Սեմինարը բաղկացած է տեսական և գործնական մասերից և ներառում է հետևյալ թեմաները:
1-ին օր
- անդրադարձ երաժշտական թերապիայի պատմությանը անցյալից մինչ մեր օրեր.
- ակտիվ և ռեցեպտիվ երաժշտաթերապիա.
- գործնական պարապմունքներ գործիքային և ձայնային իմպրովիզներ, պար, մեդիտացիա:
2-րդ օր
- անդրադարձ էրգոթրոպիկ և թրոպոթրոպիկ երաժշտությանը և դրա ազդեցությանը մարդու վրա.
- գործնական պարապմունքներ գործիքային և ձայնային իմպրովիզներ, պար, մեդիտացիա:
- Գործնական պարապմունքների համար ցանկալի է կրել հարմարավետ հագուստ:
Վարող՝ երաժշտաթերապևտ Կլեմենս Ժերոլդ Կրեջչին, Ավստրիա:
Երաժշտական թերապիա Կլեմենս Կրեջչին սովորել է Բեռլինի համալսարանում, իսկ հոգեթերապիա ուսանել է Վիեննայում: 2010 թվականից աշխատում է որպես երաժշտաթերապևտ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, դեռահասների և հոգեկան խնդիրներ ունեցող չափահասների հետ:
Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման
Մասնակիցների քանակ՝ մինչ 15 հոգի:
Նախապես գրանցումը պարտադիր է:
Աշխատանքային լեզու՝ գերմաներեն հայերեն թարգմանությամբ:
Արժեք՝ 18 000 դրամ, ներառյալ սուրճի ընդմիջումները:
Կոնտակտային տվյալներ
Комментариев нет:
Отправить комментарий