воскресенье, 5 августа 2018 г.

Պարաշարժողական թերապիա



Իր ողջ թվացյալ մեղմությամբ հանդերձ՝ հոգեթերապևտիկ պարը ժամանակակից հոգեբանության մեջ ամենաարդյունավետ ուղղություններից մեկն է, հատկապես եթե անհրաժեշտ է հաղթահարել ներքին անինքնավստահությունը և վերացնել հուզական զսպումները:

Պարաշարժողական թերապիան ակտիվացնում է մարդու մարմնի շարժումները՝ որոշակի զգացմունքների, հույզերի և ապրումների արտահայտման համար: Պարի մեջ այս վիճակների արտահայտման հիմնական միջոցներն են համարվում պանտոմիմիկան, ժեստերը, շարժումները, որոնք իրենցից ներկայացնում են հատուկ արտահայտիչ լեզու, որը հաղորդում է մարդու ներքին վիճակը:

Մեթոդի առաջացումը կապված է պարուհի Ա. Դունկանի գեղարվեստական գործունեության և գաղափարների հետ, որին հաջողվեց բնական արտահայտիչ շարժումով հաղորդել մարդու ամենախորը ապրումները:

Իր ոչ վերբալության (անխոսության) շնորհիվ պարը հնարավորություն է տալիս ակտիվացնել մարդու այն հույզերը, հակումները, ցանկությունները և կոնֆլիկտները, որոնք խորը թաքնված են նրա ենթագիտակցության մեջ և հաճախ չեն գիտակցվում: Պարի շարժումների միջոցով մարդը կարող է ոչ միայն արդյունավետորեն արտահայտել իր անգիտակցական զգացմունքներն ու մտքերը, այլ նաև դրանք հասկանալի դարձնել իր համար:

Պարի և ռիթմիկ շարժողական վարժությունների միջոցով տեղի է ունենում մկանային սեղմումների և լարվածությունների վերացում, որոնք հայտնվում են սթրեսի և մարդու բարդ անլուծելի իրավիճակների հետևանքով:

Հետազոտությունները հայտնաբերեցին մկանների 7հիմնական խմբեր՝ աչքերի, բերանի, պարանոցի, կրծքի, ստոծանու, որովայնի և կոնքի շրջանում, որտեղ <<կուտակվում>> են տարբեր բացասական հույզեր՝ վախ, զայրույթ, վիրավորանք, մեղք և այլն: Դառնալով ճկուն և ազատագրված՝ մարմինը ձեռք է բերում լայն և բազմատեսակ հակազդելու և հուզական ապրումները արտահայտելու հնարավորություն: Բացի դրանից, մարդը, սկսելով գիտակցել իր մարմնի հնարավորությունները, կատարելով այս կամ այն դիրքերը, շարժումները, ժեստերը, սկսում է ավելի լավ հասկանալ իր իրական զգացմունքներն ու մտքերը:

Առաջ պարաշարժողական թերապիան գրեթե միշտ կիրառվում էր ծանր խանգարումներով մարդկանց հետ աշխատանքի դեպքում: Այսօր այն ավելի շատ կողմնորոշված է դեպի առողջ մարդկանց հետ աշխատանքը, որոնք ունեն հոգեբանական բարդույթներ՝ նրանց մոտ ինքնընդունման, արդյունավետ միջանձնային և խմբային փոխազդեցության, ինքնիրացման, Ես-ի մասերի միավորման զարգացման նպատակով: Այդ պատճառով մեծ հետաքրքրություն են ձեռք բերում պարա-շարժողական թերապիայի հատկապես սոցիալ-հոգեբանական կողմերը

Գոյություն ունեն պարաթերապևտի աշխատանքի երեք հիմնական ոլորտներ.
  1. մարմինը և դրա շարժումը 
  2. միջանձնային հարաբերությունները 
  3. ինքնագիտակցություն

Պարային թերապիան ոչ միայն հաճելի և գործող աշխատանքային մեթոդ է սեփական խորը զգացմունքների և ապրումների հետ, այլ նաև հնարավություն դառնալ ավելի նրբագեղ, ճկուն և զգայուն:







Комментариев нет:

Отправить комментарий