Հեքիաթաթերապիան մեթոդ է, որն օգտագործում է հեքիաթային ձևն անձի ինտեգրացիայի, ստեղծագործական ընդունակությունների զարգացման, գիտակցության ընդլայնման, շրջապատող աշխարհի հետ փոխազդեցության կատարելագործման համար: Հեքիաթաթերապիան թույլ է տալիս ազատորեն սինթեզել և կիրառել այլ հոգեթերապևտիկ ուղղություններ՝ հոգեդրամայի, գեշտալտ-թերապիայի, արտ-թերապիայի, ավազաթերապիայի տեխնիկաներ:
Հեքիաթաթերապիան ոչ միայն սեփական անձի հետ շփումն է, այլև այլ մարդկանց անձնայինի հետ հաղորդակցումը, քանի որ հեքիաթի մետոֆրան արդյունավետ միջոց է մարդկանց միջև հաղորդակցում իրականացնելու համար: Այս մեթոդը իդեալականորեն համապատասխանում է ինչպես մանկական (4 տարեկանից), այնպես էլ կյանքի տարբեր ասպարեզներում միջանձնային հարաբերություններում հարցերի լուծման համար: Հեքիաթաթերապևտիկ սեսսիաները թույլ են տալիս նաև աշխատել իրավիճակների հետ, որոնց մասին այցելուն չի ուզում/չի կարողանում բաց խոսել:
Ուսուցողական թրեյնինգ՝ 70% տեսական մաս, 30% գործնական:
Նպատակ՝ ծանոթացում հեքիաթաթերապիայի հիմնական դրույթների և գործնական տեխնիկաների հետ:
Թեմաներ՝
1. Անձի հասկացումը,
- ծանոթացում հեքիաթաթերապիայի մեթոդին (տեսություն, պրակտիկա):
2. Անձնային պոտենցիալ
- ծանոթաում սեփական հոգեկան ռոսուրսների հետ (հոգեբանական թեստեր, վարժություններ),
- հեքիաթաթերապիայի տեխնիկաներ և դրանց դիագնոստիկ գործառույթները:
3. Խմբի համախմբում
- հեքիաթաթերապիայի խաղեր և վարժություններ,
- հայտնի հեքիաթների հոգեբանական վերլուծություն:
4. Սեփական հեքիաթի ստեղծում
- հեքիաթի ստեղծում,
- հեքիաթի գրաֆիկական պատկերում,
- մասնակիցների կողմից հեքիաթի մեկնաբանություն:
5. Հաջողակ լինել
- դրական ռեսուրս,
- բացասական, բայց ռեսուրս,
- հաջողության հասկացումը:
6. Թրեյնինգի արդյունքների ամփոփում
Կյանքը վերափոխում ենք հեքիաթի, իսկ հեքիաթը բերում կյանք:
Արդյունքում մասնակիցը՝
- կյուրացնի տեսական նյութը,
- կտիրապետի «հեքիաթային» տեխնիկաներին,
- կկարողանա օգտագործել ձեռքբերված գիտելիքները պրակտիկ աշխատանքի ընթացքում:
Վարող՝ հոգեբան Ելենա Մուրադյան:
Մասնակիցների քանակ՝ 8-12 հոգի:
Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:
Տևողություն՝ 24 ժամ, 8 հանդիպում, յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ:
Աշխատանքային լեզու՝ ռուսերեն: Թրեյները հայերենին տիրապետում է:
Արժեք՝ 22 000 դրամ:
Комментариев нет:
Отправить комментарий