понедельник, 23 июля 2018 г.

Յոգա


Յոգան գիտակցության ընդլայնման գործընթաց կամ վիճակ է, որին հասնում են հոգևոր-մարմնական պրակտիկայի միջոցով: «Յոգա»  բառը ձևավորվել է «ուգ» (յուջ), սանսկրիտական արմատից, որը նշանակում է «կապել», «միավորել», «ամրապնդել», «շաղկապել», ինչպես նաև «ուղղորդել, կենտրոնացնել ուշադրությունը», «օգտագործել», «կիրառել», ինչը ենթադրում է կապը Բացարձակ Էներգիայի հետ, Աստծո (Տիզերքի) հետ բացարձակ միասնության հասնելը:

Յոգան - արդեն իսկ գոյություն ունեցող միասնության գիտակցումն է: Յոգայի մեոդներով սեփական օրինակի վրա այնպիսի էակի ուսումնասիրությոնը, ինչպիսին է ՄԱՐԴԸ, տալիս է ԱՇԽԱՐՀԻ հասկացումը, որում ապորւմ է այդ էակը: Մեզ շրջապատող տիեզերիք հետ սերտ փոխկապվածության արդեն իսկ սկզբնական գիտակցումը բնական ճանապարհով շտկում է մեր վարքագիծը, մարդուն ներքուստ լավատես ու ներդաշնակ դարձնում: Ընդ որում, հարկ է նշել, որ «գիտակցել» տերմինն ուղղակիորեն կապված չէ մտքի, ինտելեկտի հետ: Դա տեղի է ունենում անգիտակցական մակարդակի վրա և միայն պրակտիկայի արդյունքում:

Միաժամանակ յոգեան ընկալվում և հասկացվում է որպես մեթոդ կամ ուղի, որը մարդուն ընտրում է յոգայի իրագործման, այն է՝ սեփական էությունը գիտակցելու համար: Այսպիսով, յոգան երկակի իմաստ ունի. Այն իր մեջ ներառում է ինչպես մեթոդը, այնպես էլ նրա վերջնական նպատակը: Բացի այդ, յոգայի իմաստը կարելի է բնութագրել «միություն» և «նույնականացում» բառերի միջոցով, քանի որ յոգայի կիրառումը նպատակ ունի արմատախիլ անել էգոն, որն իրենից ներկայացնում է մեր անհատականության այն ասպեկտը, որն ուժեղացնում է շրջապատող աշխարհից մեր առանձնացվածության զգացողությունը: Էգոյի սահմաններից դուրս գալով՝ մարդը վերագտնում է իրեն և գիտակցում իր իրական ներքին բնույթը:
 Սա յոգայի հոգևոր սահմանումն է: Կան մի շարք այլ սահամնումներ, որոնք կիրառելի են կեցության և գիտակցության բոլոր մակարդակներում:

Օրինակ՝ ֆիզիկական մակարդակում մարդկանց մեծամասնության մոտ մշտապես առկա են մարմնական խաթարումներ: Խափանվում է էնդոկրին համակարգի աշխատանքը, անկում է ապրում նյարդային համակարգի արդյունավետությունը, որի արդյունքում այս կամ այն տեսքով արտահայտվում է որոշակի հիվանդություն: Յոգան ուղղված է դեպի այդ բոլոր տարաբնույթ ֆունկցիաների բացարձակ համաձայնեցումը, որպեսզի նրանք աշխատեն ի շահ օրգանիզմի: Այնպես որ, կարելի է ասել, որ յոգայի ևս մեկ սահմանումն է ֆիզիկական ներդաշնակությունն ու առողջությունը:

Շատ մարդիկ տառապում են հոգե-հուզական հիվանդություններից կոնֆլիկտների, նևրոզների, ֆոբիաների ր այլ դրսևորումների ձևով, որոնք նրանց դարձնում են դժբախտ և ճնշված: Յոգան կոչված է հարփեցնելու և չեզոքացնելու բոլոր հոգեկան խնդիրները՝ մեծ և փոքր, բացաայտ և գրեթե աննկատ: Այս տեսանկյունից յոգան կարելի է սահմանել որպես հոգեկան հավասարակշռվածություն և մտքի հանդարտություն: 

Յոգայի ևս մեկ սահմանում է մտքի և մարմնի միջև ներդաշնակությունն ու համաձայնեցվածությունն այնպես, որ մարմինը կատարյալ կերպով արձագանքում է մեր մտավոր հրամաններին` լինեն դրանք գիտակցված, թե՝ ոչ: Այս ամենը շատ հակիրճ կերպով բացատրում էր Ավամի Շիվանանդան, երբ ասում էր, որ. 

