среда, 1 августа 2018 г.

«Ռոջերսյան խորհրդատվություն» դասընթաց



Նպատակ ու խնդիրներ`


  • ձևավորել խորհրդատվական մոտեցում` ստեղծելով և պահպանելով ապահովության, վստահության և հարգանքի մթնոլորտ,
  • օգնել մասնակիցներին տարբերակելու ֆորմալ «խորհրդատվությունը» և խորհրդատվական մոտեցումը հոգեբանության մեջ,
  • ծանոթացնել հոգեբանական խորհրդատվության հիմնական ` «ակտիվ լսելու և ուշադիր լինելու» հմտություներին,
  • ծանոթացնել «համապատասխան արձագանքելու» հմտություններին որպես հոգեբանական խորհրդատվության հիմնական հմտություններ,
  • մասնակիցներին հնարավորություն տալ կիրառելու այս հմտությունները,
  • մասնակիցներին օգնել գիտակցել զարգացած ինքնագիտակցության կարևորությունը խորհրդատվական մոտեցման կիրառման համար,
  • աջակցել մասնակիցներին «բարձրացնելու ինքնագիտակցությունը» այս դասընթացների ընթացքում նախատեսվող միջոցառումների շրջանակներում.
  • ծանոթացնել մասնակիցներին խորհրդատվական մոտեցման կիրառման կարևոր սկզբունքներին,
  • աջակցել մասնակիցներին հասկանալու գաղտնիության իմաստը խորհրդատվության կիրառման տարբեր իրադրություններում,
  • հնարավորություն ստեղծել յուրաքանչյուր մասնակցի համար ամփոփելու և գնահատելու սովորածը ուրիշների կարծիքները վերհանելու և ներառելու գործընթացի միջոցով` նպատակ ունենալով կատարել ստացած գիտելիքների ինքնագնահատում:

Վարող՝ հոգեբան-խորհրդատու Լուսյա Գավուկչյան՝ ունի իրավախախտների հետ ավելի քան 10 տարվա գործնական հոգեբանի աշխատանքային փորձ: Նա Կանադայի հոգեբանների ասոցացիայի «Քրեական հոգեբանության» միության անդամ է և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ:

Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:

Տևողություն՝ 28 ժամ՝ 8 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպումը 3.5 ժամ ` ներառյալ սուրճի ընդմիջումը:

Նախատեսվում է շաբաթը մեկ հանդիպում, սակայն խմբի որոշմամբ հանդիպումների հաճախականությունը կարող է փոխվել:

Դասընթացի ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Արժեք՝ 30 000 դրամ:

Կոնտակտային տվյալներ

Комментариев нет:

Отправить комментарий