Մեղքի զգացումը
մեծ հաշվով իրենից ներկայացնում է ինքն իրեն ուղղված
բարկություն, զայրույթ: Երեխայի մոտ
մեղքի զգացումը առաջանում
է հետևյալ մեխանիզմով: Երեխային կշտամբում կամ
պատժում են որևէ արարքի համար: Դա առաջացնում է նրա մոտ զայրույթ, սակայն, քանի
որ սովորաբար երեխան չի ունենում հնարավորություն արտահայտելու սեփական զայրույթը սկսում
է ներս գցել և ի հայտ է գալիս մեղքի զգացում՝
կատարած արարքի համար:
Եթե զայրույթը անհետևանք անցնում է , ապա մեղքի զգացումը ևս որպես կանոն անհետանում
է:
Զայրույթը
ուղեկցում է ցանկացած մեղքի զգացման: Զայրույթի զգացման տակ սովորաբար թաքնված են լինում
չասված պահանջները: Օրինակ երեխան կարող է պահանջել համբերությամբ վերաբերվել իրենկամ
այն արարքին որ նա կատարել է:
Երեխան
, առավել ևս փոքր, հաճախ կարող է շփոթության մեջ ընկնել այն հարցում , թե իրականում
ով է մեղավոր ստեղծված իրավիճակում: Եթե նրան մշտապես կշտամբում են, ապա նա հաճախ է
վերցնում մեղավորությունն իր ուսերինև զգում, որ ինքը «վատն է»:
Երկարատև մեղքի զգացումը ազդում է երեխայի ամբողջ կյանքի վրա: Նրանք կարող են
տանջել իրենց անգամ որոշակի մտքերից ու ցանկություններից, որոնք ճիշտ չեն համարում:
Մեղքի զգացումը կարող է առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ երեխան արել է իրեն համար
անընդունելի արարքը, այլև այն ժամանակ, երբ նրա մտադրությունները չեն իրակականում:
Օրինակ երեխան բարկացել է իր ծնողների վրա ցանկացել է վրեժ լուծել, սակայն չի կարողացել:
Միայն այն միտքը որ նա ունեցել է այդ ցանկությունը նրա մեջ առաջացնում է մեղքի զգացում:
Փորձը դեպի
փախուստ մեղքի զգացումից բերում է վարքի այնպիսի ձևերի,
որոնք կարծես թե կապ
չունեն մեղքի զգացման հետ:
Մեղքի զգացումից փախչելով նա
սկսում է
անել այն
ամենը, ինչը
իր կարծիքով մյուսները ակնկալում են իրենից,
բայց միևնույն ժամանակ մշտապես զգում է
իրեն վիրավորված: Այսպիսով՝ երեխան կորցնում է
սեփական ես-ի
զգացողությունը, սեփական ինքնասիրությունը փոխանակելով այլ մարդկանց սիրո հետ: Երեխան դադարում է հասկանալ,
թե իրականում ինչ են
ուզում իրենից ուրիշները:
Մեկ այլ
միջոց, որով
կարելի է
ազատվել մեղքի զգացումից կարող ենք տեսնել երեխաների և
մեծահասակների առանձնահատկություններում: Եթե երեխան մշտապես անհանգստանում է
դասերի համար,
նա հաճախ լվանում է
ձեռքերը, անվերջ կարգավորում է
իր սենյակը
: Սրանք բոլորը նշաններ են,
որ նա
կախված է
որոշակի սովորություններից, որոնք առաջ
են եկել
ներքին լարվածությունից: Էական խնդիրը այն է,
որ այս
ամենը ծնում է երեխայի մեջ մեղքի բարդույթ:
Երեխային դաստիարակելիս ծնողները
հաճախ են անհարկի շտապում բացատրել ինչն է լավ ու ինչը վատ, այդպիսիով հստակեցնելով
երեխայի համար թե ինչ է պահանջվում իրենից: Երեխան վերցնում է ծնողից ոչ միայն ազգանունը,
այլ նաև դառնում է ծնողի մտքերի ու կարծրատիպերի կրողը:
Երբ ծնողները բարկանում են,
անհամբեր են կամ ավելացնում են իրենց պատժի միջոցները, կարծես թե ասում են երեխային
, որ իրեն չեն սիրում: Եվ եթե անգամ դա բացարձակապե սայդպես չէ, երեխան կմնա իր կարծիքին,
քանի որ չի տեսնում բարեհամբույր վերաբերմունք նրանց կողմից: Երեխայի համար ծնողի անկեղծ
սերը ունի անչափ մեծ նշանակություն և դրա բացակայությունը խոր հետք է թողնում նրա վրա 2 պատճառով:
1.
Քանի դեռ
երեխան կախված է ծնողներից, նա հասկանում է որ նրանց սերը ամենամեծ երաշխիքն է այն
բանի, որ նրանք կշարունակեն հոգալ նրա կարիքները:
2.
Քանի որ
երեխան իրեն համարում է ծնողի մի մասը, նա նայում է իրեն ծնողների աչքերով, իսկ դա
նշանակում է, որ նա կարող է իրեն վատը համարել, երբ ծնողը բարկանում է: Հաճախ սկսում
են մտածել, որ արժանի չեն ծնողի սիրուն:
Նման երեխան դադարում է հարգել
ինքն իրեն, հաճախ է ներողություն խնդրում չնչին բաների համար, սկսում է արդարանալ անտեղի:
Բնականաբար հնարավոր չէ դաստիարակել
երեխային առանց նրան բացատրելու ճիշտն ու սխալը, ինչպես նաև առանց արթնացնել ու նրա
մեջ ամոթը, որն առաջացնելու է մեղքի բարդույթ:
Մեղքի բարդույթը կարող է խանգարել
երեխային ապրել լիարժեք կյանքով, այդ պարագայում պետք է օգնել երեխային հասկանալ թե
ով է ինքը, օգնել բարձրաձայնել սեփական կարծիքը, մտքերը, հույզերն ու ապրումները, օգնել կատարել ընտրություն և պատասխանաըվություն
կրել սեփական ընտրության համար: Որքան բացահայտ է կարողանում նա արտահայտել իր զայրութը,
այնքան փոքրանում է մեղքի զգացումը, որը տիրում
է նրան:
Բացի այս ծնողները իրենք էլ
պետք է ցուցաբերեն համբերատարություն, կարողանան զսպել սեփական զայրութը: Ծնողները
պետք է բացատրեն երեխային, թե ինչու մեծահասակների կողմից չի ընդունվում այս կամ այն
արարքը: Բայց դա անհրաժեշտ է անել հակիրճ և հանգիստ, սա լավագույն միջոցն է :
Երբեք
չի կարելի երեխային ասել, որ ծնողները այլևս իրեն չեն սիրում, ընդհակառակը նրանք պետք
է տան երեխային անսահման սեր և որքան հնարավոր է շատ պետք է գովեն նրանց լավ արարքները:
Այս իրավիճակում այդ առատաձեռնությունը երաշխիքն է այն բանի, որ երեխայի մոտ մինիմալի
կհասնի մեղքի բարդույթի առաջացման վտանգը:
Комментариев нет:
Отправить комментарий