«Յոգան մտքի, բառի և գործողության միավորումն ու ներդաշնակությունն է կամ մտքի, սրտի ու ձեռքերի միասնությունը»

Ինչպիսի սահմանում էլ տանք յոգային, այն հսկայական ազդեցություն է գործում մարդու կյանքի վրա, քանի որ վերաբերում է մեր էության առանցքային հիմքին՝ մարմնին, մտքին և գիտակցությանը:
 Յոգան, որը հայտնի է մեր օրերում, զարգացել է Հնդկաստանում և կիրառվել, սաղմնային տեսքով, առնվազն ավելի քան հինգ հազար տարի առաջ:

Քանի որ յոգայի ուսմունքը սովորաբար փոխանցվում էր բանավոր խոսքի միջոցով, նրա զարգացումը համակարգված չէր: Տարբեր ուսուցիչներ տարբեր մեթոդներով էին սովորեցնում: Այնպես որ, մինչև համակարգվածություն ձեռք բերելը, յոգան տարաբնույթ, միմյանց հետ չկապված տեխնիկաների ամբողջություն էր, համեմված մի շարք անհատական համոզմունքներով ու սնահավատությամբ: Հենց այստեղ էմ որ հնագույն տեսքտերի հեղինակները նշանակալի դեր խաղացին`հավաքագրելով և ընդհանրացնելով բոլոր տարաբնույթ գաղափարները:

Յոգայի մասին հիշատակող առաջին գրքերը հին Վեդաներն են: Ճիշտ է, նրանք չեն պարունակում յոգայի ուղղակի պրակտիկաների նկարագրություն, սակայն, որպես կանոն, յոգան հիշատակվում է սիմվոլիկ տեսքով: Յոգայի ավելի կայուն հիմքը դրվել է Ուպանիշադներում: Հենց այս տարաբնույթ տեքստերում է յոգան ձեռք բերում ավելի հստակ դիմագիծ:

Րիշի Փաթանջալին ամենաակնառու հեղինակներից էր, ով Քրիստոսի ծննդից քիչ առաջ գրել էր «Յոգա-Սուտրա» վերնագիրը կրող տեքստը՝ ցայսօր ռաջա յոգայի դասական և հեղինակավոր տրակտատ համարվողը:

Որպես մարդու, այդ թվում նրա հոգեկան և ֆիզիոլոգիական ասպեկտների ինքնակատարելագործման մասին ուսմունք, յոգան բազմաթիվ տարատեսակներ ունի: Բոլոր այդ ձևերը ծնունդ են առել դասական յոգայից, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն մեթոդներն ու նպատակները: Ահա յոգայի որոշ տարատեսակներ՝ 
  • Դխանյա-յոգա- չեզոքացնում է տգիտությունը սամադխիի (լուսավորության) մեթոդով: Հանդիսանում է մեդիատացիայի դիսցիպլին: Ուշադրություն և կենտրոնացվածություն: 
  • Մանտրա-յոգա- ճանապարհ մանտրաների միջոցով, որոնք ավանդույթում փոխանցում են Ուսուցչից ձեռնադրման միջոցով:
  • Յանտրա-յոգա- Տիեզերքի կամ էներգետիկ գործընթացների (ինչպիսիք են օր.՝ չակրաները) երկրաչափական պատկերի (յանտրա) վրա մտքի կենտրոնացման մասին դիսցիպլին:
  • Կառմա-յոգա- Գործողության յոգա, այսինքն` ճիշտ գործողությունների ուղի:
  • Ռաջա-յոգա կամ դասական յոգա- մեդիտացիայի միջոցով մտքի վերականգնումը, իրականության և պատրանքների միջև տարբերության գիտակցումը և ազատագրման հասնելը:
  • Գյանա-յոգա- գիտելիքի, իմաստության ուղի, երևույթների բնույթի մասին մտորումների միջոցով Բացարձակ Ճշմարտության որոնում: Նպատակը` հասկանալ հոգու և նյութականի տարբերությունը, գիտակցել «Ես հոգի եմ, ոչ թե նյութ»:
  • Բհակտի-յոգա- Աստծուն նվիրված լինելու և սիրելու ուղի, նվիրված ծառայություն, էգոյի տրվելը սիրո մեջ:
  • Կրիյա-յոգա- գիտություն ինքն իր ներսում գործողություններն ավարտին հասցնելու մասին: Փաթանջալիի Յոգա-Սուտրայում այն հիշատակվում է որպես մարքող վարժությունների պրակտիկաների, Բարձրագույն Միասնության խորին հետազոտության և ամեն ինչում հավատարիմ գիտակցված ակնածանքի համադրություն:
  • Կունդալինի-յոգա- յուրաքանչյուր մարդու մեջ առկա գիտակցվածության և պոտենցիալի ուժի մասին միասնական դիսցիպլին: Այն անվանում էին գիտություն «օձի» ուժի մասին (կունդալինի-շակտի)՝ տանտրիստական, որը ներառում է Խաթխա Յոգան, ավանդույթում առանցքային համարվող: Օձը հանդիսանում է էներգիա, էություն, գիտակցություն, նորոգում և ոգու խաղ:
  • Խաթխա-յոգա- տեսություն է ֆիզիկական ներդաշնակության մասին, հասանելի օրգանիզմի վրա ներգործության ֆիզիկական (դիետա, շնչառություն, ասանաներ, բանդխի, մուդրաներ) և հոգեկան (մեդիտացիա և ուշադրության կենտրոնացում ասանաների և պրանայամաների ժամանակ) մեթոդների միջոցով:
Ելնելով իր հակվածություններից և ընկալումներից՝ մարդը կարող է հետևել նշված ուղիներից որևէ մեկին: Յոգան օրգանիզմի վրա ունենում է ներդաշնակեցնող, համակարգող և զարգացնող, փոքր-ինչ ներհայեցող և հարմարեցնող ազդեցություն: Դրանքհավասարապես վերաբերում են ինչպես մարմնին, այնպես էլ հոգեկանին:

