понедельник, 13 августа 2018 г.

Գոռոզությունը մեր կյանքում



  1. Վստահություն սեփական մշտական արդարության (անսխալականության),
  2. Հովանավորչական վերաբերմունք մյուսների նկատմամբ, վերաբերմունք «վերևից»,
  3. Սեփական կարևորության զգացում, 
  4. Սեփական անձի և մյուսների նվաստացում, 
  5. Կարծիք, որ դուք ավելի լավն եք, քան մյուսները, պարծենկոտություն,
  6. Ուրիշների աշխատանքները և ծառայությունները իրեն վերագրելը,
  7. Հակառակորդին ոչ շահեկան վիճակի մեջ դնելու ունակություն, մարդկանց օգտագործում՝ սեփական նպատակներին հասնելու համար, 
  8. Իրավիճակի վերահսկում՝ առանց այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու,
  9. Ամբարտավան վերաբերմունք, ունայնություն, հայելու մեջ հաճախ իրեն դիտելու ցանկություն,
  10. Հարստության, հագուստի և այլնի ցուցադրում,
  11. Իրեն օգնելու արգելք և այլոց հետ աշխատելու անպատրաստակամություն,
  12. Սեփական անձի նկատմամբ ուշադրության գրավում,
  13. Շատախոսություն կամ սեփական խնդիրների մասին հաճախակի խոսելը, 
  14. Նեղացկոտություն,
  15. Գերզգայունություն կամ անզգայունություն,
  16. Սեփական անձով չափազանց տարվելը, 
  17. Մտքեր, թե ուրիշներն ինչ են մտածում կամ խոսում իր մասին, 
  18. Բառերի օգտագործում, որոնց իմաստը լսողը չի հասկանում, իսկ ինքը գիտի այդ մասին,
  19. Սեփական անպետքության զգացողություն,
  20. Փոխվելու մերժում կամ միտք, որ իրեն չարժի փոխվել,
  21. Իրեն և ուրիշներին չներելը,
  22. Մարդկանց ստորաբաժանում հիեարխիկ մակարդակների՝ ով ավելի լավն է կամ ավելի կարևոր, և ըստ այդմ համապատասխան վերաբերմունք,
  23. Կարծիք, որ ինքն ավելի կարևոր է, քան մյուսները, երբ ինքն է տվյալ աշխատանքի կատարաողը,
  24. Ստանձնել ուժերից վեր աշխատանք, 
  25. Անվստահություն մարդկանց, Աստծո նկատմամբ,
  26. Մտահոգություն, թե ինչ տպավորություն է ինքը թողնում ուրիշների վրա, 
  27. Սեփական անձը կամ այլոց կուռք դարձնելը,
  28. Իր ուժերից վեր աշխատանքի ստանձնում, այնպես, որ իր ֆիզիկական մարմինը չի դիմանում, 
  29. Վարքի, պահվածքի փոփոխում՝ կախված, թե ում հետ է ինքը խոսում,
  30. Ապերախտություն,
  31. «Փոքր մարդկանց» անտեսում,
  32. Անուշադրություն,
  33. Սեփական գոռոզության ու հոգևոր խնդիրների չգիտակցում, 
  34. Նյարդային տոնի առկայություն, 
  35. Ձայնի բարձրացում զայրույթի և վրդովմունքի ժամանակ
  36. Միտք որև մեկին «դաս տալու» և այլ անձի մասին նսեմացուցիչ ձևով և տոնով խոսելը,
  37. Անհնազանդություն Աստծո կամքին,
  38. Ինքնահարգանքի բացակայություն,
  39. «Ի՞նչ կարող ես անել ինձ համար»
  40. Անխոհեմություն և խելահեղություն,
  41. Անազնվություն ինքն իր և ուրիշների հանդեպ, 
  42. Զիջումների գնալու անընդունակություն,
  43. Ցանկությունը, որ վերջին խոսքը միշտ իրենը լինի, 
  44. Իր ունեցած գիտելիքները ուրիշների հետ կիսելու դժկամություն,
  45. անուշադրություն կամ չափից առավել ուշադրություն ֆիզիկականին, 
  46. Անուշադրություն իր հոգու և հոգևորի հանդեպ, 
  47. Միտք, որ ինքը պետք է դա անի, քաննի որ իրենից լավ ուրիշ ոչ ոք չի կարող անել, 
  48. Ուրիշի սխալների մատնանշում՝ դատող տոնով,
  49. Միտում փրկել ուրիշներին,
  50. Կանխակալ վերաբերմունք մարդկանց հանդեպ՝ կախված տեսքից, մաշկի գույնից և այլն,
  51. Գոռոզություն, որ սնուցվում է իր իսկ զբաղեցրած պաշտոնից,
  52. Ավելորդ հարգանք ինքն իր հանդեպ,
  53. Սարկազմ:

Комментариев нет:

Отправить комментарий