրանք դրսից: Այն հնարավոր չէ սովորեցնել: Հենց այս ամենի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ են զբաղվում հոգեբաներն անձնային աճի թրեյնինգների ժամանակ:

Անձնային աճի համար կարևոր պայմաններ.

  • պատասխանատվություն սեփական կյանքի հանդեպ:
  • փոխվելու ցանկության առակյություն՝ որն էլ հենց առաջ մղող վառելիքն է:
  • ինքն իր հանդեպ հավատք ՝ լավագույն օգնականը և ոգևորողը:
  • ակտիվություն՝ առանց գործողության և ինքնակարգապահության չի լինի անհրաժեշտ արդյունք:
  • Ինչպես իմանալ, կա՞ անձնային աճ, թե ոչ: Գոյություն ունեն մի շարք չափորոշիչներ, արտաքին և ներքին, կողքից և տվյալ անձի կողմից տեսանելի:
Սուբյեկտիվ չափորոշիչներ՝

  • սեփական անձի ընդունում.
  • ապրումների ներքին փորձի ընդունում.
  • պատասխանատու ազատություն.
  • ամբողջականություն.
  • դինամիկություն:
Անձնային աճի օբյեկտիվ չափորոշիչներ՝

  • այլ մարդկանց ընդունում.
  • այլ մարդկանց հասկանալը.
  • բացվածություն, բնականություն, ճկունություն/ սոցիալականացվածություն.
  • ստեղծագործական հարմարվողականություն:
Հարկ է նշել, որ անձնային աճի պայմաններից թեկուզ և մեկի իրականացումն ինքնաբերաբար գործի է դնում նաև մյուս չափանիշները, և այդպիսով` անձի հասունացման ամբողջ գործընթացի իրագործումը: Այնպես որ անձնային աճի գործընթացը կարելի է սկսել նրանից, ինչ առավել դյուրին է և համահունչ անձի բնությանը:


Комментариев нет:

Отправить комментарий