Ահա յոգայի ընդամենը որոշ դրական ազդեցություններ՝

Ֆիզիոլոգիական՝

  • Խորը անդորր և հանգիստ վիճակ, որոնք ուղեկցվում են նյութափոխանակության իջեցմամբ, սրտխփոցների դանդաղեցմամաբ, սրտի աշխատանքի ծավալի նվազեցմամբ:
  • Կորտիզոլի լակտատի (սովորաբար սթրեսի ընթացքում աճող նյութեր) արտադրման մակարդակի նվազեցնում,
  • Ազատ ռադիկալների (թթվածնի անկայուն մոլեկուլներ, որոնք կարող են հյուսվածքների վնասման պատճառ հանդիսանալ) քանակի նվազում, 
  • Մաշկի վիճակի բարելավում և արտաքին ազդեցությունների դեմ նրա դիմադրողականության բարձացում: Ցածր դիմադրողականությունը կապված է սթրեսի և անհանգստության բարձր մակարդակի հետ,
  • Խոլեստերինի մակարդակի իջեցում (բարձր խոլեստերինը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների առկայությանը),
  • Թոքերում օդափոխանակության բարելավումը, ինչը հանգեցնում է շնչառության կարգավորմանն ու ծերության գործընթացների դանդաղեցմանը:
Հոգեբանական`
  • Ուղեղի աշխատանքի բարելավում, ստեղծագործական ակտիվություն,
  • Անհագստության և դեպրեսիայի նվազում,
  • Գրգռվածության և վատ տրամադրության նվազում.
  • Էներգիայի և ուժերի ավելացում,
  • Երջանկության զգացողություն և հուզական կայունություն,
  • Ինչպես լավ լարված երաժշտական գործիքը, այնպես էլ մարդու մարմինը թթվածնի կարիք ունի երգելու և նվագելու համար: Որքան քաղցր է շնճառությունը, այնքան ավելի շատ է ներդաշնակությունը մեր կյանքում: Յոգայի կիրառումը, թե որպես ֆիզիկական վարժությունների համակարգ, թե որպես հոգևոր ճանապարհ, տանում է նրան, որ շնչառությունն ամենայնի սիրտն է:
Շնչառական տեպնիկաների որոշ դրական ազդեցություններ`
  • Պարասիմպատիկ նյարդային համակարգի ակտիվացում (այսինքն`օրգանիզմը հանգստանում և թուլանում է), 
  • Թոքերում գազափոպանակության խթանում,
  • Ուղեղում թթվածնի հագեցում և նրա աշխատանքի բարելավում.
  • Կենտրոնացման և ուշադրության բևեռման կարողությունների մեծացում.
  • Էգոյի հետ ապանույնականացում, «ներքին դիտարկողի» առաջացում.
  • Գիտակցաբար գործելու և զգացմունքներին չտրվելու կարողություն:                            

Комментариев нет:

Отправить комментарий