суббота, 18 августа 2018 г.

Գիր ձախ ձեռքով



Աջ կիսագունդը զարգացնող ամենադյուրին և հետաքրքրաշարժ վարժություններից է ձախ ձեռքով գրելը (աջլիկների համար): Մարմնի ձախ կողմը կառավարում է աջ կիսագունդը: Ձախ ձեռքի նպատակաուղղված օգտագործումը /ատամների մաքրում, նկարչություն, ուտելը ևն/, առանց աջի օգնության, ակտիվացնում է աջ կիսագնդի մինչ այդ քնած հատվածները: Եվ այսպես, գիր ոչ առաջատար ձախ ձեռքով:

  1. Որպես սկիզբ խորհուրդ ենք տալիս մեկ-երկու ֆիզիկական վարժություն անել մարմնի լարվածությունը թուլացնելու համար: Դրանք կարող են լինել թեքումներ, կքանիստեր և այլնԹուլացրեք դեմքի մկանները, ստորին ծնոտն ետ-առաջ արեք: Փակեք աչքերն ու շարժեք ժամացույցի ուղղությամբ, ապա հակառակը ևն: Շարժեք ձախ ձեռքի մատները: Այսպիսի թեթև նախնական պատրաստությունը հարկավոր է, քանի որ գրելու ժամանակ անսովորությունից  Դուք կարող եք լարել ամբողջ մարմինը, հատկապես` նրա որոշ հատվածներ` մեջքը, պարանոցը, դեմքը: Սակայն, եթե դուք այս ամենը համարում եք ավելորդ, անցեք հաջորդ կետին: Կատարելով բուն վարժությունը`ժամանակ առ ժամանակ կանգ առեք և ականջ դրեք Ձեզ, Ձեր մարմնին` արդյոք որևէ տեղ չկան սեղմումներ, լարվածություն և այլն:
  2. Աթոռը պետք է չոր նստատեղ ունենա, իսկ սեղանը լինի կրծքավանդակի կամ ավելի ցածր մակարդակի, որպեսզի գրելու ժամանակ շատ չկռանաք: Ոտքերը մի խաչեք, այլ գետնին ամողջ ոտնաթաթը դրեք, ուսերի լայնքով: Լույսը պետք է աջ կողմից ընկնի և լավ լուսավորի սեղանը և թուղթըՏողած թուղթ վերցրեք, գերադասելի է քառակուսի տետր:
  3. ԵթեԴուք երբևէ չեք գրել ձախ ձեռքով, ապա մարզումները ճիշտ կլինի սկսել հասարակ տարրերից, ինչպիսիք են գծիկներ, շրջանագծեր, կեռիկներ ևն: Հիշեք, թե ինչպես են դրան սովորեցնում առաջին դասարանում: Այս հատվածն յուրացնելուց հետո, սկսեք թվեր գրել, ապա` առանձին տառեր: Դե իսկ հետո անցեք բառերի և միավորեք դրանք նախադասությունների մեջ:
  4. Ամբողջ վարժության ընթացքում հետևեք, որ մեջքն ուղիղ և թուլացած լինի, ժամանակ առ ժամանակ ընդմիջում արեք: Հանգստյան ժամանակ պարանոցը պտտեք, մատները շարժեք ու մերսեք: Հնարավոր է նկատեք, որ անսովորությունից սեղմում եք ատամները. Ուշադիր եղեք և թուլացրեք ծնոտը
  5. Վարժությունը կատարեք այնքան, որ Ձեզ հաճելի ու դյուրին լինի, ամեն օր, 10-15 րոպե առավոտյան և երեկոյան: Կարևորը կանոնավորությունն է: Ընտրեք որևէ հետաքրքիր տեքստ և ամեն օր արտագրեք այն ձախ ձեռքով: Սկզբում, երբ նոր եք սովորում գրիչը բռնել և տառերը գրել, գրեք դանդաղ ու հանգիտ, մի շտապեցրեք Ձեզ: Հետագայում, երբ ձախ ձեռքը վստահ գրում է տառերը, հետևեք, որ ոչ միայն ուղղակի գրել, այլ գրել կոկիկ ու գեղեցիկ:


Արդյունքում` այս վարժությունը նախ և առաջ ուղղված է աջ կիսագնդի զարգացմանը և ակտիվացմանը: Սակայն, մարզումների ընթացքում Դուք կնկատեք այլ հաճելի արդյունքներ, ինչպիսիք են կենտրոնացման և ձախ, ոչ առաջատար ձեռքի մանր ու նուրբ շարժումների զարգացումըԿաճի ուշադրությունն երկար կենտրոնացնելու ընդունակությունը: Այս վարժության օգնությամբ Դուք կարող եք նաև զարգացնել/փոխել/ուժեղացնել բնավորության այս կամ այն գծերը


Комментариев нет:

Отправить комментарий