Դասընթացի նպատակը` մեթոդի կիրառումը տիկնիկաթերապիայում կամ մասնավոր պրակտիկայում:
Նպատակային խումբ՝ հոգեբաններ, արտ-թերապևտներ, էրգոթերապևտներ և գեղարվեստի ուսումնարանների դասախոսներ:
Վարող և մեթոդի հեղինակ` Ծովինար Նազարովա, (ք.Թբիլիսի, Վրաստան): Ծովինար Նազարովան սերտիֆիկացված թրեյներ է, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը (գոբելեն):
Թղթի, ներկերի, պլաստիլինի, ինչպես նաև կտորների, մորթիի, թելերի օգտագործմամբ տիկնիկների պատրաստման տեխնոլոգիան մշակվել է ամառային ճամբարում դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի շրջանում (1989-1991թթ. Կարելիայի պարանոց): Երեխաների աշխատանքները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների:
Արդյունքում մասնակիցները՝ ձեռք կբերեն տիկնիկների պատրաստման հմտություններ. կանցկացնեն հաճելի ժամանակ հարմարավետ և հետաքրիր մթնոլորտում. իրենց հետ կտանեն իրենց իսկ պատրաստած տիկնիկները:
Աշխատանքային լեզու՝ ռուսերեն, թրեյները տիրապետում է հայերենին:
Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:
Տևողությունը՝ յուրաքանչյուր հանդիպում 6 ժամ:
Արժեքը՝ 12 000 դրամ, ներառյալ աշխատանքային նյութերը և սուրճի ընդմիջումները:
Կոնտակտային տվյալներ
Комментариев нет:
Отправить комментарий